Զարեհավան (Այրարատ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զարեհավան (այլ կիրառումներ)

Զարեհավան, գրաբար՝ Զարեհաւան, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն ճանապարհի մոտ։

Աշխարհագրություն

Զարեհավանը գտնվում էր Դիադինից ոչ հեռու, Արածանի գետի ակունքի շրջանում, նրա աջ ափին, Բագավանի (Ուչքիլիսե) մոտ, Թավրիզ—Կարին—Տրապիզոն քարավանային բանուկ ճանապարհի վրա; Նպատ լեռան հյուսիսային ստորոտում։ Նրա մոտակայքում էր գտնվում նաև Անգղ բերդը։ Մի այլ Զարեհավան էլ գտնվում էր նույն Այրարատյան աշխարհի Բասեն գավառում։ Այս վերջինս նույնպես հելլենիստական քաղաք էր, և անունը կապված էր Արտաշես թագավորի հոր՝ Զարեհի անվան հետ։

Other Languages