Թզուկներ

Թզուկներ
Աուգսբուրգի Հոֆգարտենի բարոկկո թզուկները

Թզուկները (լատ.՝ gēnomos, «ստորգետնյա բնակիչ», կամ հին հուն․՝ Γνώση գիտելիք), հեքիաթային գաճաճներ Արևմտյան եվրոպայից, առաջին հերթին գերմանասկանդինավյան ֆոլկլորից, հեքիաթների և լեգենդների հաճախակի հանդիպող հերոսներ[1][2]: Տարբեր լեզուներում հայտնի է՝ «դվերգ» (հին նորվ.՝ dvergr, հոգնակի թվով dvergar), «ցվերգ» (գերմ.՝ Zwerge), «դվորֆ» (անգլ.՝ dwarfs), «կրասնոլյուդ» (լեհ.՝ krasnolud), «տրեպյաստոկ» (չեխ․՝ trpaslík) անվանումներով[3]: Ըստ լեգենդի նրանք ապրում են գետնի տակ, կրում են մորուք և հայտնի են հարուստի և արհեստավորության համբավով:

Ենթադրվում է, որ «թզուկ» բառը հորինել է ալքիմիկոս Պարացելսը 16-րդ դարում[4][5][6]. Ալքիմիայում և թզուկների օկուլտականության մեջ երկրի հոգին, որպես առաջնային տարր, երկրային էլեմենտալն է: Թզուկները ինչպես նաև Էլֆերը, Գոբլինները, Տրոլները հաճախ հանդիպում են գրականության ֆենտեզի ժանրում կամ դերային խաղերում:

Սվարտալֆները Էդդաների մեջ

Թզուկների հիմնական նախատիպերից մեկը համարվում են՝ ներքնահարկի ալվերը կամ ցվերգերը (գաճաճները), գերմանասկանդինավյան դիցաբանությունից[7]: Սկանդինավյան դիցաբանության մեջ ցվերգերը համարվում են ալվերի (էլֆերի) ներքևի, «չարանենգ» բարեկամներ, սվարտալֆներ, ընդ որում առասպելներում ներքնահարկի ալվերին ավելի մեծ նշանակություն են տալիս: Սվարտալֆներին ստեղծել են աստվածները, Իմիր հսկայի դիակի վրա սողացող գերեզմանային որդերից: Նրանք հասակով փոքր են և ունեն մուգ դեմք, ապրում են Սվարտալֆհեյմում: Որպեսզի նրանք չհանդիպեն իրենց եղբայներ «լուսավոր» ալվերին և չթշնամանան, աստվածները նրանց անիծել են, որ արևի ճառագայթների ազդեցությունից ցվերգերը վերածվեն քարերի:

Երբ պնդերես գաճաճ Ալվիսը հանդգնեց խնդրել Տորայի դստեր՝ Տրուդի ձեռքը, խորամանկ Ասը սկսեց օգտագործել իր իմաստությունը և ձգեց ժամանակը մինչ առավոտ, երբ արևը սպանեց անպատկառին: (Փաստարկը ծաղրապատճենված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի կողմից «Հոբիթ կամ գնալն ու գալը» պատմվածքում, որտեղ ընդհակառակը՝ թզուկներն են այդպիսով փրկվում տրրոլներից):

Սվարտալֆները հայտնի են որպես աստվածների համր զենք և հրաշագործ իրեր ստեղծող մեծ դարբիններ: Նրանք կռել են այնպիսի մեծագույն և հզորագույն իրեր, ինչպիսիք են Գլեյպնիր շղթան, որ պահում է Ֆենրիրին, Տորայի մուրճ՝ Մյոլնիրը, Սկիդբլադնիր նավը, Օդինի նիզակ Գունգնիրը, Դրաուպնիր մատանին, մազեր Սիվ աստվածուհու համար: Լոկին հակառակվեց ներքնահարկի ալվերին, խանգարելով նրանց ստեղծել հրաշագործ իրեր, քանի որ գրազ էր եկել իր գլխի վրա, որ թզուկները չեն կարողանա կատարել պատվերը:

Էլմեր ԲոիդՍմիտի նկարը, որտեղ Իվալդայի որդիները կռում են Սկիդբլանդիր նավը:
Արտուր Ռեկխեմի նկարը, որտեղ Ալբերիկը նիբելունգերի գանձերը տալիս է Էիգֆրիրին
Other Languages
български: Джудже
čeština: Trpaslík
Cymraeg: Corrach
Esperanto: Nano (mito)
suomi: Kääpiö
Kreyòl ayisyen: Tinen
magyar: Törpék
Bahasa Indonesia: Kurcaci
日本語: ドワーフ
ქართული: ჯუჯები
Lëtzebuergesch: Zwak (Mythologie)
lietuvių: Nykštukai
latviešu: Rūķis
македонски: Џуџе
polski: Krasnolud
português: Anões (mitologia)
Romani: Bono
română: Pitic
русский: Гномы
Scots: Droich
Simple English: Dwarf (mythology)
slovenščina: Palček
српски / srpski: Патуљак
українська: Гном
اردو: بونا
中文: 矮人