Ինդոնեզիա

Ինդոնեզիայի Հանրապետություն
Republik Indonesia
Ինդոնեզիայի դրոշ
Դրոշ
Ինդոնեզիայի Coat of arms
Զինանշան
Նշանաբան՝
"Bhinneka Tunggal Ika"
"Միություն զանազանակերպությունում"
Ազգային օրհներգ՝
Ինդոնեզիա Րայա
Ինդոնեզիայի դիրքը
ՄայրաքաղաքՋակարտա
6°10.5′S, 106°49.7′E
Ամենամեծ քաղաքմայրաքաղաք
Պետական լեզուներԻնդոնեզերեն
ԿառավարումՆախագահական Հանրապետություն
 - ՆախագահՋոկո Վիդոդո
 - ՓոխնախագահՅուսուֆ Կալլա
ԱնկախությունՆիդեռլանդներից 
 - Հայտարարվածօգոստոսի 17 1945 
 - Ճանաչվածդեկտեմբերի 27 1949 
 - Ջրային (%)4.85
Բնակչություն
 - 2015 նախահաշիվը255,759,408[1]  (4-րդ)
 - 2000 մարդահամարը213,829,472[2] 
ՀՆԱ (ԳՀ)2015 գնահատում
 - Ընդհանուր$2,840.243 տրիլիոն[3] (8-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$11,135[4] (102-րդ)
ՀՆԱ (անվանական)2015 գնահատում
 - Ընդհանուր$895.677 միլիարդ[5] (16-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$3,511[6] (114-րդ)
Ջինի (2010)35.6[7] (միջին
ՄԶՀ (2013)Green Arrow Up Darker.svg 0.684[8] (միջին) (108-րդ)
ԱրժույթԻնդոնեզական ռուպիահ (IDR)
Ժամային գոտի(UTC+7 to +9)
Ազգային դոմեն.id
Հեռախոսային կոդ+62

Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը Ջակարտան է, պաշտոնական լեզուն՝ ինդոնեզերենը։ Բնակչությունը 2015 թվականի տվյալներով կազմում է շուրջ 255,759,408 մարդ[1] (2000 թվականի տվյալներով՝ մոտ 213,829,472 մարդ[9]), տարածքը՝ 1 919 440 կմ2. այս երկու ցուցանիշներով՝ տարածաշրջանի ամենամեծ պետությունն է։ Բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է չորրորդ, տարածքով՝ 14-րդ տեղը։

Պատմություն

Մինչպետական ժամանակաշրջան

Ինդոնեզիայի տարածքը ժամանակակից մարդու ձևավորման հնագույն կենտրոններից է։ Առաջին պետական միավորումներն առաջացել են ճավայում (Թարումա, Կալինգա), Սումատրայում (Շրիվիջայա) և Կալիմանտանում: Ինդոնեզիայում տարածվել են հինդուիզմը և բուդդայականությունը: VII դ. կեսերից ոչ ուշ մի քանի իշխանություններ միավորվել են Շրիվիջայա կայսրության մեջ։ VIII դ. 1-ին կեսին Ճավա կղզում առաջացել է Մատարամ պետությունը։ XIII—XV. դդ. ինդոնեզական կղզիների մեծ մասը մտել է Մաջապահիտի ֆեոդալական կայսրության մեջ։ XIV դ. Ինդոնեզիա է թափանցել իսլամը: Կենտրոնախույս ուժերի պայքարի հետևանքով XVI դ. Մաջապահիտի կայսրությունը տրոհվել է մի շարք մուսուլմանական իշխանությունների։ XVI դ. պորտուգալացիները գրավել են Մալակկան (1511) և այլ կարևոր կետեր Մոլուքյան կղզիներում։ 1596-ից Ինդոնեզիա են թափանցել հոլանդացիները, որոնք դուրս մղելով պորտուգալացիներին, աստիճանաբար նվաճել են ինդոնեզական կղզիները։ Հոլանդացիները հաստատել են գաղութային տիրապետություն և դաժանորեն շահագործել ինդոնեզացիներին, ճնշել հակագաղութատիրական շարժումները։ 1811-ին Ինդոնեզիան նվաճել են անգլիացիները, սակայն 1814-ի անգլո-հոլանդական համաձայնագրով այն վերադարձրել Հոլանդիային: Ազգային-ազատագրական շարժումը Ինդոնեզիայում ծնունդ է առել XX դ. սկգբին։ Ճավայում ստեղծվել են բանվորների և ծառայողների արհմիություններ (1905), առաջ են եկել քաղաքական կազմակերպություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղացիական զինված ապստամբություններ են տեղի ունեցել հոլանդական գաղութարարների դեմ։ 1927-ին Ա. Սուկառնոյի ղեկավարությամբ ստեղծվել է Ինդոնեզիայի Ազգային կուսակցությունը, որը հանդես է եկել անկախության և ժողովրդի դրության բարելավման օգտին։ Ազգային ու մանր բուրժուազիայի հեղափոխական ներկայացուցիչները 1937-ին հիմնել են Ինդոնեզական ժողովրդի շարժում հայրենասիրական կազմակերպությունը։ Գերինդոյի նախաձեռնությամբ, և քաղաքական մյուս կուսակցությունների ու կազմակերպությունների համատեղ ջանքերով, ստեղծվել է Ինդոնեզական քաղաքական միությունը։ 1942մարտին հոլանդական իշխանությունները անձնատուր եղան ճապոնացիներին, որոնք օկուպացրին Ինդոնեզիան։ Ամերիկյան բանակի և դաշնակից զորքերի հաջողությունները ֆաշիզմի և ճապոնիայի դեմ նպաստեցին ինդոնեզական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի վերելքին։

