Դենդրիտ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դենդրիտ (այլ կիրառումներ)
Հիպոկամպի (ջրաձիու գալար) stratum radiatum (CA1)-ի բրգաձև նեյրոնի հատված։ Կարմիրով նշված են դենդրիտների ելուստների, կապույտով՝ դենդրիտի բնային սինապսները։

Դենդրիտ (հուն․՝ δένδρον (dendron)՝ ծառ), նյարդային բջջի (նեյրոն) ճյուղավորված ելուստ, որն ընկալում է ուրիշ նեյրոնների կամ ռեցեպտորային բջիջների դրդող և արգելակող ազդեցությունները։ Դենդրիտ տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի գիտնական Վիլյամ Հիսը 1889 թվականին[1]։ Էլեկտրական ազդակը դենդրիտներ է փոխանցվում (մեծամասամբ՝ աքսոնների եկող) սինապսների միջոցով, որոնք տեղադրված են դենդրիտային ծառի տարբեր հատվածներում։ Դենդրիտները կատարում են հսկայական դեր նյարդային ազդակի ինտեգրման և առաջացող գործողության պոտենցիալի մեծության որոշման մեջ[2]:

Դենդրիտները ունեն աքսոնների գագաթային հատվածից եկող նյարդային ազդակների ընկալման մեծ մակերես, որով ապահովում են ազդակի փոխանցումը թիրախային բջիջներին[3]։ Ազդեակների ընդւոնման մեկերեսը մեծանում է ի հաշվի դենդրիտների վրա գտնվող դենդրիտային փշիկների։

Բջիջներն ունեն մեկից մի քանի դենդրիտներ, որոնք առաջացնում են նյարդային բջջի զգացող բևեռ։ Դենդրիտը մասնակցում է նյարդային ազդակի ընկալմանը, հաղորդմանը և կարգավորում բջջի ֆունկցիոնալ վիճակը։ Որոշ տիպի բջիջների դենդրիտներ անմիջապես են ընկալում մեխանիկական, քիմիական, ջերմային գրգիռները։

Բարձրակարգ կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի դենդրիտներն ամենաճյուղավորվածն են։ Դենդրիտներն առաջացնում են աքսո-դենդրիտային և դենդրիտո-դենդրիտային սինապսներ։

Իմունային համակարգի դենդրիտային բջիջների ելուստները նույնպես անվանվում են դենդրիտներ։ Դենդրիտային բջիջները կաթնասունների իմունային համակարգում հակածին-ներկայացնող բջիջներ[4]։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. Fiala J.C., Harris K. M (1999)։ «Dendrite Structure»։ in Stuart G, Spruston N, Hausser M.։ Dendrites։ Oxford University Press։ էջեր 2–41։ ISBN ISBN 0-19-856656-5. 
  2. Urbanska, M.; Blazejczyk, M.; Jaworski, J. (2008). "Molecular basis of dendritic arborization". Acta neurobiologiae experimentalis 68 (2): 264–288.
  3. Alberts Bruce (2009)։ Essential Cell Biology (3rd ed. ed.)։ New York: Garland Science։ ISBN 978-0-8153-4129-1 
  4. Banchereau J, Steinman, RM (մարտի 19, 1998)։ «Dendritic cells and the control of immunity.»։ Nature 392 (6673): 245–52։ 9521319։ 10.1038/32588 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 349 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Dendriet
العربية: زائدة شجرية
asturianu: Dendrita
azərbaycanca: Dendrit
български: Дендрит
bosanski: Dendrit
català: Dendrita
کوردی: لقوپۆپ
čeština: Dendrit
dansk: Dendrit
English: Dendrite
español: Dendrita
eesti: Dendriit
euskara: Dendrita
فارسی: دندریت
galego: Dendrita
עברית: דנדריט
Kreyòl ayisyen: Dandrit
Bahasa Indonesia: Dendrit
íslenska: Griplur
日本語: 樹状突起
Basa Jawa: Dendrit
ქართული: დენდრიტი
한국어: 가지돌기
lietuvių: Dendritas
македонски: Дендрит
norsk nynorsk: Dendritt i anatomi
norsk: Dendritt
português: Dendrito
română: Dendrită
русский: Дендрит
Scots: Dendrite
Simple English: Dendrite
slovenščina: Dendrit
svenska: Dendrit
тоҷикӣ: Дендрит
Tagalog: Dendrita
Türkçe: Dendrit
українська: Дендрит нейрона
oʻzbekcha/ўзбекча: Dendrit
Tiếng Việt: Sợi nhánh
მარგალური: დენდრიტი
中文: 树突