Եռագույն

Կոռնելիս Կլաս վան Վիրինգեն, Ջիբրալթարի ճակատամարտ, նավախելին նիդերլանդական եռագույնն է

Եռագույն (ֆր.՝ tricolore — «եռագույն»), դրոշ՝ կազմված երեք տարբեր գույների շերտերից[1]։

Համարվում է, որ առաջին եռագույնը[2], այսպես կոչված արքայազնի դրոշը, ստեղծվել է Նիդերլանդներում Յոթ գավառների՝ հանուն անկախության մղած պատերազմի ժամանակ։ Այն եղել է պաստառ՝ կազմված նարնջագույն, սպիտակ ու կապույտ հորիզոնական շերտերից, որոնց եղել են արքայազն Վիլհելմ Օրանցու հերալդիկ գույները։ Ստույգ հայտնի է, որ դրոշն օգտագործվել է 1573 թվականին Լեյդենի պաշարման ժամանակ[3]։ Այդ դրոշի հիման վրա են ստեղծվել Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի ներկայիս դրոշները, ինչպես նաև 1928-1994 թվականներին օգտագործված Հարավաֆրիկյան Հանրապետության դրոշը[4][5]։ Նաև համարվում է, որ Օրանցի արքայազնի դրոշն է ոգեշնչել ստեղծել եռագույններ Ֆրանսիայում ու Ռուսաստանում[2]։

Էժեն Դելակրուա, Ժողովրդին առաջնորդող ազատությունը, ազատությունը խորհրդանշող կնոջ ձեռքում ֆրանսիական եռագույնն է

Հավանաբար ամենահայտնի եռագույնը Ֆրանսիայի դրոշն է։ Այն կազմված է երեք ուղղահայաց շերտերից՝ կապույտ, սպիտակ և կարմիր, և ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Դրա համար հիմք է ծառայել նիդերլանդական եռագույնը, բայց ոչ միայն։ Հեղափոխության սկզբում՝ 1789 թվականին, հին դրոշը չեղարկվել է, սակայն նորը չի հաստատվել։ Ժողովուրդն օգտագործել է ամենատարբեր գույների ու դրանց համադրություններով գլխարկանշաններ՝ սպիտակ ու կարմիր, սպիտակ ու կանաչ, սև։ Քաղաքացիների շրջանում տարածված էին կապույտ ու կարմիր գլխարկանշանները, որոնք Փարիզի հերալդիկ գույներն էին։ Նույն 1789 թվականի վերջին թագավոր Լյուդովիկոս XVI-ը որպես հաշտության նշան ավելացրել է սպիտակը՝ ֆրանսիացի միապետների ավանդական գույնը[6]։ 1790 թվականի հոկտեմբերի 21-ին նոր եռագույն դրոշը հաստատվել է Ազգային խորհրդի դեկրետով։ Ֆրանսիական դրոշի գույների հերթականությունն սկզբնական շրջանում փոփոխվել է, սակայն անփոփոխ է մնում 1812 թվականից[7]։

Հետագայում եվրոպական բազմաթիվ երկրներ, ինչպես նաև արևմտյան ու կենտրոնական Աֆրիկայի երկրները, որ նախկինում եղել էին Ֆրանսիայի գաղութներ, որպես պետական դրոշներ հաստատել են եռագույններ[8]։

Տարբերում են ուղղահայաց (Ֆրանսիա, Մեքսիկա, Ռումինիա, Բելգիա, Իտալիա, Մոլդովա) և հորիզոնական (Հայաստան, Նիդերլանդներ, Գերմանիա, Ռուսաստան) եռագույններ։

Other Languages
беларуская: Трыкалор
беларуская (тарашкевіца)‎: Трыкалёр
български: Трикольор
brezhoneg: Triliv
bosanski: Trobojka
català: Tricolor
čeština: Trikolóra
dansk: Trikolore
Deutsch: Trikolore
Esperanto: Trikoloro
español: Tricolor
eesti: Trikoloor
suomi: Trikolori
furlan: Tricolôr
galego: Tricolor
עברית: טריקולור
हिन्दी: तिरंगा
hrvatski: Trobojnica
italiano: Tricolore
日本語: 三色旗
ភាសាខ្មែរ: ត្រីពណ៌
한국어: 삼색기
lietuvių: Trispalvė
эрзянь: Колмотюс
Nederlands: Driekleur
norsk nynorsk: Trikolor
norsk: Trikolor
română: Tricolor
русский: Триколор
Simple English: Tricolour
slovenčina: Trikolóra
српски / srpski: Тробојка
svenska: Trikolor
українська: Триколор
اردو: ترنگا
vèneto: Tricołor
Tiếng Việt: Cờ tam tài
中文: 三色旗