Դահուկացատկ

Դահուկացատկ ցատկահարթակից
Martin Koch World Cup Ski flying Vikersund 2011.jpg
ՏեսակNordic skiing
Սեռարական և իգական
Կարգավիճակձմեռային սպորտաձև
Օլիմպիական խաղեր1924 թվական
ՊորտալPortal:Ski jumping
Ski jumping Վիքիպահեստում

Դահուկացատկ ցատկահարթակից (անգլ.՝ ski jumping)[1] ՝ սպորտաձև, որը ներառում է հատուկ սարքավորված ցատկահարթակից դահուկներով ցատկը։ Հանդես է գալիս և որպես ինքնուրույն սպորտաձև, և որպես դահուկային երկամարտի ծրագրային մաս։ Մրցումներն անցկացվում են Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։

Պատմություն

Ցատկահարթակից ցատկերի սկզբնավորումը

Այս սպորտաձևը ծնունդ է առել Նորվեգիայում, ուր լեռներից սահելով մրցելու (սլալոմը) տարածված ժողովրդական սովորություն կար։ Առաջին փաստագրական վկայությունը վերաբերում է 1808 թվականի նոյեմբերին, երբ լեյտենանտ Օլաֆ Ռյուեն (նորվ.՝ Olaf Rye) 9, 5 մետր ցատկեց, որպեսզի իր գործընկերներին ապացուցի իր խիզախությունը[2]: 1862 թվականից ցատկող դահուկորդները բարձրանում էին շատ վերևը և թռչում էին որքան հնարավոր է հեռու, իսկ 1862 թվականի հունվարի 22-ին Տրյուսիլում տեղի ունեցավ առաջին փաստացի հաստատագրված մրցությունը[3]:

1924 թվականին Շամոնիում տեղի ունեցած Առաջին օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում ներառնված էին ցատկերը՝ 70 մետրանոց, 1964 թվականից՝ 70 և 90 մետրանոց ցատկահարթակից։

… Իսկ սա՝ 1936

1925 թվականին Չեխոսլովակիայում կայացավ դահուկային սպորտի աշխարհի առաջին առաջնությունը։ 1929 թվականին ՖԻՍ-ը (Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիա) համարելով, որ հերթական Օլիմպիական խաղերի միջև ընկած 4 տարվա ընդմիջումը մեծ է՝ որոշում կայացրեց ամեն տարի դահուկային սպորտի բոլոր ձևերի մեջ աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։ 1950 թվականից մրցավազքի, երկամարտի և ցատկերի առաջնությունները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ անգամ՝ Օլիմպիական խաղերի միջև ընկած ժամանակահատվածում, իսկ սկսած 1982 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։

1992 թվականից անհատական մրցումներ անցկացվում են 90 մ և 120 մ, թիմային մրցումներ՝ 120 մ ցատկահարթակից։ 1992 թվականից փոփոխվեցին ցատկահարթակների դասակարգումը և դրանց փոխդասավորությունը։ Ժամանակակից ցատկահարթակները դարձան ավելի անվտանգ։ Ավելի վաղ գոյություն ուներ ցատկահարթակի նախագծային կարողություն հասկացությունը։ Ելնելով սրանից՝ միավորների հավելումն արվում էր ցատկի երկարության դիմաց։ K 70 տրամպլինից 77 մետրանոց ցատկը գնահատվում էր 60 միավոր։ Այժմ դա К 90-ն է (կրիտիկական կետը), և համապատասխանաբար 90 մետրանոց ցատկը կգնահատվի 60 միավոր։

Կանանց մրցումները

Առաջին անգամ կինը ցատկահարթակից դահկացատկի մրցումներին մասնակցել է դեռևս 1863 թվականին՝ պատմության մեջ երկրորդ առաջնությանը[4], սակայն 2010-ական թվականներին օլիմպիական մրցումներին մասնակցել են միայն տղամարդիկ։ 2009 թվականին ցատկահարթակից դահկացատկը եղել է ձմեռային օլիմպիադաների երկու մրցակցային ծրագրերից մեկը, որին մասնակցել են միայն տղամարդիկ։ Երկրորդ բացառությունը եղել է դահուկային երկամարտը, որի ծրագրում ևս առկա է դահկացատկը ցատկահարթակից։

