Ինդուկտիվ տվիչ

Ինդուկտիվ տվիչ, ինդուկտիվ չափող փոխակերպիչ, որը լիսեռի պտույտի կամ տեղաշարժի անկյունը խոխակերպում է ինդուկտիվության փոփոխության։ Կազմը Ինդուկտիվ տվիչի կառուցվածքի սխեման, ա) փոփոխական օդային բացակով, բ) օդային բացակի Փոփոխական մակերեսով՝1) ինդուկտիվության կոճ, 2) միջուկ, 3) խարիսխված է ինդուկտիվության կոճից և մագնիսական համակարգից, վերջինիս շարժական մասը (խարիսխ) տեղաշարժվում է չափվող մեծության ազդեցությամբ։ Մագնիսական համակարգում օդային բացակի փոփոխության հետևանքով փոխվում է մագնիսական դիմադրությունը, հետևաբար և՝ կոճի ինդուկտիվությունը։ Ինդուկտիվ տվիչ միացվում է փոփոխական հոսանքի դիֆերենցիալ կամ կամրջակային չափիչ սխեմային։ Առավել հաճախ կիրառվում են փոփոխական բացակով և բացակի փոփոխական մակերեսով ինդուկտիվ տվիչներ։ Դրանցից առաջինը (ա) օգտագործում են փոքր տեղաշարժերի (մկմ-ի մասերից մինչև 3-5 մմ), իսկ երկրորդը (բ)՝ 0.5մմ֊ից մինչև 15 մմ տեղաշարժերի չափման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  ( հ․ 4, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages