Գրանադա
English: Granada

Քաղաք
Գրանադա
իսպ.՝ Granada
ԴրոշԶինանշան
Bandera de Granada2.svgEscudo de Granada2.svg

PanoGranada1.jpg
##Գրանադա (Իսպանիա)
Red pog.png

Գրանադա (իսպ.՝ Granada), քաղաք Հարավային Իսպանիայում, Սիերա-Նևադայի հյուսիսարևմտյան լանջին, Խենիլ և Գառո գետերի միախառնման տեղում։ Այն ընկած է միջին բարձրության վրա` ծովի մակարդակից 738 մ (2.421 ոտնաչափ) բարձր, ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա է Միջերկրական ծովի ափից: Կողքին գտնվում է լեռնասառցային կայանը` Սիերա Նևադա, որտեղ 1996 թվականի ընթացքում իրականացվել է աշխարհի լեռնադահուկային սպորտի առաջնությունը: Քաղաքի բնակչությունը 234.325 մարդ է (2009), իսկ մերձակայքով` 472.638, որի շնորհիվ Իսպանիայի ամենախոշոր բնակավայրերի ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը: Բնակիչների մոտ 3.3 տոկոսը չունի իսպանական քաղաքացիություն, ամենամեծ թվով մարդիկ (31%, կամ 1% -ը ընդհանուր բնակչության) գալիս են Հարավային Ամերիկայից: Նրա մոտակա օդանավակայանը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան օդանավակայանն է:

Ալ-Համբրան, որը մուրիշների միջնաբերդն է և պալատը, գտնվում է Գրանադայում: Այն իսլամական պատմական ժառանգության առավել հայտնի կառույցներից է` իր մշակութային և տեսարժան բազմաթիվ վայրերով: Իսպանիայում Գրանադան հայտնի է որպես զբոսաշրջային քաղաք: Ալ-Մոհադների պետության ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել նաև Գրանադայի Ալբայսին թաղամասի վրա, մուրիշների և մորիսկների շինությունների վրա: Գրանադան հայտնի է նաև իր համալսարանով: Այն ունի մոտ 80.000 ուսանողներ, ովքեր ուսանում են հինգ տարբեր մասնաճյուղերում:

Գրանադան նահանգի վարչական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ունի գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերություն, լիկյորի, վուշի, բրդյա գործվածքեղենի, գորգերի արտադրություն, ցեմենտի և քիմիական ձեռնարկություններ։ Երկրի զբոսաշրջային հիմնական կենտրոններից է։

Նուռը հանդիսանում է Գրանադայի զինանշանագրության խորհրդանիշը:

Պատմություն

Վաղ պատմություն

Ներկայիս Գրանադայի տարածքը բնակեցվել մ.թ.ա. 5500 թվականին, կրել է իր վրա հռոմեական և վեստգոթական ազդեցություն: Հնագույն ավերակները վերաբերում են իբերական օպիդիումներին (կելտական քաղաք-ամրոց): Այս օպիդիումն ի վերջո փոխել է իր անունը Լիբերարի (Iliberri), որը հետո նվաճվել է Հռոմի կողմից:

Հիմնադրումը

Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումների ժամանակ, որոնք սկսվել են մ. թ. 711 թ-ին թերակղզու իբերական մասը անցել է մուրիշների վերահսկողության տակ, որտեղ ձևավորվել է Ալ-Անդալուզիան: Արաբական հնչումով այն կոչվել է Իլբիրա: Բնակավայրից 10 կմ հյուսիս-արևելք 756 թվականին հիմնադրվել է Մադինատ Իլբիրա քաղաքը` որպես մայրաքաղաք, իսկ հին բնակավայրը սկսել են անվանել Կալատ Գարնատա, որտեղից էլ ծագել է քաղաքի ներկայիս անունը` Գրանադա:

Կորդովայի խալիֆայության անկումից հետո 1012 թվականին քաղաքի նկատմամբ իշխանություն են հաստատել բերբերները` Զավի իբն Զիրիի գլխավորությամբ, ով Գրանադան դարձրել է Զիրիդների դինաստիայի նստավայր: Վերջիններս Գրանադան կառավարել են մոտ 80 տարի` այն դարձնելով հարավային Անդալուզիայի առավել ծաղկուն բնակավայրերից մեկը: Այնուհետև Գրանադայում իշխել են Ալ Մորավիները, ապա` Նասրիների արքայատոհմը (1238-1492):

