Ժան Պարիզո դե լա Վալետ

Ժան Պարիզո դե լա Վալետ
ֆր.՝ Jean Parisot de La Valette
JPDV.jpg
Ծնվել է1494[1][2][3][4]
ԾննդավայրԼա Վալետ դյու-Վար
Մահացել էօգոստոսի 21, 1568(1568-08-21)[2]
Մահվան վայրՄալթա
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
Մասնագիտությունկոնդոտյեր և փիլիսոփա
Jean Parisot de Valette (GM 49) Վիքիպահեստում

Ժան Պարիզո դը Վալետտ (ֆր.՝ Jean Parisot de Valette; փետրվարի 4, 1495, Մալթա - օգոստոսի 21, 1568, Մալթա), 1557 թվականի օգոստոսի 21-ից Մալթայի միաբանության առաջնորդ։

Կենսագրություն

Ծնվել է ծագումով Թուլուզցի կոմսերի ընտանիքում։

1534 թվականին եղել է նավապետ, իսկ 1540 թվականին ուներ սեփական նավ։ 1540 թվականին նրան գերեվարում և ստրկացնում են թուրքերը։ Որոշ ժամանակ եղել է Տրիպոլիի քաղաքագլուխը։

1557 թվականի օգոստոսի 21-ին ստանձնում է Մալթայի միաբանության առաջնորդի պաշտոնը, մի շարք եվրոպական և մուսուլմանական երկրներ ճանաչում են նրա ինքնավարությունը և Մալթայի տիրակալ լինելը։ 1565 թվականին Օսմանյան կայսրությունը Մալթայի դեմ է ուղարկում 35 հազարանոց նավատորմ։ Լա Վալետտը ղեկավարում է հերոսական ինքնապաշտպանությունը և դուրս շպրտում թուրքերին։ Նրա պատվին անվանում են Մալթայի մայրաքաղաքը ՝ Վալետան։

Լա Վալետտը տիրապետել է հինգ լեզվի ՝ իտալերենի, իսպաներենի, թուրքերենի, արաբերենի և հունարենի։

Other Languages