Գևորգ

Գևորգ

(Georgos)

հուներեն
Սեռ՝արական
Թարգմանաբար՝հողագործ, երկրագործ
Այլ ձևեր՝Գէորգ, Եգոր, Գեորգի, Ժորա,
Փաղաքշ. ձևեր՝Գևորիկ, Գևո, Գևիկ
Այլ լեզուներով՝

անգլ.՝ George
արաբ․՝ Jurj جرج, Jurjus جرجس‎‎
բուլղար․՝ Георги
հունգ.՝ György
հուն․՝ Γεώργιος
եբր.՝ יוגב (Yogev), גיורא (Giora)
իսպ.՝ Jorge
իտալ.՝ Giorgio
լատիներեն՝ Georgius
գերմ.՝ Georg
լեհ.՝ Jerzy
ռում.՝ Gheorghe
ռուս.՝ Георгий
ուկր.՝ Георгій
ֆին.՝ Yrjö, Yrjänä
ֆր.՝ Georges

Կապված հոդվածներսկսող «Գևորգ»-ով

բոլոր հոդվածները«Գևորգ»-ով

Գևորգ, տղամարդու հայկական տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ծագել է հունարեն georgos բառից, որ նշանակում է «հողագործ», «երկրագործ. (հունարեն՝ ge «հող», «երկիր» բառից, ինչպես geolog «երկրաբան)։ Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։ Հայերի մեջ գործածական է 5-րդ դարից։ Հանդիպում է Գէորգ, Գևորգ, Գևոր տարբերակներով։ Հաճախ հետևելով ռուսական արտասանությանը գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։ Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորները «էո» իրար հետ դժվար է արտասանվում։ Սրա փաղաքշականն են Գևո, Գևիկ։ Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։[1]

Հայտնի անվանակիրներ

  1. Գևորգ Աղաջանյան
  2. Գևորգ Մեսյան
  3. Գևորգ Պարիս
  4. Գևորգ Համբարձումյան
  5. Գևորգ Աբովյան
  6. Գևորգ Արշակյան
  7. Գևորգ Օլքինյան
  8. Գևորգ Ատրյան
  9. Գևորգ Ադիբեկյան
  10. Գևորգ Մշեցի
  • Հղումներ

Հղումներ

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան
Other Languages
русский: Геворг