Եկեղեցի (շինություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Եկեղեցի (այլ կիրառումներ)
Եկեղեցի

Եկեղեցի քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատարությունը՝ ժամասացությունը։ Այդ նպատակով եկեղեցական աոաջին շենքերը կառուցվել են 4–րդ դարում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Արևելքի երկրներում (Ասորիք, Հայաստան, Բյուզանդիա46-րդ դարերում եկեղեցի ասելով հասկացվել է աղոթարան, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք։ Եկեղեցի անվանվող, բայց գործածական տարբեր նշանակություն ունեցող հիշյալ կառույցները տարբերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է եկեղեցու ծիսակատարությունը՝ փոփոխելով նաև նրա հատակագծային լուծումը և ճարտարապետական կերպարը, ըստ գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների. օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյուգանդական և հայկական գմբեթավոր, ռոմանական, գոթական և Վերածննդի շրջանի եկեղեցիները։ Բոլոր ժամանակների եկեղեցական շենքի պարտադիր տարրերն են աղոթասրահը, ավագ խորանը` բեմի և դասի մասով։ Տարբեր եկեղեցիներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր` նախասրահ (նարտեքս), վերնահարկ (խորոսներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կապելլաների պսակ։ 4-ից - 5–րդ դարերում հայկական եկեղեցիները բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորանին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով (Քասախ, Թանահատ, Երերույք և այլն)։ Պահպանվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ։ 6-ից 7-րդ դարերում հայկական եկեղեցիները բացառապես գմբեթավոր են և իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ. մեջ եզակի արժեքներ են։ 10-ից 13-րդ դարերում իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տիպերը, եկեղեցուն արևմուտքից կցվում էր հայկական ճարտարապետության համար խիստ ինքնատիպ գավիթն ու ժամատունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Acèh: Geurija
Afrikaans: Kerk (gebou)
Alemannisch: Kirche (Bauwerk)
العربية: كنيسة
ܐܪܡܝܐ: ܥܕܬܐ
مصرى: كنيسه
авар: ГьатІан
azərbaycanca: Kilsə
žemaitėška: Bažninčė
беларуская: Царква
беларуская (тарашкевіца)‎: Царква
български: Църква
Bahasa Banjar: Geréja
বাংলা: গির্জা
brezhoneg: Iliz (savadur)
bosanski: Crkva
Cebuano: Simbahan
čeština: Kostel
Cymraeg: Eglwys
Zazaki: Kılise
føroyskt: Kirkja (hús)
Frysk: Tsjerke
Avañe'ẽ: Tupão
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: इगर्ज (चर्च)
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐌰𐌹𐌺𐌺𐌻𐌴𐍃𐌾𐍉
Gaelg: Keeill
עברית: כנסייה
हिन्दी: गिरजाघर
hrvatski: Crkva
Bahasa Indonesia: Gereja (gedung)
Igbo: Ulo uka
ГӀалгӀай: Киназ (гIишло)
日本語: 教会堂
ქართული: ეკლესია
қазақша: Шіркеу
ಕನ್ನಡ: ಚರ್ಚ್
한국어: 교회당
Ripoarisch: Kirch
Ladino: Kilisia
Lëtzebuergesch: Kierch
Lingua Franca Nova: Eglesa
Limburgs: Kèrk (geboew)
lingála: Ndáko Nzámbe
lietuvių: Bažnyčia
मैथिली: गिरजाघर
олык марий: Черке
македонски: Црква (објект)
മലയാളം: പള്ളി
मराठी: चर्च
кырык мары: Кирха
Nāhuatl: Teopantli
Plattdüütsch: Kark (Huus)
Nedersaksies: Kaark (gebouw)
नेपाली: गिर्जाघर
Nederlands: Kerkgebouw
norsk nynorsk: Kyrkje
norsk: Kirke
Nouormand: Égllise
Ирон: Аргъуан
ਪੰਜਾਬੀ: ਗਿਰਜਾ
Deitsch: Kaerich
پنجابی: گرجا
português: Igreja (edifício)
Runa Simi: Iñichiq wasi
armãneashti: Bisearicâ
русиньскый: Церьков (храм)
Scots: Kirk
سنڌي: گرجا گهر
davvisámegiella: Girku
srpskohrvatski / српскохрватски: Crkva (zgrada)
Simple English: Church
slovenčina: Kostol
slovenščina: Cerkev (zgradba)
chiShona: Kereke
Soomaaliga: Kaniisad
shqip: Kisha
српски / srpski: Црква (грађевина)
Basa Sunda: Garéja
svenska: Kyrka
తెలుగు: చర్చి
тоҷикӣ: Калисо
Setswana: Kereke (Dikago)
Tok Pisin: Sios
Türkçe: Kilise
українська: Церква (будівля)
اردو: گرجا گھر
oʻzbekcha/ўзбекча: Cherkov
Tiếng Việt: Nhà thờ Kitô giáo
West-Vlams: Kerkgebouw
Winaray: Singbahan
吴语: 教堂
მარგალური: ოხვამე
ייִדיש: קלויסטער
中文: 教堂
Bân-lâm-gú: Lé-pài-tn̂g
粵語: 教堂