Թյուրինգի թեստ

Թյուրինգի թեստ

Թյուրինգի թեստ, էմպիրիկ թեստ, 1950 թվականին Ալան Թյուրինգի կողմից Հաշվողական մեքենաները և բանականությունը (անգլ.՝ Computing Machinery and Intelligence) հոդվածում մեքենայի կարողության մշակված թեստ, որի նպատակն էր պարզել, թե մեքենան կարո՞ղ է մտածել։ Թեստի նպատակն է ցուցադրել և համեմատել մարդու վարքը և Արհեստական բանականությունը։ Թյուրինգն առաջարկել է, որ փորձարկող մարդը դատի բնական լեզվի խոսակցությունները մարդու և մեքենայի միջև։ Իսկ մեքենան նախագծված է այնպես, որ մարդուն բնորոշ պատասխաններ տա։ Փորձարկողը տեղեկացվում է, որ խոսակցության երկու կողմերից մեկը մեքենա է, և բոլոր մասնակիցները մեկը մյուսից առանձնացվում են։ Հաղորդակցությունը պետք է սահմանափակված լինի միայն տեքստային ուղով, ինչպես օրինակ, համակարգչային ստեղնաշարով և էկրանով, այնպես, որ արդյունքը կախված չլինի մեքենայի խոսքի մատուցման ունակությունից [1]։ Եթե փորձարկողը չի կարողանում տարբերել, թե որն է մեքենայի և որը մարդու պատասխանը, ապա մեքենան անցել է Թյուրինգի թեստը։ Թեստը չի ստուգում հարցերին ճիշտ պատասխաններ տալու ունակությունը։ Այն միայն ստուգում է, թե պատասխանները ինչքանով է նման այն պատասխաններին, որ կտար մարդը։

Թյուրինգի թեստը դարձել է արհեստական բանականության փիլիսոփայության կարևոր հասկացություն։Դեռևս հնուց արհեստական բանականությամբ օժտված մեքենայի գաղափարը հրապուրել է մարդկանց: 20-րդ դարում կիբեռնետիկայի ի հայտ գալուն և մաթեմատիկական գիտությունների զարգացման հետ զուգընթաց երևան եկան բազմաթիվ հնարավորություններ արհեստական բանականությամբ օժտված մեքենա կառուցելու համար: Սակայն դեռևս ոչ մի մեքենա չի հաղթահարել Թյուրինգի թեստը:

Other Languages
العربية: اختبار تورنغ
azərbaycanca: Türinq testi
български: Тест на Тюринг
čeština: Turingův test
Cymraeg: Prawf Turing
Deutsch: Turing-Test
English: Turing test
Esperanto: Testo de Turing
español: Test de Turing
français: Test de Turing
hrvatski: Turingov test
magyar: Turing-teszt
Bahasa Indonesia: Uji Turing
íslenska: Próf Turings
italiano: Test di Turing
한국어: 튜링 테스트
lietuvių: Tiuringo testas
latviešu: Tjūringa tests
монгол: Тюринг тест
Bahasa Melayu: Ujian Turing
Nederlands: Turingtest
norsk: Turingtest
polski: Test Turinga
português: Teste de Turing
română: Testul Turing
srpskohrvatski / српскохрватски: Turingov test
Simple English: Turing test
slovenčina: Turingov test
slovenščina: Turingov test
српски / srpski: Тјурингов тест
svenska: Turingtestet
Türkçe: Turing testi
українська: Тест Тюрінга
Tiếng Việt: Phép thử Turing
中文: 图灵测试