Թավշյա հեղափոխություն

«Թավշյա հեղափոխություն»
«Նուրբ հեղափոխություն»
չեխ․՝ Sametová revoluce
սլովակ.՝ Nežná revolúcia
Prague November89 - Wenceslas Monument.jpg
ԵրկիրՉեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ամսաթիվ1989 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր
ՊատճառՀանրության կողմից ՉԿԿ ռեժիմի մերժում
Հիմնական նպատակՉԿԿ ռեժիմի տապալում
ԱրդյունքԿոմունիստական կուսակցության լուծարում
Մասնակիցների քանակ10 հազարից (17 նոյեմբերի 1989, Պրահա) մինչև 300 հազար (26 նոյեմբերի 1989, Պրահա)
ԿողմերԱզգային միլիցիա, Ազգային անվտանգության կորպուս (17 նոյեմբերի 1989)
Զոհերավելի քան 500 (17 նոյեմբերի 1989)


Թավշյա հեղափոխություն (չեխ․՝ sametová revoluce) (սլովակ.՝ nežná revolúcia), ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության[1]:

1989 թվականի նոյեմբերի 17-ին (Ուսանողի միջազգային օր) ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցը Պրահայում[2]: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին:

Ի պատասխան Վարշավյան պակտի երկրների կառավարությունների դեմ աճող փողոցային պայքարի աճին, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ հրաժարվում է երկրում միակուսակցական համակարգից: Երկու օր անց օրենսդրորեն ֆորմալ սահմանադրությունից հանվեցին այն կետերը, որոնք կոմունիստներին տալիս էին մենիշխանություն: Դեկտեմբերի սկզբին փշալարերը և այլ ենթակառուցվածները հեռացվեցին Արևմտյան Գերմանիայի և Ավստրիայի սահմանից: Դեկտեմբերի 10-ին նախագահ Գուստավ Հուսակը հատատեց 1948 թվականից հետո Չեխոսլովակիայի առաջին հիմնականում ոչ կոմունիստների բաղկացած կառավարությունը և հրաժարական տվեց: Ալեքսանդր Դուբչեկը ընտրվեց ֆեդերալ կառավարության խոսնակ և Վացլավ Հավելը 1989 թվականի դեկտեմբերի 29-ին դարձավ Չեխոսլովակիայի նախագահ:

1990 թվականի հունիսին Չեխոսլովակիայում տեղի ունեցան առաջին ժողովրդական ընտրություններըը[3] 1946 թվականից հետո:

Other Languages
Alemannisch: Samtene Revolution
azərbaycanca: Məxməri inqilab
беларуская (тарашкевіца)‎: Аксамітная рэвалюцыя
български: Нежна революция
Bahasa Indonesia: Revolusi Beludru
íslenska: Flauelsbyltingin
한국어: 벨벳 혁명
Lëtzebuergesch: Samette Revolutioun
srpskohrvatski / српскохрватски: Baršunasta revolucija
Simple English: Velvet Revolution
slovenčina: Nežná revolúcia
slovenščina: Žametna revolucija
српски / srpski: Plišana revolucija
Türkçe: Kadife Devrim
Tiếng Việt: Cách mạng Nhung