Դեսկալսաս Ռեալես

Դեսկալսաս Ռեալես
Monasterio de las Descalzas Reales
Monasterio de las Descalzas Reales (Madrid) 07.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և հուշարձան[1]
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ[1]
ԹեմRoman Catholic Archdiocese of Madrid
Ժառանգության կարգավիճակBien de Interés Cultural և Bien de Interés Cultural[1]
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետAntonio Sillero և Juan Bautista de Toledo
ՀիմնադիրԱվստրիայի թագուհի Խուանա
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1559
Դեսկալսաս Ռեալեսը գտնվում է Իսպանիաում
Դեսկալսաս Ռեալես
patrimonionacional.es/Home/Monasterios-y-Conventos/Monasterio-de-las-Descalzas-Reales.aspx

Դեսկալսաս Ռեալես վանք (իսպ.՝ Monasterio de las Descalzas Reales), արքունական վանք Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Վանքը ենթարկվում է Consejo de Administración del Patrimonio Nacional՝ (Ազգային ժառանգություն) կազմակերպությանը։

Պատմություն

Դեսկալսաս Ռեալես վանքը գտնվում է Իսպանիայի կայսր Կառլոս V-ի և Պորտուգալիայի թագուհի Իզաբելի նախկին պալատում։ Նրանց դուստրը՝ Ավստրիայի թագուհի Խուանան, հիմնադրել է Դեսկալսաաս Ռեալես վանքը 1559 թվականին՝ այրիների համար։ 16-րդ և 17-րդ դարերում վանքում ընդգրկվեցին երիտասարդ այրիներն ու ազնվական կանայք։ Յուրաքանչյուր կին իր հետ բերեց իր օժիտը։ Վանքն արագորեն հարստացավ, և դարձավ Եվրոպայի ամենահարուստ վանքերից մեկը։ Իսպանիայի Վերածննդի ժամանակաշրջանի լավագույն կոմպոզիտոր Թոմաս Լուիս դե Վիկտորիան 1587 թվականից աշխատել է վանքում մինչև իր կյանքի վերջը՝ 1611 թվական։

Վանքի դեմոգրաֆիան դանդաղորեն փոխվել է ժամանակի ընթացքում, և 20-րդ դարում բոլոր քույրերը գտնվում էին աղքատության մեջ։ Վանքը պահպանում է իր նախկին հարստությունը, բայց արգելվել է աճուրդի միջոցով վաճառել որևէ իր, ինչպես նաև ծախսել գումարը, որը ստացել էին այրիներից։ Պետությունը միջամտեց, երբ տեսավ քույրերին աղքատացած, իսկ Հռոմի պապը համաձայնություն տվեց 1960 թվականին բացել վանքը որպես թանգարան։