Թուկիդիդես

Թուկիդիդես
Θουκυδίδης
Thucydides pushkin01.jpg
Ծնվել էմ.թ.ա. 460-ականներ
ԾննդավայրԱլիմոս, South Athens Regional Unit, Ատիկա, Հունաստան
Մահացել էմ.թ.ա. 400-ականներ
Մահվան վայրԱթենք, Հին Աթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ազգությունհույն
ԵրկերHistory of the Peloponnesian War
Մասնագիտությունպատմաբան և գրող
Thucydides Վիքիպահեստում

Թուկիդիդես (հին հունարեն՝ Θουκυδίδης, մ.թ.ա. 460399 թթ.), հին հույն նշանավոր պատմիչ, գրել է «Պելոպոնեսյան պատերազմի մասին» աշխատությունը՝ բաղկացած 8 գրքից։

  • Կենսագրություն

Կենսագրություն

Սերել է ազնվականի ընտանիքից։ Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը։ Հարել է Պերիկլեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը։

Մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին (մ. թ. ա. 431-404)։ Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նավատորմի հրամանատար, սակայն պարտվել է սպարտացիներից, մեղադրվել դավաճանության մեջ և հեռացել Աթենքից:

Տարագրության մեջ գրել է «Պատմություն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փորձել է ցույց տալ հասարակության զարգացման աստիճանները, վեր հանել այդ զարգացման շարժիչ ուժերը։ Ձերբազատվելով ժամանակի կրոնական նախապաշարումներից՝ աշխատել է բացահայտել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները։

Թուկիտիդեսը ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ։ Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Thukydides
Alemannisch: Thukydides
አማርኛ: ቶኪዳይደስ
aragonés: Tucidides
العربية: ثوسيديديس
asturianu: Tucídides
azərbaycanca: Fukidid
беларуская: Фукідыд
български: Тукидид
brezhoneg: Thoukydides
català: Tucídides
کوردی: توسیدید
čeština: Thúkydidés
Cymraeg: Thucydides
dansk: Thukydid
Deutsch: Thukydides
Zazaki: Tukidid
Ελληνικά: Θουκυδίδης
English: Thucydides
Esperanto: Tucidido
español: Tucídides
eesti: Thukydides
euskara: Tuzidides
فارسی: توسیدید
suomi: Thukydides
français: Thucydide
Gaeilge: Thucydides
galego: Tucídides
עברית: תוקידידס
hrvatski: Tukidid
interlingua: Thucydides
Bahasa Indonesia: Thukidides
íslenska: Þúkýdídes
italiano: Tucidide
Patois: Tuusididiiz
ქართული: თუკიდიდე
қазақша: Фукидид
한국어: 투키디데스
Latina: Thucydides
Lëtzebuergesch: Thukydides (Historiker)
Lingua Franca Nova: Tucidide
lietuvių: Tukididas
latviešu: Tukidīds
Malagasy: Thucydides
македонски: Тукидид
Mirandés: Tucídides
norsk nynorsk: Thukydides
norsk: Thukydid
occitan: Tucidides
polski: Tukidydes
Piemontèis: Tucìdide
português: Tucídides
română: Tucidide
русский: Фукидид
sicilianu: Tucìdidi
Scots: Thucydides
srpskohrvatski / српскохрватски: Tukidid
Simple English: Thucydides
slovenčina: Thoukydides
slovenščina: Tukidid
shqip: Thukididi
српски / srpski: Тукидид
svenska: Thukydides
Tagalog: Thoukydidis
Türkçe: Thukididis
українська: Фукідід
oʻzbekcha/ўзбекча: Fukidid
Tiếng Việt: Thucydides
Winaray: Thucydides
მარგალური: თუკიდიდე
Yorùbá: Thucydides
中文: 修昔底德