Դեյր էլ-Բահարի

Հատշեպսուտի տաճարի ընդհանուր տեսքը

Դեյր Էլ-Բահարի[1] (արաբ․՝ الدير البحري‎‎), հին կառույցների տարածք Լուքսորի (հնում Թեբե) շրջակայքում: 1893-1966 թվականներին (ընդմիջումներով) պեղել են տարբեր երկրների (Շվեյցարիա, ԱՄՆ, Լեհաստան) գիտնականներ։ Պեղումներից հայտնաբերվել են՝ Մենտուհոտեպ 2-րդ փարավոնի (մ․ թ․ ա․ 21-րդ դար), Հատշեպսուտ թագուհու (մ․ թ․ ա․ 15-րդ դարի սկիզբ, ճարտարապետ Սենմուտ), Թութմոս 3 -րդ փարավոնի մասամբ վիմափոր հուշադամբան-տաճարներ: Թեբեի մնացած հուշարձանների հետ միասին հսկվում են, որպես Համաշխարհային ժառանգություն:

Հաչեփսութ տաճար

Հաչեփսութ տաճար

Հաչեփսութ թագուհու հոգեհանգստի տաճարը հնում կոչվել է Ջեսեր - Ջեսերու՝ «Սրբերից Սուրբը»: Այն կառուցվել է 9 տարվա ընթացքում՝ թագուհու կառավարման 7 - րդ տարուց (մ.թ.ա. 1482 թվական) մինչև 16 - րդ տարին (մ.թ.ա. 1473 թվական): Տաճարի ճարտարապետն Սենմուտն էր և չնայած այն մեծ մասամբ նման է իր կողքին գտնվող Միջին թագավորության փարավոն Մենտուհոտեպ 2-րդի տաճարին, սակայն նրա փառահեղ շարասյունը մինչ այսօր ապշեցնում է: Ժամանակին այս տաճարը շատ առումներով եզակի էր, ցուցադրելով ճարտարապետական ներդաշնակություն Աթենքի Պարթենոնի կառուցումից 1000 տարի առաջ:

Ջոսեր Ջոսերուն ուներ երեք խոշոր պատշգամբներից զարդարված և սիտակաձյուն կրաքարից պատրաստված սյուներ: Պատշգամբները կենտրոնում բաժանվում են թեքամուտքերով, որոնք տանում են դեպի վեր՝ տաճարի սրբավայր:

Սրբավայրի մուտքը
Պատշգամբների երեք շարքերը

Տաճարի պատշգամբները զարդարված են թագուհու բազում վառ գրված օսիրիսական քառանկյուն հարթ որմնասյուններով, նրա ծնկաչոք ահռելի արձաններով և սֆինքսներով, որոնցից շատերը պահվում են Կահիրեի եգիպտական թանգարանի հավաքածուների և Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում: Առաջին պատշգամբ տանում է երկար, բազմագույն ավազաքարից պատրաստված թագուհու սֆինքսներով ալլեան, որի շուրջը տնկված են Պունտից բերված զմռենիներ: Սֆինքսները գտնվում են ճանապարհի երկու կողմում՝ մոտավորապես 40 մետր երկարությամբ, որը տաճարի ստորին պատժգամբից տանում է դեպի անապատի և Նեղոսի ափին ոռոգվող դաշտերի սահմանները, որտեղ կանգնեցված է հսկայական զարդարված սյուն: Բացի թագուհուն նվիրված լինելուց Դեյր էլ-Բահարիի համալիրները նվիրված են Ամոն - Ռային՝ Հաչեփսութի աստվածացրած հորը՝ Թութմոս 1 - ին, հանդերձյալ աշխարհ ուղեկցող Անուբիսին և Հաթհորին՝ Իմենտետին, Արևմտյան Թեբեի մեռելաքաղաքի վրա տիրողին և մահացածների մեծ պաշտպանին: Տաճարի հենց դիմաց տնկված է էկզոտիկ ծառերի և թփերի այգի, Տ - աձև լողավազաններով:

