Ելակետային կոդ

Համակարգչային գիտության բնագավառում սկզբնական կոդը( անգլ.՝ Source code ) որևէ ծրագրավորման լեզվով գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է համակարգչի գործողությունները մատնանշելու համար։ Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային ֆայլերից, երբեմն պահվում է տվյալների բազայում որպես պահպանված պրոցեդուրա, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի ֆայլերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել կատալոգների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի։ Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։

Նպատակները

Սկզբնական կոդն օգտագործվում է որպես կատարվող ծրագիր ստեղծող պրոցեսի մուտք։ Այն նաև օգտագործվում է որպես մարդկանց միջև հաղորդակցման ալգորիթմների մեթոդ։ Ծրագրավորման տեխնիկա սովորելու համար ծրագրավորողները հաճախ համարում են օգտակար ընթացիկ սկզբնական կոդը վերանայելը։ Սկզբնական կոդի մատչելի դարձնելը բոլոր ծրագրավորողներին հաճախ նշվում է որպես վերջիններիս ծրագրավորման հմտությունների լավացման կարևոր գործոն։ Որոշ մարդիկ սկզբնական կոդը դիտարկում են որպես արտահայտիչ դերասանական միջոց։ Ծրագրակազմը այլ համակարգչային պլատֆորմի վրա տեղափոխելը սովորաբար անչափ դժվար է առանց սկզբնական կոդի։ Ծրագրի որոշակի կտորների տեղափոխելիությունը առանց ծրագրային կոդի հաշվողական տեսակետից հիմնականում թանկ է։ Տեղափոխելիության հնարավոր ընտրանքները ներառում են կոդի երկուական թարգմանությունը և սկզբնական պլատֆորմի էմուլյացիան։ Կատարվող կոդի դեկոմպիլյացիան կարող է օգտագործվել ասեմբլերով կամ բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով սկզբնական կոդ ստանալու համար։ Ծրագրավորողները ծրագրակազմի մի հատվածից վերցված սկզբնական կոդը հաճախ հարմարացնում են մեկ այլ նախագծում օգտագործելու համար։ Այս գաղափարը հայտնի է որպես ծրագրակազմի վերագործածելիություն։

Other Languages
Afrikaans: Bronkode
العربية: كود مصدري
asturianu: Códigu fonte
azərbaycanca: Mənbə kodu
беларуская: Зыходны код
беларуская (тарашкевіца)‎: Крынічны код
български: Изходен код
বাংলা: সোর্স কোড
bosanski: Izvorni kod
català: Codi font
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nguòng-dâi-mā
čeština: Zdrojový kód
dansk: Kildekode
Deutsch: Quelltext
English: Source code
Esperanto: Fontkodo
español: Código fuente
eesti: Lähtekood
euskara: Iturburu kode
فارسی: کد منبع
français: Code source
עברית: קוד מקור
हिन्दी: मूल कोड
hrvatski: Izvorni kod
Bahasa Indonesia: Kode sumber
italiano: Codice sorgente
한국어: 소스 코드
Кыргызча: Баштапкы код
lietuvių: Išeitinis kodas
latviešu: Pirmkods
олык марий: Тӱҥалтыш код
Bahasa Melayu: Kod sumber
Mirandés: Código fuonte
မြန်မာဘာသာ: ဆို့စ်ကုတ်ဒ်
Nederlands: Broncode
norsk nynorsk: Kjeldekode
norsk: Kildekode
Pälzisch: Kwälldegschd
português: Código-fonte
Runa Simi: Pukyu qillqa
română: Cod sursă
русский: Исходный код
srpskohrvatski / српскохрватски: Izvorni kod
Simple English: Source code
slovenčina: Zdrojový kód
slovenščina: Izvorna koda
српски / srpski: Изворни код
svenska: Källkod
Türkçe: Kaynak kodu
українська: Початковий код
اردو: سورس کوڈ
Tiếng Việt: Mã nguồn
中文: 源代码
Bân-lâm-gú: Goân-sú-bé
粵語: 原始碼