ԴՆԹ

Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (դեկտեմբերի 21, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) (անգլ.՝ Deoxyribonucleic acid (DNA)) բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը[1]։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների մեջ։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ (կենդանիներ, բույսեր, սնկեր և նախակենդանիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում)[2]։ Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանվում է միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։

ԴՆԹ-ի քիմիական կառուցվածք. ջրածնական կապերը նշված են կետագծերով

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: DNS
አማርኛ: ዲ ኤን ኤ
مصرى: حمض نووى
অসমীয়া: ডি এন এ
башҡортса: ДНК
žemaitėška: DNR
беларуская (тарашкевіца)‎: Дэзоксырыбануклійная кісьля
Bahasa Banjar: Asam deoksiribonukleat
বাংলা: ডিএনএ
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: DNA
کوردی: دی ئێن ئەی
čeština: DNA
Cymraeg: DNA
dansk: DNA
Ελληνικά: DNA
English: DNA
Esperanto: DNA
eesti: DNA
estremeñu: ADN
فارسی: دی‌ان‌ای
suomi: DNA
føroyskt: DNA
Nordfriisk: DNA
furlan: DNA
客家語/Hak-kâ-ngî: DNA
עברית: DNA
Fiji Hindi: DNA
Kreyòl ayisyen: ADN
Bahasa Indonesia: Asam deoksiribonukleat
íslenska: DNA
italiano: DNA
Basa Jawa: DNA
қазақша: ДНҚ
ಕನ್ನಡ: ಡಿ.ಎನ್.ಎ
한국어: DNA
Limburgs: DNA
lumbaart: DNA
македонски: ДНК
മലയാളം: ഡി.എൻ.എ
монгол: ДНХ
Bahasa Melayu: Asid deoksiribonukleik
မြန်မာဘာသာ: ဒီအန်အေ
नेपाली: डी एन ए
नेपाल भाषा: डी एन ए
norsk nynorsk: DNA
norsk: DNA
Novial: DNA
Oromoo: DNA
ਪੰਜਾਬੀ: ਡੀ.ਐੱਨ.ਏ.
Kapampangan: DNA
Papiamentu: ADN
Deitsch: DNA
Piemontèis: DNA
پنجابی: ڈی این اے
română: ADN
русиньскый: DNA
sicilianu: DNA
Scots: DNA
srpskohrvatski / српскохрватски: DNK
සිංහල: ඩී.එන්.ඒ.
Simple English: DNA
Soomaaliga: DNA
shqip: ADN
Basa Sunda: DNA
svenska: DNA
Kiswahili: DNA
தமிழ்: டி. என். ஏ.
Tagalog: DNA
Türkçe: DNA
oʻzbekcha/ўзбекча: Dezoksiribonuklein kislota
vèneto: DNA
Tiếng Việt: DNA
West-Vlams: DNA
Winaray: DNA
ייִדיש: DNA
Yorùbá: DNA
Bân-lâm-gú: DNA