Ժան Լեոն Ժերոմ

Picto infobox artiste.png
Ժան Լեոն Ժերոմ
ֆր.՝ Jean-Léon Gérôme
Jean-Leon Gerome.jpg
Ծնվել էմայիսի 10, 1824()[2][3][4][5][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ։ Նա հանդիսանում է զանազան նկարների հեղինակ, որոնք նվիրված են Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին:

Ժան Լեոն Ժերոմը բացի նկարչությունից զբաղվել է նաև քանդակագործությամբ: Սկզբում նա ձեռք է բերել համբավ Ֆրանսիայում, այնուհետև միացել իմպրեսիոնիստների շարժմանը դառնալով ակադեմիական արվեստի պահպանողականության խորհրդանիշերից մեկը։ 1904 թվականին մեծանուն նկարիչը վախճանվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և կարճ ժամանակահատվածում մոռացվել։ Նրա գործունեությունը մահից հետո չի գնահատվել և ներկայացվել է բացասական կերպով։ Նրա ուշագրավ աշխատանքները շատ անգամներ ներկայացվել են Ֆրանսիայի խոշորագույն թանգարանների ցուցահանդեսներում։

Կազմավորում

Հուշատախտակ, որը գտնվում է Վեզուլ գյուղում` այ տանը որտեղ ծնվել է Ժան Լեոն Ժերոմը

Նկարչի հայրը եղել է ոսկերիչ Պիեր Ժերոմը՝ Վեզուլից, ով 1823 թվականի ապրիլին ամուսնացել է խանութպանի դստեր՝ Ֆրանսուազե Վիլմոյի հետ։ 1824 թվականի մայիսի 11-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում անուն են Ժանոմ Լեոնոմ։ 9 տարեկան հասակում ապագա նկարիչը ընդունվում է գիմնազիա, որտեղ նա դրսևորում է գեղարվեստական ​​հակումներ և սովորում տիրապետել նկարչության տեխնիկային։ Նրա հիմնական դաստիարակը եղել է Քլոդ Կարյաժը (1798-1875

Ուսումը ստանալուց հետո, նա կարողանում է համոզել հորը և մեկնել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու նպատակով։ Այդ նպատակով 1941 թվականին Ժան Լեոն Ժերոմը մեկնում է Փարիզ: Նրա հայրը մշտապես պնդել է, որ նկարիչները ի տարբերություն մյուս արվեստագետների և ոսկերիչների շատ ավելի աղքատ են։ Այդ նպատակով նա իր որդուն տալիս է ընդամենը 1 տարի ժամանակ հայտնի նկարիչ դառնալու համար, իսկ այդ գեղարվեստական փառքին չհասնելու դեպքում պահանջեց վերադառնալ հայրենի բնակավայր[10]:

«Տղայի գլուխը» — Ժերոմի ամենահին նկարը` հավանաբար առաջինը, մասնավոր հավաքածուից

Ժան Լեոն Ժերոմի ստեղծագործություններից ամենահինը, որը հայտնի է մարդկությանը դա «Տղայի դիմանկարն» է։ Այս նկարը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս երիտասարդ հասակում ունեցել է վարպետություն, քանի որ տղայի թեքված գլուխը նա նկարել է այնպես, որպեսզի գլուխը չխանգարի իրանին։ Այս ունակությունը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս վաղ տարիքից տիրապետել է կոնտրապոստին[11]:

Ժան Լեոնի հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ Փարիզում նրան այցելած հայրն իր հավանությունը տվեց և տարեկան սկսեց նրան ուղարկել 100 ֆրանսիական ֆրանկ ապրուստավճար, որը թույլ տվեց Ժերոմին զբաղվել միայն վարպետության կատարելագործմամբ։

Իր ուսուցչի հետ հարաբերությունները ևս ավարտվեցին հաջողությամբ, և Դելարոշը երաշխավորեց իր աշակերտին, որպեսզի նրա ուշագրավ աշխատանքները տպագրվեն ամսագրում։ Իր ուսուցչի նախաձեռնությամբ նա նաև 1843 թվականին մեկ տարով ուղևորվեց դեպի Հռոմ[12]` Իտալիայի մայրաքաղաք: 52 տարեկան հասակում Ժերոմը գրեց իր ինքնակենսագրությունը, որտեղ իր իտալական ճանապարհորդությունը նա որակեց որպես իր կյանքի լավագույն օրերից մեկը:

Aquote1.png Ես չգիտեի ոչինչ, այնպես որ այն ամենին ինչ որ ես հասել եմ, հասել եմ սովորելու միջոցով... Ես նկարել եմ ճարտարապետական հուշարձաններ, բնապատկերներ, մարդկանց և կենդանիների, մի խոսքով` ես զգացի, որ ես աշխատում էի ներդաշնակ բնության հետ
- Ժան Լեոն Ժերոմ
Aquote2.png


Հռոմում անցկացված տարիները նա նվիրել է հիմնականում ուսումնասիրելով բնությունը: Նա նախընտրել է մշտապես աշխատել բաց երկնքի տակ, քան թանգարաններում: Բացի նկարչությունից նա նաև Պոմպեյ և Նեապոլ հնադարյան քաղաքների տարածքում կազմակերպեց պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվեցին գլադատորական զենք և զրահ:

Իր խոսքերով այդ ամենը բացահայտեց մի նոր հորիզոն` իր համար։ Այդ հետազոտություններից հետո նա զարմացած է մնացել, որ ոչ մի եվրոպական նկարիչ չի ներշնչվել գլադիատորական մարտերով և նա սկսեց ուսումնասիրել հնագույն աղբյուրներ, թանգարանային հավաքածուներ համապատասխան արդյունքի հասնելու համար։ Ժան Լեոն Ժերոմի աշխատանքը Հռոմում առաջացրեց դժգոհությունների, իսկ նրա աշխատանքի հիմնական քննադատը գերմանացի արվեստագետ Ֆրիդրիխ Օվերբեքն էր։

Հռոմում անցկացրած ժամանակահատվածի նշանավոր գործերից մեկը «Կնոջ գլուխն» է։ Ա. Շեստիմիրովան մեկնաբանել է նկարը այսպես.

Aquote1.png Անկյունավորությունը, որոշակի չորությունը ու սառնությունը և սխեմատիկությունը վկայում են, որ նկարի հեղինակը սկսնակ նկարիչ է
- Ա. Շեստիմիրով
Aquote2.png


Նորբերտ Վոլֆը ասել է, որ այս դիմանկարին տրված են անմիջական ազդեցություն տեխնոլոգիական և կոմպոզիցիոն լուծումներով։ 1844 թվականին Հռոմում տարածվեց Տիֆի համաճարակը և այս հիվանդությամբ վարակվեց նաև Ժան Լեոն Ժերոմին։ Ըստ ժամանակակիցների, եթե նկարչի մայրը Վեզուլից չտեղափոխվեր Հռոմ, Ժերոմին զոհ կգննար այդ հիվանդությանը և կմահանար։

Other Languages
беларуская: Жан-Леон Жэром
Ελληνικά: Ζαν-Λεόν Ζερόμ
Bahasa Indonesia: Jean-Léon Gérôme
한국어: 장레옹 제롬
مازِرونی: ژان لئون ژروم
norsk nynorsk: Jean-Léon Gérôme
srpskohrvatski / српскохрватски: Jean-Léon Gérôme
Simple English: Jean-Léon Gérôme
slovenčina: Jean-Léon Gérôme
српски / srpski: Жан-Леон Жером
українська: Жан-Леон Жером