Դեղնականաչ ջրիմուռներ

Դեղնականաչ ջրիմուռներ
Calcite-219251.jpg
Botrydiales
Գիտական դասակարգում
Թագավորություն Նախակենդանիներ
Բաժին Օքրոֆիտային ջրիմուռներ
Դաս Դեղնականաչ ջրիմուռներ
Լատիներեն անվանում
Xanthophyceae
P.Allorge ex Fritsch, 1935
Կարգեր
  • Botrydiales
  • Chloramoebales
  • Heterogloeales
  • Mischococcales
  • Rhizochloridales
  • Tribonematales
  • Vaucheriales
  • Առանց կարգաբանության
    • Phyllosiphonaceae
    • Pseudochloridaceae
    • Xanthonemataceae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

1882
2833
2486996

Դեղնականաչ ջրիմուռներ ( լատ.՝ Xanthophyta), ջրիմուռների բաժին։ Ամենատարածված տեսակներից են բոտրիդիում հատիկավորը (Botrydium granulatum) և ոշերիա սեսիլիսը (Vaucheria sessilis

Բնակվում են քաղցրահամ ջրերում, ջրափոսերի եզրերին, հանդիպում են նաև հողում։ Սիֆոնային կառուցվածքով օրգանիզմներ են՝ հիմնանյութին կպած, հիմնականում՝ բազմակորիզ, բաց դեղնավունից մինչև մուգ դեղնավուն, երբեմն՝ կանաչավուն, որը պայմանավորված է ոչ միայն քլորոֆիլի, այլև կարոտինի ( A-նախավիտամին) և քսանտոֆիլի առկայությամբ։ Ունեն տարբեր երկարության մտրակներ, ավելի երկարն ուղղված է դեպի առաջ, ունի մանր փետրային կառուցվածք, իսկ մյուսը կարճ է, հարթ՝ ուղղված հակառակ կողմը (այստեղից էլ՝ բաժնի երկրորդ անվանումը՝ տարամտրակավորներ)։ Բազմանում են անսեռ ( զոոսպորներով) և սեռական ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages