Իդա (լեռ)

Իդա
Psiloritis, east ridge.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Վարչատարածքային միավորԿրետե
ԼեռնաշղթաIda
Բարձրություն (ԲԾՄ)2456 մետր
Հարաբերական
բարձրություն
2456 մետր

Իդա (հուն․՝ Ίδη), Պսիլորիտիս (հուն․՝ Ψηλορείτης), Կրետե կղզու ամենաբարձր լեռը (2456 մ)։ Գտնվում է կղզու կենտրոնական մասում։ Իդա լեռնազանգվածն ունի հինգ գագաթ՝ Տիմիոս-Ստավրոս (2456 մ), Ագաֆիաս (2424 մ), Ստոլիստրա (2325 մ), Վուլումենու (2267 մ) և Կուսակաս (2209 մ)։ Իդայից արևելք ընկած է Նիդայի բարձրավանդակը, որի ցածրագույն կետը գտնվում է 1414 մ բարձրության վրա։ Բարձրավանդակի արևմտյան մասում գտնվում է Զևսի քարանձավը, որտեղ, ըստ հին հունական դիցաբանության, մեծացել է Զևսը։ Քարանձավում գտնվել են պատմական արժեք ունեցող բազմաթիվ իրեր, օրինակ՝ մ.թ.ա. VII դարի բրոնզե վահան: Լեռան հարավային լանջին գտնվում է գտնվում է Կամարես քարանձավը, որտեղ հայտնաբերվել են կերամիկական բազմաթիվ առարկաներ, որոնցից շատերը ներկայացված են Հերակլիոնի հնագիտական թանգարանում։

Արկադի վանք

Իդա լեռան քարքարոտ լանջերը ծածկված են փշոտ թփերով։ Լեռան արևելյան լանջերին պահպանվել են անտառների մնացուկներ. ժամանակին անտառապատ է եղել ողջ Կրետեն։

Իդա լեռը հատկապես հարուստ է հարթ քարերով, որոնք հարմար են հովվական պարզ խրճիթի՝ միտատոյի շինարարության համար[1][2][3]: Հյուսիսարևմտյան մասում գտնվում է նշանավոր Արկադի վանքը։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. Antonis Plymakis, Koúmoi-Mitáta kai Boskoi sta Leuká Ori kai Psiloriti («Shepherd’s huts and shepherds in the Lefka Ori and the Psiloritis»), Chania, 2008, 630 p.
  2. Harriet Blitzer, Pastoral Life in the Mountains of Crete. An Ethnoarchaelogical Perspective, in Expedition, vol. 32, No 3, 1990, pp. 34-41 (on the shepherd’s huts of Eastern Crete.
  3. Sabine Ivanovas, Where Zeus Became a Man (with Cretan Shepherds), Efsthiadis Group Editions, 2000, 183 p. (Life in the corbelled dry stone huts of central Crete).
Other Languages
العربية: جبل إيدا
català: Psiloritis
Cebuano: Óros Ídi
čeština: Psiloritis
Deutsch: Psiloritis
Ελληνικά: Ψηλορείτης
suomi: Ída
hrvatski: Ida (Kreta)
Bahasa Indonesia: Gunung Ida (Kreta)
日本語: イディ山
한국어: 이디산
Limburgs: Psiloritisberg
latviešu: Psiloritis
Nederlands: Ida Psiloritis
norsk nynorsk: Psilorítis
português: Monte Ida (Creta)
русский: Ида (гора)
svenska: Psiloritis
українська: Іда (гора)