Դոլֆ Լունդգրեն

Picto infobox film.png
Դոլֆ Լունդգրեն
շվեդ.՝ Dolph Lundgren
Dolph Lundgren by Gage Skidmore.jpg
Հասակը196 սմ
Ծնվել էնոյեմբերի 3, 1957()[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրSpånga, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա կամ Ստոկհոլմ, Շվեդիա[1]
ԿրթությունԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Սիդնեյի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Ազգությունշվեդ
Մասնագիտությունքիմիկոս, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, ձյուդոիստ, սցենարիստ, մոդել, բռնցքամարտիկ, karateka և կինոդերասան
Ակտիվ շրջան1985–այժմ
ԺանրերՄարտական,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Հաշվեհարդար փոքրիկ Տոկիոյում"
Ամուսին(ներ)Անետ Քվիբերգ (1994 թ.-ից, 2 դուստր; բաժանված)
Երեխա(ներ)2 դուստր
Պարգևներ և մրցանակներՖուլբրայթի ծրագիր
dolphlundgren.com


Լունդգրենը «Անզսպելիները» ֆիլմի դերասանական անձնակազմի մի մասի հետ (ձախից աջ՝ Թերի Քրուզ, Սթիվ Օսթին, Սիլվեսթր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն, Ռենդի Կուտուր)
Լունդգրենի գեղապատկերը դամասկոսյան կինոթատրոններից մեկի դրսի մասում

Դոլֆ Լունդգրեն (շվեդերեն՝ Dolph Lundgren, ծնված որպես՝ Հանս Լունդգրեն [Hans Lundgren], 3 նոյեմբերի, 1957 թ.) շվեդ կինոդերասան, կինոռեժիսոր և մարտարվեստի վարպետ, ով պատկանում է այն մարտաֆիլմային դերասանների սերնդին, ովքեր դարձան էքշըն ժանրի գլխավոր հերոսների նախատիպը (կամ էտալոնը)։ Այդ սերնդի մեջ բացի Լունդգրենից մտնում են նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սիլվեսթր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Բրյուս Ուիլիսը, Չաք Նորիսը, Սթիվեն Սիգալը և Ժան-Կլոդ Վան Դամը։

Ավարտել է Ստոքհոլմի տեխնիկայի թագավորական ինստիտուտը և Սիդնեյի համալսարանը (1982 թ.)։ Ունի սև գոտի, 3-րդ դան կյոկուշին կարատեի ենթաճյուղում։ Տվյալ մարզաձևում 1980 և 1981 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Սիդնեյում եղել է ճամայկացի երգչուհի Գրեյս Ջոնսի թիկնապահը և ավելի ուշ սկսել է հանդիպել վերջինիս հետ։ Զույգը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Լունդգրենը կարճ ժամանակով աշխատում է որպես մոդել, ինչպես նաև ձեռք է բերում երկրորդ աշխատանքը մանհեթենյան The Limelight կոչվող գիշերային ակումբների ցանցերից մեկում՝ որպես դռնապան, որտեղ էլ պատահաբար ստանում է իր դեբյուտային դերը՝ խաղալով Ջեյմս Բոնդի «Սպանդի տեսարան» ֆիլմում ԿԳԲ-ի գործակալի մի էպիզոդիկ կերպար։

Լունդգրենի բեկումնային կերպարը դառնում է ոմն ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոն «Ռոքի 4» ֆիլմից։ Այդ ֆիլմից մինչ ներկա պահը Լունդգրենը խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առանձնացվում են «Տիեզերքի տիրակալները» (1987), «Ցուցադրում փոքր Տոկիոյում» (1991, խաղընկերը՝ Բրենդոն Լի), «Ունիվերսալ Զինվորը» (1992, խաղընկերը՝ Ժան Կլոդ Վան Դամ) և այլ ֆիլմեր։

Ունենալով չափազանց պինդ և բարեկազմ ֆիզիկական կազմվածք Լունդգրենը մինչ օրս մեծ հարգանք և ժողովրդայնություն է վայելում մարզաշխարհի և ֆիթնեսի ոլորտում։

