Իլմեն

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իլմեն (այլ կիրառումներ)
Իլմեն լիճ

Իլմեն (ըստ տարեգրությունների՝ Իլմեն, հին սլավոնների մոտ՝ Սլովենյան ծով), լիճ Ռուսաստանի Նովգորոդի մարզում, մոտ 81 մ բարձրության վրա։

Տարածությունը 982 կմ2 է, երկարությունը՝ 45 կմ, լայնությունը՝ մինչև 35 կմ, խորությունը ափերի մոտ 3-4 մ է, կենտրոնական մասում՝ 6-10 մ։ Իլմենի մեջ է թափվում մոտ 50 գետ (Մստա, Պոլա, Լովատ, Պսիժա, Շելոն և այլն)։ Իլմենից սկիզբ է առնում Վոլխովը։

Անվանում

Ռուսերեն Իլմեն են անվանում գետնահունում գոյացած լճերը։ Մինչև 16-րդ դարի տարեգրություններում հիշատակվում է Իլմեր ձևով։ Ենթադրում են, որ անվանումը առաջացել է ֆիններեն ilma, էստոներեն ilm «օդ, եղանակ» և jarvi (jarv) «լիճ» բառերի զուգակցումից, այսինքն նշանակում է «եղանակ ստեղծող լիճ» (հին էստոնները հավատում էին, որ լիճն ի վիճակի է անձրև ստեղծել երաշտի ժամանակ, իհարկե՝ հատուկ ծեսակատարություններից հետո)։

Հին սլավոններին հայտնի է եղել Սլովենյան ծով անունով․ այդպես է կոչվել 6-10-րդ դարերում այս մասերում բնակվող սլովենների կամ իլմենյան սլավոնների անունով)։[1]

Other Languages
беларуская: Ільмень
български: Илмен
català: Llac Ilmen
Чӑвашла: Ильмень
Cymraeg: Llyn Ilmen
dansk: Ilmen
Deutsch: Ilmensee
English: Lake Ilmen
Esperanto: Ilmenj
español: Lago Ilmen
eesti: Ilmjärv
suomi: Ilmajärvi
français: Lac Ilmen
magyar: Ilmeny-tó
italiano: Lago Il'men'
日本語: イリメニ湖
한국어: 일멘호
Кыргызча: Ильмень
lietuvių: Ilmenis
latviešu: Ilmenis
олык марий: Ильмень
македонски: Иљмењ (езеро)
Nederlands: Ilmenmeer
norsk nynorsk: Ilmen
norsk: Ilmen
polski: Ilmen
português: Lago Ilmen
română: Lacul Ilmen
русский: Ильмень
Scots: Loch Ilmen
slovenčina: Iľmenské jazero
српски / srpski: Иљмењ
svenska: Ilmen
Türkçe: İlmen Gölü
татарча/tatarça: Ильмень күле
українська: Ільмень
vepsän kel’: Il'mjärv
中文: 伊爾門湖