Անկախ Պետություն

Ինդոնեզիայի հիմնադիր նախագահ Սուկառնոն

1945օգոստոսի 17-ին Ինդոնեզիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Նախագահ ընտրվեց Սուկառնոն։ Ընդունվեց սահմանադրություն։ Սակայն 1945-ի աշնանից, գաղութատիրական պետությունները, երկրում գաղութային կարգը վերականգնելու նպատակով, պատերազմ սանձազերծեցին։ Չորսամյա (1945—1949) պայքարից հետո՝ 1949-ին ճանաչվեց Ինդոնեզիայի անկախությունը։ Երկիրը բաժանվեց 16 մասի (նահանգների) և կազմվեց Ինդոնեզիայի Միացյալ Նահանգները։ Հոլանդիայի տիրապետության տակ մնաց Ինդոնեզիայի մի մասը՝ Արևմտյան Իրիանը։ Պայքարը Ինդոնեզիայի լիակատար անկախության համար շարունակվեց։ 1950-ին Ինդոնեզիան հայտարարվեց միացյալ հանրապետություն։ Ի պատասխան, Արևմտյան Իրիանը Ինդոնեզիային վերադարձնելու Հոլանդիայի հրաժարմանը, 1957-ին Ինդոնեզիան փակեց իր տարածքում գտնվող գրեթե բոլոր հոլանդական հյուպատոսությունները և սկսեց երկրից արտաքսել արտադրության մեջ չընդգրկված հոլանդացիներին։ Հսկողություն սահմանվեց երկրում գտնվող հոլանդական բանկերի, առևտրական և այլ ձեռնարկությունների գործունեության վրա։ Հենվելով դեմոկրատական ուժերի վրա՝ Սուկառնոն 1959հուլիսի 5-ին վերականգնեց 1945սահմանադրությունը։ 1960մարտի 5-ին արձակվեց ընտրովի խորհրդարանը, այն փոխարինվեց նոր՝ նշանակովի խորհրդարանով, որտեղ բացի երեք հիմնական կուսակցություններից (Ազգային կուսակցություն, Նախտադուլ Ուլամա և ԻԿԿ) ընդգրկված էին նաև բանվորական, գյուղացիական ու այլ կազմակերպությունների ու զինված ուժերի ներկայացուցիչները։ 1960օգոստոսին Ինդոնեզիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Հոլանդիայի հետ։ Երկիրը եռանդուն ռազմական նախապատրաստություն էր տեսնում Արևմտյան Իրիանը զենքի ուժով ազատագրելու ուղղությամբ։ 1962-ին Հոլանդիայի և Ինդոնեզիայի միջև կնքվեց համաձայնագիր՝ Արևմտյան Իրիանը աստիճանաբար Ինդոնեզիային վերադարձնելու վերաբերյալ։ Այդ հարցը վերջնականապես լուծվեց 1969օգոստոսին Ինդոնեզիայում անցկացված հանրաքվեով։ Օգտագործելով երկրի տնտեսական ծանր վիճակը և դրա հետևանքով առաջացած ժողովրդական զանգվածների դժգոհությունը, Գեներալ Սուխարտոյի գլխավորած ուժերը, 1965սեպտեմբերին հաշվեհարդար տեսան կոմունիստների և մյուս ուժերի հետ։ Սկզբնական շրջանում Սուկառնոյին ձևականորեն թողնելով նախագահի պաշտոնում՝ Սուխարտոն և նրա համախոհները ամբողջ իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում։ 1967մարտին ժամանակավոր կոնսուլտատիվ կոնգրեսը, Սուկառնոյին զրկելով նախագահական մանդատից, Սուխարտոյին նշանակեց նախագահի պաշտոնակատար, իսկ 1968ապրիլին նա ընտրվեց Ինդոնեզիայի նախագահ։ Երկրի արտաքին քաղաքականության հիմք է հռչակված չմիանալու սկզբունքը։ 1976հուլիսին, հակառակ ՄԱԿ-ի որոշման, Ինդոնեզիան միացրել է Արևելյան Թիմորը, որը սակայն այժմ անկախ պետություն է։

