Էոզինոֆիլային գրանուլոցիտներ

Էոզինոֆիլ
Blausen 0352 Eosinophil.png
ԱնունԷոզինոֆիլ
Լատիներեն անվանումeosinophils
Քանակլեյկոցիտների 2-5 %-ը
Ֆունկցիապաշտպանական

Էոզինոֆիլային գրանուլոցիտներ(սեգմենտակորիզային էոզինոֆիլներ, էոզինոֆիլային լեյկոցիտներ)՝ արյան գրանուլոցիտար լեյկոցիտների տարատեսակ են և իմուն համակարգի բաղադրիչներից մեկը, որոնք պատասխանատու են բազմաբջջային պարազիտների և որոշ ինֆեկցիաների դեմ պայքարի համար։ Պարարտ բջիջների հետ միասին նրանք կարգավորում են ալերգիաների հետ ասոցացված մի շարք պրոցեսներ։

Էոզինոֆիլները պերիֆերիկ արյան մեջ

Նրանց անվանումը պայմանավորված է այն փաստով, որ Ռոմանովսկու մեթոդով ներկման ժամանակ ինտենսիվորեն ներկվում է էոզին թթվային ներկով և չի ներկվում հիմնական ներկերով, ի տարբերություն բազոֆիլների(ներկվում են միայն հիմնային ներկերով) և նեյտրոֆիլների(կլանում են ներկերի երկու տեսակները)։ Էոզինոֆիլների մեկ այլ տարբերակիչ նշան է հանդիսանում երկբլթային կորիզը(նեյտրոֆիլների մոտ այն ունի 4-5 բիլթ, իսկ բազոֆիլների կորիզը սեգմենտավորված չէ)։Էոզինոֆիլները ունակ են ակտիվ ամեոբանման շարժման, էքստրավազացիայի(անցում արյունատար անոթների պատերի սահմաններից դուրս)և քեմոտաքսիսի(գերազանցապես դեպի բորբոքման օջախի կամ վնասված հյուսվածքի ուղղությամբ շարժում)։Էոզինոֆիլները, ինչպես և նեյտրոֆիլները, ունակ են ֆագոզիտոզի, բայց հանդիսանում են միկրոֆագեր, քանզի ի տարբերություն մակրոֆագերի, կարող են կլանել միայն համեմատաբար փոքր օտար մասնիկները կամ բջիջները։ Սակայն այն չի հանդիսանում «դասական» մակրոֆագ, քանի որ ֆագոզիտոզը նրա հիմնական ֆունկցիան չէ։ Նրանց հիմնական դերը Ig E սպոցիֆիկ Fc-ռեցեպտորների էքսպրեսիան է։ Ֆիզիոլոգիորեն դա արտահայտվում է էոզինոֆիլների ոչ թե ֆագոցիտար, այլ հզոր ցիտոտոքսիկ հատկություններով, ինչպես նաև հակապարազիտար իմունիտետում նրանց ակտիվ մասնակցությամբ։Էոզինոֆիլները նաև ունակ են կլանել և կապել հիստամինը և ալերգիայի ու բորբոքման մի շարք այլ մեդիատորներ։ Նրանք օժտված են նաև անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ձերբազատելու հատկությամբ, ինչպես բազոֆիլները։ Այսինքն կարող են ունենալ ինչպես պրոալերգիկ, այնպես էլ պաշտպանական հակալերգիկ դեր։

Առողջ մարդու լեյկոցիտների կազմում էոզինոֆիլները կազմում են 2-5%(1միկրոլիտրում հաշվվում է մոտ 120-350էոզինոֆիլ)։ Նրանց տոկոսային պարունակությունը մեծանում է ալերգիկ հիվանդությունների ժամանակ։ Արյան մեջ էոզինոֆիլների քանակի ավելացումը կոչվում է էոզինոֆիլիա, իսկ նվազումը՝ էոզինոպենիա։[1]

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. ↑ Клиническая интерпретация лабораторных исследований под ред. проф. Белевитина А.Б., СпБ, 2006, стр 43
Other Languages
العربية: خلية حمضية
azərbaycanca: Eozinofillər
català: Eosinòfil
ދިވެހިބަސް: އީއަސިނަފިލް
Ελληνικά: Ηωσινόφιλα
English: Eosinophil
español: Eosinófilo
euskara: Eosinofilo
galego: Eosinófilo
Bahasa Indonesia: Eosinofil
日本語: 好酸球
Basa Jawa: Eosinofil
kurdî: Êzonofîl
lietuvių: Eozinofilas
latviešu: Eozinofili
Plattdüütsch: Eosinophil Granulozyt
polski: Eozynofil
srpskohrvatski / српскохрватски: Eozinofil
Simple English: Eosinophil granulocyte
српски / srpski: Еозинофил
Türkçe: Eozinofil