Տաճարի եզակի ռելիեֆը ունш կատարման ցնցող մակարդակ և հիմնականում պատմում 1 Հաչեփսութ թագուհու կառավարման տարիների իրադարձությունների մասին: Այսպես, ստորին պատշգամբի սյունասրահում նկարված է թագուհու կոթողների տեղափոխումը Ասուանից դեպի Կառնակ և Վերին և Ստորին Եգիպտոսների միավորմանը նվիրված ծիսական դրվագներ: Երկրորդ պատշգամբի ռելիեֆները պատմում են Հաչեփսութի ծնողների աստվածային միության՝ Ամոն աստծո և թագուհի Յահմեսի, ինչպես նաև նրա կառավարման 9 - րդ տարում դեպի Պունտ ռազմաառևտրական արշավի մասին: Երկու երկրների միասնության մասին պատկերված է նաև երկրորդ և երրորդ պատշգամբները միացնող թաքամուտքի ճաղաշարի վրա: Այս աստիճանների հիմքը զարդարված է կոբրայի քանդակային պատկերներով՝ Ուաջեթ ատվածուհու սիմվոլով, որի պոչը բարձրանում է վերև աստիճանների երկայնքով: Օձի գլուխը մարմնավորելով Ստորին Եգիպտոսի հովանավոր Ուաջեթին, իր թևերով շրջապատում է Հորը՝ Վերին եգիպտոսի հովանավոր աստվածը:

Պատի գիր

Երկրորդ պատշգամբի ծայրերին ընկած են Անուբիսի և Հաթհորի սրբավայրերը: Երկու սրբավայրերն էլ բաղկացած են 12 սյունազարդ հիպոոճային դահլիճներից, որոնք գտնվում են պատշգամբի վրա և դեպի ժայռի ներս գնացող տարածքներով: Հաթհորի սրբավայրի սյունագլուխները զարդարված են աստվածուհու ոսկեզօծ կերպարանքներով՝ ուղղված դեպի արևելք և արևմուտք, սրբավայրի պատերին պատկերված է հենց Հաչեփսութը, ով խմում է Հաթհորի կովի աստվածային կաթը: Վերին պատշգամբի տաճարները նվիրված են Եգիպտոսին կյանք տվող աստվածներին և իրեն՝ Հաչեփսութին: Երրորդ պատշգամբի կենտրոնում գտնվում են Ռայի և Հաչեփսութի ծնողների՝ Թութմոս 1 - ի և Յահմես ի տաճարները: Այս համալիրի կենտրոնում գտնվում է Սրբերից Սուրբը՝ Ամոն - Ռայի սրբավայրը, որը Դեյր էլ-Բահարիի տաճարի ամենագլխավորն է և ամենախոր մասում է գտնվում:

Հաչեփսութի սֆինքսի տեսքով, թագով հսկայական դիմանկարը պետք է տեսանելի լիներ Նեղոս գետով դեպի ներքև լողացող նավերի մակույկից՝ դա էր կառույցի հիմնական նպատակը, դրա համար վարյրը ընտրվել է հատուկ ժայռի տակ, որպեսզի դիմանկարը ամրացվի, որը Հաչեփսութի մահից հետո ավերվել է:

Other Languages
Afrikaans: Deir el-Bahari
العربية: الدير البحري
беларуская: Дэйр эль-Бахры
български: Дейр ел-Бахри
čeština: Dér el-Bahrí
español: Deir el-Bahari
euskara: Dair al Bahri
français: Deir el-Bahari
italiano: Deir el-Bahari
lietuvių: Deir al Bachri
Nederlands: Deir el-Bahri
português: Deir el-Bahari
română: Deir el-Bahri
srpskohrvatski / српскохрватски: Deir el-Bahri
slovenščina: Deir el-Bahari
српски / srpski: Deir el Bahri
svenska: Deir el-Bahri
Türkçe: Deir el-Bahari
українська: Дейр ель-Бахрі
oʻzbekcha/ўзбекча: Dayr ul-bahr