Թոմ Սոյեր

Թոմ Սոյեր
Tom Sawyer 1876 frontispiece.jpg
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՄարկ Տվեն
Ստեղծագործություն«Թոմ Սոյերի արկածները», «Թոմ Սոյերը արտասահմանում», «Թոմ Սոյերը խուզարկու»
Ներկայացված էԹոմ Սոյերի արկածները
Սեռարական
Ազգությունամերիկացի
Տարիք9-12 տարեկան
Tom Sawyer Վիքիպահեստում

Թոմ Սոյեր (անգլ.՝ Tom SawyerՄարկ Տվենի վեպերի հիմնական հերոսներից մեկը. «Թոմ Սոյերի արկածները» (1876 թվական), «Թոմ Սոյերը արտասահմանում» (1894 թվական), և «Թոմ Սոյերը խուզարկու» (1896 թվական): Այն նաև հայտնվում է Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» հայտնի վեպի էջերում[1]:

Թոմ Սոյերը առկա է Մարկ Տվենի առնվազն երեք այլ անավարտ աշխատություններում՝ «Դպրոցի բլրին» (անգլ.՝ Schoolhouse Hill), «Թոմ Սոյերի դավադրությունը» (անգլ.՝ Tom Sawyer's Conspiracy) և «Հուկ և Թոմը հնդիկների մեջ » ( անգլ.՝ Huck and Tom Among the Indians)[2]: Չնայած նրան, որ բոլոր երեք անավարտ գործերը հրատարակվել են նրա մահից հետո, միայն « Թոմ Սոյերի դավադրությունը» կարող է հպարտանալ, որպես ամբողջական պատմություն, քանի որ Տվենը թողել է մյուս երկու աշխատությունները, ավարտին հասցնելով միայն մի քանի գլուխներ:

Հորինված կերպարի անունը կարող է կապված լինել իրական անձի հետ՝ Թոմ Սոյեր անունով, ում հետ նա ծանոթացել է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա աշխատել է որպես լրագրող «San Francisco Call»-ում: Մարկ Տվենը նախաբանում հայտնում է, որ կերպարի բնութագրությունը վերցրված էր երեք տղաներից, որոնց հետ նա ծանոթ էր մանկությունից, սակայն գրականագետների կարծիքը այն է, որ ովքեր իսկապես եղել են հերոսի նախատիպը, տարբերվեւմ են[2] :

Նկարագրություն

Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան տղա է, ով բնակվում է Միսսուրի նահանգի Պետերբուրգ քաղաքում: Թոմը ներկայացնում է անհոգություն և հրաշալի մանկություն: Նրա լավագույն ընկերներ՝ Ջո Հերփերը և Հեքլբերի Ֆինը` անօթևան տղաներ, լքված ծնողների կողմից:Մի ժամանակ Թոմը սիրահարված էր Էմի Լոուրենսին,սակայն ավելի ուշ Թոմի սրտում նրա տեղը գրավեց Բեկկի Թետչերին: Նա ունի խորթ եղբայր Սիդը և զարմուհի Մերին, որոնց նկատմամբ զգում է փոխադարձ ատելություն: Թոմը մորաքույր Փոլլիի մահացած քրոջ որդին է: Չնայած Թոմի անհանգիստ բնավորությանը, նա սիրում է շատ կարդալ, նախապատվությունը տալիս է արկածային գրականությանը (քանի որ հենց ինքը սիրում է արկածներ):

Other Languages
تۆرکجه: تام سایر
български: Том Сойер
brezhoneg: Tom Sawyer
čeština: Tom Sawyer
English: Tom Sawyer
euskara: Tom Sawyer
فارسی: تام سایر
français: Tom Sawyer
italiano: Tom Sawyer
ქართული: ტომ სოიერი
македонски: Том Соер
മലയാളം: ടോം സോയർ
Bahasa Melayu: Tom Sawyer
Mirandés: Tom Sawyer
polski: Tom Sawyer
português: Tom Sawyer
русский: Том Сойер
srpskohrvatski / српскохрватски: Tom Sawyer
српски / srpski: Tom Sojer
Tagalog: Tom Sawyer
Türkçe: Tom Sawyer
українська: Том Сойєр