Դեմէկոլոգիա

Դեմէկոլոգիան (հին հուն․՝ δῆμος - ժողովուրդ, ազգ), պոպուլյացիաների էկոլոգիան է։ Այն ընդհանուր էկոլոգիայի բաժին է, որը ուսումնասիրում է պոպուլյացիաների թվաքանակի դինամիկան, ներպոպուլյացիոն խմբավորումները և նրանց փոխհարաբերությունները։ Դեմէկոլոգիայի շրջանակներում պարզվում են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ձևավորվում են պոպուլյացիաներ։ Դեմէկոլոգիան նկարագրում է տարբեր տեսակների թվաքանակների տատանումները էկոլոգիական գործոնների ներգործության պայմաններում և սահմանում է նրանց պատճառները, ուսումնասիրում է անհատին ոչ թե մեկուսացված, այլ այնպիսի անհատների խմբերի կազմում, որոնք զբաղեցնում են որոշակի տարածք և վերաբերում են մեկ տեսակին։ Պոպուլյացիաների դինամիկան, իրենից ներկայացնելով ուղիղ գիծ, ցուցչային կախվածություն կամ սինուսոիդ, կարելի է նկարագրել հետևյալ բանաձևերի միջոցով.

dx=const - – ուղիղ գիծ

dx1=x1-x2, dx2=x3-x4, x2=x3, dx1=a*dx2, a~1, dx1=(x4/x3)*dx2 - – ցուցչային կախվածություն

dx1=x1-x2, dx2=a*x3-b*x4, x2=x3, dx1=dx2 a~1, b~1 - – սինուսոիդ կախվածություն


Other Languages