Դինգո

Դինգո
Դինգո
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԳիշատիչներ
ԸնտանիքԳայլազգիներ
ՑեղԳայլեր
ՏեսակԴինգո
Լատիներեն անվանում
Canis lupus dingo
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
???
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Դինգոն (լատ.՝ Canis lupus dingo) բնության գրկում ապրող վայրի շուն է, որը պաշտոնապես համարվում է գայլի տարատեսակ։ Նա հիմնականում ապրում է Ավստրալիայում։ Կարող է հանդիպել նաև Ասիայի հարավարևելյան հատվածում։ Դինգոն լինելով մսակեր կենդանի, կարևոր դեր է կատարում որպես բնության սանիտար, սակայն նա հաճախ հարվածներ է հասցնում նաև ընտանի կենդանիներին։ Դինգոն համարվում է Ավստրալիայի խորհրդանիշներից մեկը։ Ըստ որոշ վարկածների, այս ցեղատեսակը կարող է գտնվել վերացման ճանապարհին։ Դինգոն կարևոր կենդանի է Ավստրալիայի բնիկ ցեղերի համար և միշտ հիշատակվում է նրանց տոնական արարողությունների ժամանակ։ Դինգոն պատկերված է նաև ժայռապատկերների վրա։

Անվան առաջացումը

Գիտական անվանում

Դինգոյի գիտական անվանումը հաճախ է փոփոխության ենթարկվել։ 1792 թվականին այս տեսակին տրվել է Canis antarcticus անվանումը։ Այնուհետև գիտնականները դինգոյին դասել են գորշ գայլի ենթատեսկաների շարքը և անվանումը փոխվել է՝ Canis lupus dingo։ Քսաներորդ դարի սկզբում դինգոն ուներ այլ անվանում ՝ Canis familiaris dingo՝ վերցրած շան լատիներեն անվանումից՝ Canis lupus familiaris։ Նրանք այդպես էին անվանել դինգոյին, քանի որ համարում էին, որ այն բավանակ հեռու է իր նախնի գայլից և ավելի մոտ է շանը։ Այսօրվա դրությամբ դինգոյի գիտական անվանումը Canis lupus dingo է, սակայն դեռ օգտագործվում են երկու այլ լատիներեն անվանումներ՝ Canis dingo, որը դինգոյին դասում է որպես առանձին կենդանի, հեռու շներից և գայլերից, և Canis lupus familiaris dingo, որը համարում է, որ դինգոն գայլի ընտանի տեսակ է։

Անվան ծագում

Ենթադրվում է, որ դինգո անունը ծագել է տինգո անունից։ Այս անունը բնիկ ավստրալացիների լեզվով նշանակում է ընտանի շուն։ Դինգո անվանը կարող է կցվել նաև մեկ այլ անուն, որը նշում է, թե տվյալ դինգոն որտեղ է ապրում՝ սարերի դինգո, անապատային դինգո, հյուսիսային դինգո և այլ։ Վերջին ժամանակներում մարդիկ սկսել են դինգոյին անվանել նաև "ավստրալական վայրի շուն" կամ "ավստրալական գայլ"։ Բնիկները դինգոյին տալիս են տարբեր տեսակի անվանումներ։ Տարբեր տեղերում ապրող բնիկներ տարբեր անուններ ունեն դինգոյին հիշատակելու համար։

Other Languages
Afrikaans: Dingo
العربية: كلب أسترالي
مصرى: دنجو
авар: Динго
azərbaycanca: Dinqo
беларуская: Дынга
беларуская (тарашкевіца)‎: Дынга
български: Динго
বাংলা: ডিঙ্গো
brezhoneg: Dingo (loen)
català: Dingo
čeština: Dingo
Cymraeg: Dingo
dansk: Dingo
Deutsch: Dingo
Ελληνικά: Ντίνγκο
emiliàn e rumagnòl: Ding
English: Dingo
Esperanto: Dingo
eesti: Dingo
euskara: Dingo
فارسی: دینگو
suomi: Dingo
Gaeilge: Diongó
galego: Dingo
עברית: דינגו
magyar: Dingó
interlingua: Canis lupus dingo
Bahasa Indonesia: Dingo
íslenska: Dingó
日本語: ディンゴ
ქართული: დინგო
қазақша: Динго
한국어: 딩고
Кыргызча: Динго
Ligure: Dingo
lietuvių: Dingas
latviešu: Dingo
олык марий: Динго
മലയാളം: ഡിങ്കോ
монгол: Динго
Bahasa Melayu: Dingo
Nederlands: Dingo
norsk: Dingo
پنجابی: ڈنگو
português: Dingo
română: Câinele dingo
русский: Динго
Simple English: Dingo
slovenčina: Dingo austrálsky
slovenščina: Dingo
српски / srpski: Динго
Seeltersk: Dingo
svenska: Dingo
Tagalog: Dinggo
Türkçe: Dingo
українська: Динго
oʻzbekcha/ўзбекча: Dingo
Tiếng Việt: Chó Dingo
Winaray: Dingo
მარგალური: დინგო
中文: 澳洲野犬
Bân-lâm-gú: Dingo
粵語: 澳洲野狗