Իդալգո

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իդալգո (այլ կիրառումներ)

Հիդալգո (իսպ.՝ hidalgo), մանր և միջին ազնվականության ներկայացուցիչ միջնադարյան Իսպանիայում։

«Հիդալգո» տերմինն առաջացել է 12-րդ դարում, իսկ 13-14-րդ դարերից ցույց է տվել պատկանելությունը ասպետների դասին։ Ռեկոնքիստայի ժամանակաշրջանում Հիդալգոներն եղել են ռազմական կարևոր ուժ։ 15-16-րդ դարերում սնանկացել և աղքատացել են։ Հարստություն ձեռք բերելու նպատակով մասնակցել են նոր հայտնաբերված ամերիկյան հողերի նվաճմանը։ Աղքատացած, սակայն ասպետներին հատուկ դասային նախապաշարումները պահպանած հիդալգոների առկայությունը ֆեոդալական Իսպանիայի անկման ժամանակաշրջանի (16-րդ դարի վերջ-17-րդ դար) հասարակական կյանքի բնորոշ առանձնահատկությունն էր։ Այդ ժամանակաշրջանի հիդալգոյի հավաքական կերպար է նշանավոր Դոն Կիխոտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: هيدالغو
български: Идалго (титла)
Ελληνικά: Ιδαλγός
Esperanto: Hidalgo
español: Hidalgo
euskara: Kapare
galego: Fidalguía
hrvatski: Idalgo
한국어: 이달고
Latina: Fidalgus
lietuvių: Idalgas
Nederlands: Hidalgo (adel)
русский: Идальго
srpskohrvatski / српскохрватски: Hidalgo (plemstvo)
slovenščina: Hidalgo (plemič)
српски / srpski: Идалго
українська: Ідальго