Ինդոնեզիայի Խորհրդարանը
Other Languages
адыгабзэ: Индонезие
Afrikaans: Indonesië
Akan: Indonesia
Alemannisch: Indonesien
አማርኛ: ኢንዶኔዥያ
aragonés: Indonesia
Ænglisc: Indonesia
العربية: إندونيسيا
asturianu: Indonesia
Aymar aru: Indunisya
azərbaycanca: İndoneziya
تۆرکجه: اندونزی
башҡортса: Индонезия
Boarisch: Indonesien
žemaitėška: Induonezėjė
Bikol Central: Indonesya
беларуская: Інданезія
беларуская (тарашкевіца)‎: Інданэзія
български: Индонезия
भोजपुरी: इंडोनेशिया
Bislama: Indonesia
Bahasa Banjar: Indunisia
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: ইন্দোনেশিয়া
brezhoneg: Indonezia
bosanski: Indonezija
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: ᨕᨗᨉᨚᨙᨊᨔᨗᨕ
буряад: Индонези
català: Indonèsia
Chavacano de Zamboanga: Indonesia
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Éng-nà̤
нохчийн: ХӀиндонези
Cebuano: Indonesia
Chamoru: Indonesia
corsu: Indunesia
qırımtatarca: İndoneziya
čeština: Indonésie
kaszëbsczi: Jindonezjô
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Їндонисїꙗ
Чӑвашла: Индонези
Cymraeg: Indonesia
dansk: Indonesien
Deutsch: Indonesien
Zazaki: İndonezya
dolnoserbski: Indoneziska
ދިވެހިބަސް: އިންޑޮނޭޝިޔާ
eʋegbe: Indonesia
Ελληνικά: Ινδονησία
English: Indonesia
Esperanto: Indonezio
español: Indonesia
eesti: Indoneesia
euskara: Indonesia
estremeñu: Indonésia
فارسی: اندونزی
suomi: Indonesia
Na Vosa Vakaviti: Idonisia
føroyskt: Indonesia
français: Indonésie
arpetan: Endonèsie
Nordfriisk: Indoneesien
Frysk: Yndoneezje
Gaeilge: An Indinéis
Gagauz: İndoneziya
Gàidhlig: An Innd-Innse
galego: Indonesia
Avañe'ẽ: Indonésia
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: इंडोनेशिया
ગુજરાતી: ઈંડોનેશિયા
Hausa: Indonesiya
客家語/Hak-kâ-ngî: Yin-nì
Hawaiʻi: ‘Inidonesia
עברית: אינדונזיה
हिन्दी: इंडोनेशिया
Fiji Hindi: Indonesia
hrvatski: Indonezija
hornjoserbsce: Indoneska
Kreyòl ayisyen: Endonezi
magyar: Indonézia
interlingua: Indonesia
Bahasa Indonesia: Indonesia
Interlingue: Indonesia
Iñupiak: Indonesia
Ilokano: Indonesia
íslenska: Indónesía
italiano: Indonesia
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐄᓅᓯᐊ
Patois: Indoniija
la .lojban.: bidgu'e
Basa Jawa: Indonésia
ქართული: ინდონეზია
Qaraqalpaqsha: İndoneziya
Taqbaylit: Indunisya
Адыгэбзэ: Индонезиэ
Kabɩyɛ: Ɛndonezi
Kongo: Indonesia
Gĩkũyũ: Indonesia
қазақша: Индонезия
