Գրանադա ՖԱ

Գրանադա ՖԱ
Logo-granada-cf.png
Ամբողջական անունGranada Club de Fútbol
Մականուն(ներ)El Graná, Rojiblancos horizontales,
El 5001, Filipinos
Հիմնադրում1931
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
ՄարզադաշտԼոս Կարմենես,
Գրանադա
Տարողունակություն16,212
ՆախագահԿուիկե Պինա
ՄարզիչՖաբրի
Կայք
ԼիգաԼա Լիգա
2014-15Լա Լիգա, 15
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Գրանադա» (իսպ.՝ Granada Club de Fútbol) — իսպանական ֆուտբոլային ակումբ Գրանադա քաղաքից։ Հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին, տնային մարզադաշտն է Լոս Կարմենեսը։ Լավագույն արդյունքը Լա Լիգայում եղել է 6-րդ տեղը երկու անգամ, իսկ Կոպա դել Ռեյի 1958-59 մրցաշրջանում հասել է եզրափակիչ։

Գրանադան երրորդ անդալուսական ակումբն է Բետիսից և Սևիլյայի հետո, որը հանդես է եկել Լա Լիգայում, 1941–42 մրցաշրջանում: Ակումբը Առաջին դիվիզիոնի միավորների պատմական դասակարգման աղյուսակում 24-րդն է, որտեղ հանդես է եկել 20 մրցաշրջան և 2 անգամ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Պատմություն

Գրանադա Կլաբ դե Ֆուտբոլը հիմնադրվել է 1931 թվականի ապրիլի 14-ին[1], սկզբում որպես Ռեկրատիվո դե Գրանադա: Առաջին նախագահը եղել է Խուլիո Լոպես Ֆերնանդեսը:

Առաջին հանդիպումը անցկացրել է Դեպորտիվո Խեանի դեմ, որտեղ հաղթել է 2-1 հաշվով: Առաջին գոլը հանդիպման ժամանակ և ակումբի պատմության մեջ հեղինակել է Անտոնիո Բոմբիլարը: 1931-32 մրցաշրջանում ակումբը հաղթել է Տերսերա տարածքային – Սուր տարածաշրջան առաջնությունում:

Մի քանի փորձից հետո 1941-42 մրցաշրջանում ակումբն իր նորամուտը նշեց Լա Լիգայում: Մինչև 80-ականները ակումբը խաղաց Լա Լիգայում և Սեգունդա դիվիզիոնում: Ակումբի ոսկե դարաշրջանը 1970-ականներն էին, որի ընթացքում ակումբը Լա Լիգայում երկու անգամ գրավեց 6-րդ հորիզոնականը ( 1971–72, 1973–74).

1959 թվականին Գրանադան ունեցավ իր ամենամեծ հաջողությունը` հասնելով Կոպա դել Գեներալիսիմոյի (հետագայում Կոպա դել Ռեյ) եզրափակիչ: Եզրափակչում ակումբը պարտվեց Բարսելոնային 4–1 հաշվով:

1980-ականներին Գրանադան ունեցավ մի քանի հաջող մրցելույթներ երկրորդ դիվիզիայում, բայց մրցաշրջանների մեծ մասը անցկացրեց Սեգունդա դիվիզիոն Բ-ում, անգամ դուրս մնաց ևս մեկ մակարդակ ցածր 2002-03 մրցաշրջանում, քանի որ ֆուտբոլիստները աշխատավարձ չէին ստանում[2]: Չորս մրցաշրջան անցկացնելով չորրորդ դիվիզիոնում Ռեալ Մադրիդի նախկին նախագահ Լորենսո Սանսը իր որդու հետ ժամանեց ակումբ: Նրանց օգնությամբ ակումբը նորից բարձրացավ երրորդ դիվիզիա, սակայն ուներ մեծ ֆինանսական դժվարություններ:

2009 թվականի հուլիսին ակումբը փակման վտանգի առաջ կանգնեց ֆինանսական խանդիրների պատճառով[3]: Ճգնաժամը լուծվեց Ուդինեզեի հետ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո, և իտալական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստներ տրամադրեց ակումբին[3]: 2009-10 մրցաշջանի արդյունքով Գրանադան դուրս եկավ Սեգունդա դիվիզիոն 22 տարի անց:

2010-11 մրցաշրջանում Գրանադան Սեգունդա դիվիզիոնում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը[3]: Փլեյ օֆֆերի արդյունքով Գրանադան 35 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Լա Լիգա[4][5]:

2016-17 մրցաշրջանում Գրանադան Լա Լիգայում զբաղեցրեց վերջին 20-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սեգունդա դիվիզոն

Other Languages
العربية: نادي غرناطة
azərbaycanca: Qranada FK
беларуская (тарашкевіца)‎: Гранада (футбольны клюб)
български: Гранада КФ
bosanski: Granada CF
čeština: Granada CF
dansk: Granada CF
Deutsch: FC Granada
Ελληνικά: Γρανάδα ΚΦ
English: Granada CF
eesti: Granada CF
suomi: Granada CF
magyar: Granada CF
Bahasa Indonesia: Granada CF
日本語: グラナダCF
한국어: 그라나다 CF
lietuvių: Granada CF
latviešu: Granada CF
Baso Minangkabau: Granada CF
Bahasa Melayu: Granada CF
Nederlands: Granada CF
norsk: Granada CF
polski: Granada CF
română: Granada CF
Scots: Granada CF
Simple English: Granada C.F.
slovenčina: Granada CF
slovenščina: Granada CF
српски / srpski: ФК Гранада
svenska: Granada CF
Türkçe: Granada CF