2000-ականների կեսերին առաջարկ եղավ մրցումներին կանանց մասնակցության վերաբերյալ։ Սակայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Ժակ Ռոգգեն բազմիցս է արտահայտվել այն մասին, որ այդ ժամանակ կանանց ցատկերը ցատկահարթակից չէին համապատասխանում՝ դրանք Օլիմպիադայի ծրագրի մեջ ընդգրկելու պահանջներին։ Նրա կարծիքով այս սպորտաձևը քիչ թվով մարզուհիների է գրավում, իսկ մարզաձևի ակտիվ տարածումը դեռ չի հասել անհրաժեշտ մակարդակին (35 երկիր)։ Ամեն դեպքում, կանայք Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍ) հովանու ներքո իրավունք ձեռք բերեցին սկզբում հանդես գալու ցուցադրական, իսկ ապա նաև՝ պաշտոնական մրցախաղերում։ Սկզբում նրանք հանդես էին գալիս Մայրցամաքային Գավաթում (FIS Ski Jumping Continental Cup)։

2006 թվականին խանդավառված մարզուհիները, հիմնականում Հյուսիսային Ամերիկայից, հասան նրան, որ ՖԻՍ-ը կանանց մրցաշարը ներառեց աշխարհի առաջնության, որը տեղի ունեցավ Լիբերեցում, 2009 թվականին, մրցածրագրի մեջ։ 2006 թվականի մայիսի 26-ին ՖԻՍ-ը որոշում կայացրեց թոււյլատրել կանանց մասնակցել ցատկահարթակից դահկացատկի մրցումներին Դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ՝ Լիբերեցում (Չեխիա), 2009 թվականին։ Այս մրցումների ժամանակ պատմության մեջ առաջին անգամ ցատկահարթակից կանանց դահկացատկի չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկուհի Լինդսի Վեն։

2009 թվականին, երբ պարզ դարձավ, որ ցատկահարթակից կանանց դահկացատկը չի մտնելու Վանկուվերում 2010 թվականին կայանալիք օլիմպիական ձմեռային խաղեր ծրագրի մեջ, Կանադայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Սլովենիայի և ԱՄՆ-ի էլիտար մարզուհիների խումբը որոշեց դատարան դիմել։ Մարզուհիները պնդում էին, որ իրենց հանդեպ սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսևորվում, որ խախտվում է Իրավունքի և ազատության կանադական Խարտիայի 15-րդ հոդվածը։ Սակայն կանադական պրովինցիա Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանը վճռեց, որ որևէ խախտում չկա[5]:

2011 թվականի դեկտեմբերի 3-ին նորվեգական Լիլլեհամմերում անցկացվեց պատմության մեջ առաջին ցատկահարթակից դահկացատկի աշխարհի կանաց առաջնությունը[6]:

2014 թվականին ցատկորդները առաջին անգամ հանդես եկան Սոչիի օլիմպիական խաղերում։

Other Languages
العربية: قفز تزلجي
asturianu: Saltu d'esquí
беларуская (тарашкевіца)‎: Скачкі на лыжах з трампліну
български: Ски скокове
català: Salt d'esquí
Cymraeg: Neidio sgi
dansk: Skihop
Deutsch: Skispringen
Ελληνικά: Άλμα με σκι
English: Ski jumping
Esperanto: Skisaltado
español: Salto de esquí
euskara: Eski-jauzi
فارسی: اسکی پرش
suomi: Mäkihyppy
français: Saut à ski
magyar: Síugrás
Interlingue: Ski-Saltation
íslenska: Skíðastökk
한국어: 스키점프
македонски: Скијачки скокови
Nederlands: Schansspringen
norsk nynorsk: Skihopping
norsk: Skihopping
occitan: Saut d'esquí
português: Salto de esqui
Scots: Ski jimpin
srpskohrvatski / српскохрватски: Skijaški skokovi
Simple English: Ski jumping
slovenščina: Smučarski skoki
српски / srpski: Скијашки скокови
svenska: Backhoppning
Türkçe: Kayakla atlama
татарча/tatarça: Трамплиннан сикерү
West-Vlams: Schansspringn
中文: 跳台滑雪
粵語: 跳臺滑雪