Ժաքլին Քենեդի

Ժաքլին Բուվիե Քենեդի
Jacqueline Kennedy
JBK In Ft Worth (11-22-63).jpg
ԱՄՆ-ի 35-րդ Առաջին տիկին
Ստանձնեց պաշտոնը՝ հունվար 20, 1961
Լքեց պաշտոնը՝ նոյեմբեր 22, 1963
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Նախորդող՝ Մեյմի Էյզենհաուեր
Հաջորդող՝ Լեդի Բեյնս Ջոնսոն
Ծննդյան օր՝ հուլիսի 28, 1929() [1] [2]
Ծննդավայր՝ Սաութհեմփթոն, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ
Վախճանի օր՝ մայիսի 19, 1994() [1] (64 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [3]
Ամուսին ՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի և Արիստոտել Օնասիս
Երեխաներ՝ Առաբելլա, Քեռոլայն, Ջոն, Պատրիկ
Հայր՝ Ջոն Վերնոն Բուվիե III
Մայր՝ Ջանեթ Լի Բուվիե
Jacqueline Kennedy Signature.svg

Ժաքլին Քենեդին ( հուլիսի 28, 1929() [1] [2], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 19, 1994() [1], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [3]), 1961-1963 թթ եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը։ Ստացել է լրագրողի մասնագիտություն։ 1953 թ.-ին նա ամուսնանում է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հետ։ 1960-ակամ թվականներին ամերիկացիները նրան համարում էին իրենց ազգային արժեքը։ Նա խորհրդանիշ էր և լեգենդ, պաշտելի էր և սիրելի։ Սակայն նրա ամուսնական կյանքը դյուրին չէր։ Երբ 1963 թ.-ին սպանում են Ջոն Քենեդուն Ժաքլինը երկար չի ողբում և արդեն հոկտեմբերի 20-ին ամուսնանում է Արիստոտել Օնասիսի հետ։ Այդ ամուսնությունը նրանց երջանկություն չի պարգևում, և որոշ ժամանակ անց նրանցից յուրաքանչյուրը դրսում արկած էր որոնում։ Ժաքլինի սիրային արկածների հերոսներն էին Ֆրենկ Սինատրան, հայտնի լրագրող Փիթեր Հեմիլլը, գործարար Մորիս Թեմփլսմենը և այլն։ Օնասիսի մահից հետո Ժաքլինին մնացած մեծ հարստությունը հնարավորություն տվեց հետագայում ևս ցոփ ու շվայտ կյանք վարելու։ 64 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվեց ավշային համակարգի քաղցկեղ։ Ժաքլին Քենեդին վախճանվեց 1994 թ.-ի մայիսի 19-ին։ Թաղված է ամուսնու կողքին։

Մանկություն, պատանեկություն

Ժակլին Բուվյեն ծնվել է 1929 թ. հուլիսի 28-ին Նյու Յորքի Սաութհեմփթոն արվարձանում, միջնորդ Ջոն Բուվյե III-ի և Ջանետ Նորթոն Լիի ընտանիքում։ Մոր ընտանիքը ուներ իռլանդական ծագում, իսկ հոր ընտանիքը՝ ֆրանսիական և անգլիական։ 1933 թ. ծնվեց նրա քույրը՝ Քերոլայն Լին։ Ժակլինի ծնողները ամուսնալուծվել են 1940 թ. և նրա մայրը 1942 թ. ամուսնացել է միլիոնատեր, Standard Oil –ի ժառանգորդ՝ Հյու Օչինկլոսի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխաներ. Ջանեթ և Ջեյմս Օչինկլոսները։ Վաղ տարիքում Ժակլինը եղել է անգերազանցելի ձիավար եւ ձիավարությունը մնում է իր ողջ կյանքի, ընթացքի կիրքը։ Որպես երեխա, նա նաև սիրում էր նկարչությունը, կարդալը, լակրոս։

Other Languages
azərbaycanca: Jaklin Kennedi
беларуская: Жаклін Кенэдзі
беларуская (тарашкевіца)‎: Жаклін Кенэдзі
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: Jacqueline Kennedy Onassis
Bahasa Indonesia: Jacqueline Kennedy Onassis
srpskohrvatski / српскохрватски: Jacqueline Kennedy Onassis
українська: Жаклін Кеннеді