Էմիլիո Պալմա

Էմիլիո Պալմա
Emilio Marcos Palma (es)
Ծնվել է հունվարի 7, 1978() (39 տարեկան)
Ծննդավայր Անտարկտիդա Էսպերնասա կայան, Անտարկտիդա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg  Արգենտինա
Մասնագիտություն համակարգային վերլուծաբան և համակարգչային գիտնական
Ծնողներ Խորխե Պալմա (հայր)
Մարիա Սիլվիա դե Պալմա (մայր)

Էմիլիո Մարկոս Պալմա ( իսպ.՝ Emilio Marcos Palma, հունվարի 7, 1978(), Էսպերնասա կայան, Antarctic Treaty area), Արգենտինայի քաղաքացի, Անտարկտիդա մայրցամաքում ծնված առաջին մարդը։ Էմիլիոն ծննդյան ժամանակ կշռել է 3.4 կգ, ծնվել է Ֆորտին Սարգենտո Կաբրալում՝ Էսպերանսա կայարանում, Անտարկտիկական թերակղզու գագաթի մոտ։ Նրա հայրը՝ կապիտան Խորխե Էմիլիո Պալման, կայարանի արգենտինական ջոկատի գլխավորն էր։ Ներկայումս Անտարկտիկայում ծնվել է 10 մարդ [1]։

1977 թվականի վերջին, հղիության 7-րդ ամսում, Մարիա Սիլվիա դե Պալման՝ Էմիլիոյի մայրը տեղափոխվել է Էսպերանսա կայան, որպեսզի այնտեղ ծննդաբերի [2]։ Օդային կամուրջը, այսպես կոչված Արգենտինական Անտարկտիկայի ինքնիշխանության վերաբերյալ վեճի լուծման միջոցներին մեկն էր։ Էմիլիոն ինքնաբերաբար ստացավ արգենտինական քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները Արգենտինայի քաղաքացիներ էին, բացի այդ նա ծնվել է Արգենտինական Անտարկտիկայի տարածքում։

Էմիլիոն կարող էր նաև հավակնել բրիտանական քաղաքացիության, քանի որ կայանի տեղադրությունը համընկնում է հայտարարված Բրիտանական անտարկտիկական տարածքների կազմի մեջ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ծնողները նման հարցում չեն ներկայացրել։

Էմիլիո Պալման ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես պատմության մեջ առաջին մարդ, ով ծնվել է Անտարկտիդա մայրցամաքում։ Նրա եղբայրը՝ Բաուերը, նույնպես ծնվել է Անտարկտիկայում, 12 տարի անց, այն ժամանակ, երբ նրանց ծնողները երկամյա գիտական հանձնարարություն էին կատարում մայրցամաքում։

Այլ թեկնածուներ

Բացի այդ, նորվեգացի Սոլվեյգ Գունբյորգ Յակոբսենը, որը 1913 թվականին ծնվել էր Հարավային Ջորջիա կղզու տարածքում, երբեմն նաև համարվում է Անտարկտիկայի տարածքում ծնված առաջին երեխան, սակայն այս տարածքները Անտարկտիկայի տարածքի մաս են համարվում միայն որոշ դեպքերում [3]։

Other Languages
azərbaycanca: Emilio Markos Palma
беларуская (тарашкевіца)‎: Эміліё Маркас Пальма
Deutsch: Emilio Palma
English: Emilio Palma
Esperanto: Emilio Palma
français: Emilio Palma
magyar: Emilio Palma
Bahasa Indonesia: Emilio Palma
Nederlands: Emilio Palma
polski: Emilio Palma
português: Emilio Palma
русский: Палма, Эмилио
svenska: Emilio Palma
українська: Еміліо Палма