kalaallisut: Indonesia
ភាសាខ្មែរ: ឥណ្ឌូនេស៊ី
한국어: 인도네시아
kurdî: Îndonezya
kernowek: Indonesi
Кыргызча: Индонезия
Latina: Indonesia
Ladino: Indonesia
Lëtzebuergesch: Indonesien
лезги: Индонезия
Limburgs: Indonesië
Ligure: Indonexia
lumbaart: Indunesia
lingála: Indonezí
لۊری شومالی: أندونئزی
lietuvių: Indonezija
latviešu: Indonēzija
Basa Banyumasan: Indonesia
Malagasy: Indonezia
олык марий: Индонезий
Māori: Initonīhia
Baso Minangkabau: Indonesia
македонски: Индонезија
മലയാളം: ഇന്തോനേഷ്യ
монгол: Индонез
кырык мары: Индонези
Bahasa Melayu: Indonesia
Malti: Indoneżja
Mirandés: Andonésia
مازِرونی: اندونزی
Dorerin Naoero: Indonitsiya
Napulitano: Indonesia
Plattdüütsch: Indonesien
Nedersaksies: Indonezie
नेपाल भाषा: इन्दोनेसिया
Nederlands: Indonesië
norsk nynorsk: Indonesia
norsk: Indonesia
Novial: Indonesia
Chi-Chewa: Indonesia
occitan: Indonesia
Livvinkarjala: Indonezii
ਪੰਜਾਬੀ: ਇੰਡੋਨੇਸ਼ੀਆ
Pangasinan: Indonesiya
Kapampangan: Indonesia
Papiamentu: Indonesia
Picard: Indonésie
Norfuk / Pitkern: Endonesya
polski: Indonezja
Piemontèis: Indonesia
پنجابی: انڈونیشیا
português: Indonésia
Runa Simi: Indunisya
română: Indonezia
tarandíne: Indonesie
русский: Индонезия
русиньскый: Індонезія
Kinyarwanda: Indonesiya
संस्कृतम्: इण्डोनेशिया
саха тыла: Индонезия
sicilianu: Indunesia
Scots: Indonesie
davvisámegiella: Indonesia
Sängö: Ênndonezïi
srpskohrvatski / српскохрватски: Indonezija
Simple English: Indonesia
slovenčina: Indonézia
slovenščina: Indonezija
Gagana Samoa: Initonesia
chiShona: Indonesia
Soomaaliga: Indunisiya
shqip: Indonezia
српски / srpski: Индонезија
Sranantongo: Indonesikondre
SiSwati: INdonesiya
Seeltersk: Indonesien
Basa Sunda: Indonésia
svenska: Indonesien
Kiswahili: Indonesia
ślůnski: Indůnezyjo
తెలుగు: ఇండోనేషియా
tetun: Indonézia
тоҷикӣ: Индонезия
Türkmençe: Indoneziýa
Tagalog: Indonesia
Tok Pisin: Indonisia
Türkçe: Endonezya
Xitsonga: Indonesia
татарча/tatarça: Индонезия
chiTumbuka: Indonesia
удмурт: Индонезия
ئۇيغۇرچە / Uyghurche: ھىندونېزىيە
українська: Індонезія
oʻzbekcha/ўзбекча: Indoneziya
vèneto: Indonexia
vepsän kel’: Indonezii
Tiếng Việt: Indonesia
West-Vlams: Indonesië
walon: Indonezeye
Winaray: Indonesia
Wolof: Endoneesi
მარგალური: ინდონეზია
ייִדיש: אינדאנעזיע
Yorùbá: Indonésíà
Vahcuengh: Yindunizsihya
Zeêuws: Indonesië
Bân-lâm-gú: Ìn-nî
粵語: 印尼
isiZulu: I-Indonesia