Կենսագրություն

Մանկություն և պատանեկություն

Դոլֆը ծնվել է 1957 թվականին Ստոկհոլմի արվարձաններից մեկում՝ Սպանգում, միջին խավի ներկայացուցիչներ Կարլ և Բրիգիտա Լունդգրենների ընտանիքում[3]։ Կարլ Լունդգրենը մասնագիտությամբ ինժեներ էր և աշխատում էր Շվեդիայի կառավարությունում՝ որպես տնտեսագետ, իսկ Բրիգիտան օտար լեզուներ էր դասավանդում դպրոցում[4][5]։ Ավագ Դոլֆից բացի, Կարլը և Բրիգիտան ունեցան երկու դուստր՝ Աննիկան և Կատերինան, և մեկ որդի՝ Յոհանը[6]։

Ըստ Դոլֆի հիշողությունների՝ հայրը հաճախ էր չարությունը թափում իր և մոր վրա, այդ թվում և՝ ձեռքի ուժի գործադրմամբ։ Վիճաբանությունների ժամանակ Կարլը հաճախ որդուն «անհաջողակ» էր անվանում, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի Դոլֆը հակառակն ապացուցի[3]։

Aquote1.png Ես առաջվա պես սիրում եմ հորս՝ անկախ ամեն ինչից։ Նրա շատ գծերով ես այսօր էլ հիանում եմ։ Երեխա ժամանակ ես շատ բանով նման էի նրան. շատ համառ էի, ինչը նա տանել չէր կարողանում[3]:
- Դոլֆ Լունդգրեն
Aquote2.png


Հոր հետ դժվար հարաբերություններն էլ հենց պատճառ դարձան, որպեսզի Դոլֆն սկսի զբաղվել կոնտակտային մարզաձևերով և մարզասրահ այցելի[7], չնայած մինչ այդ բարդույթավորված և ալերգիաների հակված դեռահաս էր, որն «ամաչում էր իր նվազ կառուցվածքից»։ Ինքն իրեն փորձելով ձյուդոյում և հոձյու-ռյու կարատեում՝ Դոլֆը կանգ առավ քյոքուսինկայի վրա և սկսեց «մարզվել մոլագարի նման»[8]։

1977 թվականին Լունդգրենը նվաճեց Շվեդիայի չեմպիոնի կոչումը, ինչը պաշտպանեց երեք տարի, իսկ 1979 թվականին մասնակցեց աշխարհի խաղերին։ Չնայած այդ պահի դրությամբ Լունդգրենն ընդամենը կանաչ գոտի ուներ, իսկ խաղերի նվազագույն պայմանը դարչնագույն գոտու առկայությունն էր, Դոլֆը մասնակիցների ցուցակագրման ժամանակ ներկայացրեց վարպետության ավելի բարձր աստիճան և ընկերներից մեկից գոտի փոխ առավ։ Երկու հակառակորդի նոկաուտի ենթարկելով՝ Դոլֆը դուրս եկավ մրցաշարի ֆավորիտի՝ 2-րդ աստիճանի սև գոտի ունեցող, հմուտ մարզիկ, ճապոնացի Մակոտու Նակամուրայի վրա, որը ծանր էր երիտասարդ շվեդից 17 կիլոգրամով[9]։ Ծանր մարտում Նակամուրան, բազմիցս «կեղտոտ» հնարքներ գործածելով հանդերձ, կարողացավ հաղթել միայն լրացուցիչ ռաունդում մրցավարի վիճելի որոշման արդյունքում։ Այդ մարտն ամենածանրն էր Նակամուրայի համար, որն, այնուամենայնիվ, մրցաշարի հաղթող դուրս եկավ[9]։ Ինքը՝ Դոլֆը, չնայած պարտությանը, շատ գոհ էր իր ելույթից և մեկ տարի անց դարձավ Շվեդիայի կարատեի հավաքականի ավագ։ 1980 թվականին Լունդգրենը նվաճեց իր մարզական կարիերայի ամենանշանակալից տիտղոսը՝ հաղթելով Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունում, որը պաշտպանեց մեկ տարի անց[9]։

