Ժան Մարե

Picto infobox film.png
Ժան Մարե
ֆր.՝ Jean Marais
Flickr - …trialsanderrors - Jean Marais by Carl Van Vechten, 1949.jpg
Հասակը182 սմ[1]
Ծնվել էդեկտեմբերի 11, 1913()[2][7][4][5][8][9][6] (84 տարեկանում)
Մահվան վայրԿանն[10]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, քանդակագործ, նկարիչ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, թատրոնի դերասան և կասկադյոր
Ակտիվ շրջան1933–1996[1]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Արկածային[1]
Ընտրանի"Կոմս Մոնտե Քրիստո",
"Ֆանտոմաս",
"Ֆանտոմասը կատաղել է"
Ամուսին(ներ)Միլա Պարելի
Համատեղ ապրող(ներ)Ժան Կոկտո
Պարգևներ և մրցանակներFrench cinema Victory և «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար
IMDbID 0544786
ԿինոՊոիսկID 58800

Ժան Ալֆրեդ Վիլեն Մարե (անգլ.՝ Jean Alfred Villain-Marais , դեկտեմբերի 11, 1913, Շերբուր, Ֆրանսիա - նոյեմբերի 8, 1998 Կանն, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան, բեմադրիչ, գրող, նկարիչ, քանդակագործ[11] ։ Հանդիսատեսին հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո», «Ֆանտոմաս», «Ֆանտոմասը կատաղել է», «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» և «Կապիտան Ֆրակաս» ֆիլմերից։

Կենսագրություն

Ժան Մարեն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Շերբուր քաղաքում։

Խաղում էր արկածային ֆիլմերում, կերտում էր խիզախ հերոսների կերպարներ, մշտապես գտնվելով ֆիզիկական լավ վիճակում՝ կատարում էր տարբեր հնարքներ, կռվում էր սուսերով, ձի էր հեծնում, թռչում էր պատուհաններից և կամուրջներից։ Ռեժիսորները հատուկ այնպես էին նկարահանում կադրը, որ երևար՝ դերասանն ինքն է կատարում հնարքը։ Լավագույն դերակատարումներից են ռոմանտիկ ասպետները և անվախ ավանտյուրիստները։

Դերասանությունից զատ՝ նաև տաղանդավոր քանդակագործ, գեղանկարիչ և պոետ էր։ Պաբլո Պիկասոն, տեսնելով Մարեի որոշ վաղ քանդակներ, զարմանում է, թե ինչպես կարող է քանդակագործի նման տաղանդ ունեցող մեկը «իր ժամանակը վատնել կինոյի ինչ-որ նկարահանումների և թատրոնում աշխատելու վրա»։ 1989 թվականին Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվեց գրող Մարսել Էմեի հուշարձանը, որի հեղինակը նրա ընկեր Ժան Մարեն էր։ Բրոնզե այս հուշարձանն առավել հայտնի է «Մարդ, որն անցնում է պատի միջով» անվամբ[12] և ներկայացնում է հեղինակի համանուն պատմվածքից մի հատված։

1995 թվականի սեպտեմբերին Ժան Մարեն բնորդն է եղել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[13], նաև Փարիզում այցելել է նկարչի ցուցահանդեսը։

Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամուսնացել է դերասանուհի Միլա Պարելիի հետ, սակայն 2 տարի անց ամուսնալուծվել են[14]։ Մարեն համասեռամոլ էր[15] և մոտ 20 տարի նրա զուգընկերն էր պոետ և կինոռեժիսոր Ժան Կոկտոն[15], որի ֆիլմերում էլ սկսել է իր կարիերան։ Զույգի առավել հայտնի աշխատանքներից է «Օրփեոս»ը՝ հին հունական առասպելի ժամանակակից մեկնաբանությունը մի պոետի մասին, որը դժոխք է իջնում իր կնոջ ետևից։

Նկարահանվել է 107 ֆիլմերում։ Ինչպես և Բելմոնդոն՝ համարվում է այն քիչ դերասաններից մեկը, որը գրեթե միշտ ինքն է կատարել հնարքները ֆիլմերում։

Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 8-ին՝ 85 տարին չբոլորած։ Թաղված է Վալորիսի Հին գերեզմանոցում։

Other Languages
العربية: جان ماريز
asturianu: Jean Marais
azərbaycanca: Jan Mare
تۆرکجه: ژان ماره
башҡортса: Жан Маре
беларуская: Жан Марэ
беларуская (тарашкевіца)‎: Жан Марэ
български: Жан Маре
Bislama: Jean Marais
català: Jean Marais
čeština: Jean Marais
Чӑвашла: Жан Маре
Deutsch: Jean Marais
English: Jean Marais
Esperanto: Jean Marais
español: Jean Marais
euskara: Jean Marais
فارسی: ژان ماره
français: Jean Marais
galego: Jean Marais
עברית: ז'אן מארה
magyar: Jean Marais
Ilokano: Jean Marais
italiano: Jean Marais
ქართული: ჟან მარე
Lëtzebuergesch: Jean Marais
latviešu: Žans Marē
Malagasy: Jean Marais
Nederlands: Jean Marais
occitan: Jean Marais
polski: Jean Marais
português: Jean Marais
română: Jean Marais
русский: Маре, Жан
srpskohrvatski / српскохрватски: Jean Marais
Simple English: Jean Marais
slovenčina: Jean Marais
slovenščina: Jean Marais
svenska: Jean Marais
Türkçe: Jean Marais
українська: Жан Маре
oʻzbekcha/ўзбекча: Mare Jan
Tiếng Việt: Jean Marais
Winaray: Jean Marais
მარგალური: ჟან მარე
中文: 让·马莱