Էրիս (դիցաբանություն)

Էրիս
Eris Antikensammlung Berlin F1775.jpg
Տեսակաստվածուհի և Աստված Հունական դիացաբանությունից
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Discordianism
Սեռիգական
Այլ մշակույթներումԴիսկորդիա
ԶբաղմունքԵրկպառակության աստվածուհի
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
ԵղբայրՀիպնոս, Թանատոս
ԶավակներԱտե, Lethe, Ponos, Horkos, Dysnomia, Neikea, Algos, Amphilogiai, Androktasiai, Hysminai, Phonoi, Pseudologoi, Limos, Machai, Adikia և Algea
Eris (mythology) Վիքիպահեստում

Էրիս (հունարեն՝ Ἔρις, բառացի` վեճ, կռիվ, երկպառակություն, մրցակցություն[1]), հին հունական դիցաբանության մեջ երկպառակության և քաոսի աստվածուհին[2]: Հռոմեական դիցաբանության մեջ համարժեք աստվածությունը Դիսկորդիան է (լատ.՝ Discordia)[3]: Էրեբոսի և Նիքսի դուստրն է, Քաոսի թոռնուհին, Նեմեսիսի, Թանատոսի և Հիպնոսի քույրը[4][4]: Նա նաև պատերազմի աստված Արեսի քույրը կամ ուղեկցուհին է, սովի աստված Լիմեսի մայրը[5]:

Չնայած Էրիսը ծնել է սով, վեճեր, կռիվներ, սպանություններ, ապօրինություն, ծնել է նաև աշխատանք: Այդ պատճառով էլ Հեսիոդոսը երկու Էրիս է բնութագրում. մեկը ծնում է թշնամություն, մարդկանց մեջ անբարյացակամություն և սիրված չէ մարդկանց կողմից, մյուսը բարեգործ է, մրցակցության ու աշխատանքի մարմնավորումը[2][6]. Она же возбуждает воинов[7] и разжигает брань[8]: Հենց նա էլ հովանավորում է զինվորներին:

Կռվախնձոր: Էրիսը դարձել է Աֆրոդիտեի, Աթենասի և Հերայի մրցակցության պատճառ, ինչը հանգեցրել է Տրոյական պատերազմին: Թեսալիայի արքա Պերսևսի և աստվածուհի Թետիսի հարսանիքին Էրիսը սրահի մեջտեղում նետում է ոսկե խնձոր` «ամենագեղեցիկին» (հունարեն՝ καλλίστῃ) մակագրությամբ: Դա արել է կամ ի հեճուկս Զևսի, քանի որ նրա կողմից չէր հրավիրվել հարսանիքի, կամ ուղղակի վիրավորվելով հարսանիքին հրավիրված չլինելուց[9],[10][11]: Խնձորը վեճի առիթ է դառնում երեք աստվածուհիների միջև, քանի որ ամեն մեկը իրեն էր համարում ամենագեղեցիկը: Վեճը լուծեու համար դիմում են Տրոյայի արքայազն Պարիսին, ում երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը համոզում է իրեն հանձնել խնձորը որոշակի պարգևի դիմաց: Քանի որ Աֆրոդիտեն խնձորը հանձնելու դիմաց խոստանում է Պարիսին հանձնել Մենելայոս արքայի չքնաղ աղջկան` Հեղինեին, Պարիսը կռվախնձորը տալիս է նրան: Սա էլ առիթ է դառնում, որ աքայացիները հարձակվեն Տրոյայի վրա: Այսպիսով` Էրիսի դավադիր նվերը հանգեցնում է պատերազմի:

Էրիսի պատվին է անվանակոչվել գաճաճ մոլորակներից մեկը:

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. Богиня Эрида — богиня спора, спорта и спортинга! Теория и практика современного менеджмента: от тейлоризма до спортинга. История менеджмента. | Мифология Древней Греции | Спор…
  2. 2,0 2,1 Эрида
  3. Эрис
  4. 4,0 4,1 Эрида
  5. Эрида
  6. Гесиод. Труды и дни 11-26
  7. Гомер. Илиада IV 440, V 518; XVIII 535
  8. Гомер. Илиада XX 47; Нонн. Деяния Диониса V 41
  9. Лукиан. Морские разговоры 5; Коллуф. Похищение Елены 59
  10. Гигин. Мифы 92
  11. Эрида
Other Languages
asturianu: Eris
azərbaycanca: Erida (mifologiya)
беларуская: Эрыс (міфалогія)
беларуская (тарашкевіца)‎: Эрыс (міталёгія)
български: Ерида
brezhoneg: Eris (doueez)
čeština: Eris
dansk: Eris
Ελληνικά: Έρις
Esperanto: Eriso (diino)
eesti: Eris
suomi: Eris
français: Éris
hrvatski: Erida
magyar: Erisz
Bahasa Indonesia: Eris (mitologi)
lietuvių: Eridė
മലയാളം: ഈറിസ്
Nederlands: Eris (mythologie)
polski: Eris
português: Éris
srpskohrvatski / српскохрватски: Erida
Simple English: Eris
slovenčina: Eris
slovenščina: Erida (mitologija)
српски / srpski: Ерида (митологија)
Türkçe: Eris (mitoloji)
українська: Ерида (міфологія)
Tiếng Việt: Eris (thần thoại)
粵語: 厄里斯