Կրթություն և զինվորական ծառայություն

Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ

Դպրոցն ավարտելուց հետո Լունդգրենը մեկնեց ԱՄՆ։ Կրթաթոշակի առաջարկ ստանալով՝ Դոլֆը քիմիա էր ուսումնասիրում Վաշինգտոնի և Կլեմսոնի համալսարաններում,[3] սակայն շուտով ստիպված էր վերադառնալ Շվեդիա` շվեդական զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար։ Զորակոչվելուց հետո հատուկ տակտիկական, հատուկ ֆիզիկական և սուզորդական պատրաստություն անցնելու նպատակով նա ուղարկվեց Շվեդական նավատորմի հատուկ ուժերի ուսումնական կենտրոն, որն ավարտեց 1979 թվականին։ Դրանից հետո Լունդգրենը ծառայության նշանակվեց Շվեդիայի ծովային հետևակի 1-ին գնդում (շվեդ.՝ Amfibieregementet), որտեղ ծառայում էր ստորջրյա դիվերսիոն ուժերի և միջոցների ստորաբաժանումում (շվեդ.՝ Kustjägare):[10] Սակայն մարտական լողորդների ստորաբաժանման մեջ սահմանված ժամկետն ամբողջությամբ ծառայել նրան վիճակված չէր. ծառայության ընթացքում նա լուրջ ֆիզիկական վնասվածք ստացավ, որը խանգարում էր մարտական ստորաբաժանումում նրա հետագա ծառայությանը։ Լունդգրենը հեռացավ ստորաբաժանումից կապրալի կոչումով[10] և հետ ուղարկվեց «ափ»` նավատորմի հատուկ նշանակության ուսումնական կենտրոն` ծառայությունը շարունակելու։[6] Բայց և այնպես, Լունդգրենը առողջական վիճակի պատճառով չզորացրվեց և ծառայեց մինչև հատկացված ժամկետի վերջը։[6]

Շվեդական ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումը մարտական պատրաստվածության ընթացքում

Զորացրվելով որպես պահեստային՝ Դոլֆն ընդունվեց Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը և քիմիական մեքենաշինության բակալավրի դիպլոմ ստացավ։[3][11] 1982 թվականին Սիդնեյի համալսարանում Լունդգրենն ստացավ քիմիական մեքենաշինության մագիստրոսի դիպլոմ, իսկ 1983 թվականին դարձավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակակիր, որը նրա առջև ճանապարհ բացեց դեպի գիտությունների դոկտորի աստիճան։ Սակայն նա այդպես էլ չմեկնեց Բոստոն, որտեղ գտնվում էր MIT-ը. Սիդնեյի համալսարանում ուսումնառությանը զուգահեռ Դոլֆը որպես դռնապան աշխատում էր գիշերային ակումբում, որտեղ նկատվեց համերգով ժամանած երգչուհի Գրեյս Ջոնսի կողմից։ Լունդգրենի ֆիզիկական տվյալներով տպավորված՝ Ջոնսը Լունդգրենին վարձեց որպես թիկնապահ։[12] Արդյունքում նրանց միջև շատ մտերմիկ հարաբերություններ հաստատվեցին, և Բոստոնի փոխարեն Լունդգրենը մեկնեց Նյու-Յորք։[8][13]

Other Languages
العربية: دولف لندجرين
azərbaycanca: Dolf Lundqren
беларуская: Дольф Лундгрэн
беларуская (тарашкевіца)‎: Дольф Люндгрэн
български: Долф Лундгрен
brezhoneg: Dolph Lundgren
čeština: Dolph Lundgren
español: Dolph Lundgren
français: Dolph Lundgren
hrvatski: Dolph Lundgren
Bahasa Indonesia: Dolph Lundgren
italiano: Dolph Lundgren
lietuvių: Dolph Lundgren
latviešu: Dolfs Lundgrēns
Malagasy: Dolph Lundgren
македонски: Долф Лундгрен
Nederlands: Dolph Lundgren
Livvinkarjala: Dolph Lundgren
português: Dolph Lundgren
română: Dolph Lundgren
srpskohrvatski / српскохрватски: Dolph Lundgren
Simple English: Dolph Lundgren
slovenčina: Dolph Lundgren
српски / srpski: Долф Лундгрен
Basa Sunda: Dolph Lundgren
Türkçe: Dolph Lundgren
українська: Дольф Лундгрен
vepsän kel’: Lundgren Dol'f
მარგალური: დოლფ ლუნდგრენი