Էդվարդ Չեմբեռլին

Էդվարդ Չեմբեռլին
անգլ.՝ Edward Hastings Chamberlin
Edward chamberlin.jpg
Ծնվել է մայիսի 18, 1899() [1] [2]
Ծննդավայր Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հուլիսի 16, 1967() [1] [2] (68 տարեկանում)
Մահվան վայր Քեմբրիջ, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Հարվարդի համալսարան, Միչիգանի համալսարան և Այովայի համալսարան
Մասնագիտություն տնտեսագետ
Աշխատավայր Հարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Էդվարդ Հասթինգս (Հեյսթինգս) Չեմբեռլին ( անգլ.՝ Edward Hastings Chamberlin, մայիսի 18, 1899() [1] [2], Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 16, 1967() [1] [2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Քեմբրիջ, ամերիկացի տնտեսագետ, «Մենաշնորհային մրցակցության տեսության» հեղինակը։ Դասավանդել է Միչիգանի, Հարվարդի, Կոպենհագենի և Սորբոնի համալսարաններում։

Կենսագրություն

Էդվարդ Չեմբեռլինի հայրը բողոքական պաստոր էր։ 1921 թվականին Էդվարդը ավարտել է Այովայի համալսարանը։ Մեկ տարի անց Միչիգանի համալսարանում ստացել է մագիստրոսական աստիճան։ 1927 թվականին Հարվարդի համալսարանում պաշտպանել է մենաշնորհային մրցակցության խնդիրների վերաբերյալ թեզը։ Մնացած ողջ գործունեությունը մինչև 1967 թվականը կապված է Հարվարդի համալսարանի հետ։ 1951 թվականին մեկնել է արևմտաեվրոպական երկրներ՝ տեսական նորարարությունների ներդրման հետ կապված։

1933 թվականին տպագրվում է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը» ( անգլ.՝ The Theory of Monopolistic Competition), գիրք, որ հանրահայտ դարձրեց Չեմբեռլինին։ 1933 −1962 թվականների ընթացքում գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ–ում 8 անգամ։ Այն այժմ էլ տնտեսագիտության տեսության վերաբերյալ ամենահայտնի գրքերից մեկն է։ Այստեղ մանրամասն ներկայացվում է մոնոպոլիայի էությունը, մոնոպոլ գների ձևավորման պայմանները և մոնոպոլ շահույթի ստեղծման վերլությությունը։

Է․ Չեմբեռլինի կյանքում կարևոր փուլ դարձավ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ ընտրվելը ( 1939 −431948 −1958 թվականների Հարվարդի «The Quarterly Journal of Economics» ամսագրի խմբագիրն էր։ 1965 թվականին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ։ 1967 թվականին նրա պատվին տպագրվել է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը․ փոխներգործության հետազոտությունները» ժողովածուն։