Ռեկոնկիստայի ավարտ

1492 թվականի հունվարի 2-ին նասրիների ղեկավար Մոհամեդ XII-ը կապիտուլյացիայի է ենթարկվել իսպանացիների կողմից պաշարված Գրանադայում. քաղաքը դարձել էր Պիրենեյան թերակղզում իսլամական վերջին հենարանը: Այս իրադարձությունը նշանավորում էր թերակղզում Ռեկոնկիստայի երկար գործընթացի ավարտը: Կնքված պայմանագրի համաձայն` կաթոլիկ զորքերը մավրերին առաջնորդելու էին մինչև ափամերձ հատված, որտեղից նրանք ուղևորվելու էին Հյուսիսային Աֆրիկա` ներկայիս Մարոկկոյի տարածք: Չնայած համաձայնագիրը երաշխավորում էր պարտվածների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, սակայն իսպանացիները շուտով սկսում են ճնշել նրանց` մեծացնելով հարկերը և բռնի կերպով պարտադրելով քրիստոնեություն ընդունել[2]:

1492 թվականի մարտի 31-ին Գրանադայի Ալ-Համբրա պալատում կաթոլիկ արքաներ Ֆերդինանդն ու Իզաբելլան համաձայնագիր են ստորագրել հրեաներին թագավորության տարածքից արտաքսելու մասին, որը կոչվել է պայմանագրի կնքման վայրի անունով` Ալհամբրայի պայմանագիր[3]:

1499 թվականին Գրանադայի կենտրոնական հրապարակում` Բիբարամբլայում, Տոլեդոյի արքեպիսկոպոս Խիմենես դե Սիսներոսի հրամանով այրվել են իսպանական դավանաբանության մոտ 10.000 տրակտատներ, Ղուրանի օրինակներ: Արքեպիսկոպոսը պահպանել է միայն 300 ձեռագիր, որոնք վերաբերել են փիլիսոփայությանը, պատմությանը, բժշկությանը և բնական գիտություններին: Այրվել են հոյակապ ձեռագրեր, մատենագրության գլուխգործոցներ[4]: Սրան զուգընթաց տուժել է և քրիստոնյա բնակչությունը. քաղաքում մի քանի դար գոյություն ունեցող հրեական թաղամասի մեծ մասը ոչնչացվել է:

Գրանադայում արհեստների անկման վրա իր ազդեցությունն է թողել նաև մուսուլմանական բնակչության արտաքսումը: Այսպես` 1568 թվականին մորիսկների մեծ մասը ոչնչացվել կամ տեղահանվել է: Հետագա դարերում Գրանադայի նշանակությունը` որպես առևտրական ու մշակութային կենտրոնի, զգալիորեն նվազել է` հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ այն կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը:

1492 թվականից Գրանադան համարվել է արքեպիսկոպոսության կենտրոն: 1531 թվականին հիմնադրվել է համալսարան (մինչ այդ քաղաքում գործել է 1349 թվականին հիմնադրված մեդրեսեն), որը հատկապես 20-րդ դարում վերածվել է քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրի: Ներկայումս Գրանադայի համալսարանը Իսպանիայի և ողջ Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է: Ֆրանկոյի դիկտատուրայից հետո քաղաքում առավել մեծ նշանակություն է ստացել զբոսաշրջությունը:

Տեսարժան վայրեր

Գրանադան հայտնի է պատմական շատ հուշարձաններով, որոնք ժառանգություն են մնացել ինչպես մավրերի տիրապետության շրջանից, այնպես էլ գոթական ու վերածննդի ժամանակաշրջանից: Քաղաքը հայտնի է նաև իր արհեստանոցներով, կիթառ պատրաստելու վարպետանոցներով:

Մավրերի ժամանակաշրջանի առավել տպավորիչ հուշարձաններից մեկը ոչ միայն Գրանադայում, այլև ողջ Իսպանիայում, Ալ-Համբրան է: Այն կառուցվել է 14-րդ դարում որպես Նասրիդների արքայատոհմի նստավայր: 16-րդ դարում արքա Կառլոս V կայսեր պահանջով Ալ-Համբրայի տարածքում կառուցվել է պալատ, որի համար քանդվել է նախնական շինության մի հատվածը: Կառլոս V-ի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով իսպանացիները մինչ օրս էլ հրաժարվում են տարածքում պեղումներ անելու գաղափարից:

Գրանադայի տեսարժան վայրերից է Խեներալիֆեն, որը եղել է էմիրների ամառային նստավայրը:

Ալ-Համբրան և Ալբայսինը` մավրերի բնակելի հնագույն թաղամասը, համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի ժառանգություն: Հարևան Սակրոմոնտեում կարելի է այցելելայսպես կոչված կուեվասները (քարանձավ), որոնցում ապրել են գնչուները: Մինչ օրս այնտեղ երբեմն բնակվում են մարդիկ. որոշ մարդիկ անգամ ստեղծել են ժամանակակից հարմարություններ: Քաղաքի կենտրոնում գտնվում է Վերածննդի շրջանի տաճարը, որի հարևանությամբ գտնվում է 1521 թվականին կառուցված թագավորական կապելլան: Այնտեղ են թաղված Իզաբելլա Կաստիլացին ու Ֆերդինանդ Արագոնցին:

Բացի այդ, Գրանադայում գործում են հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Arqueológico y Etnológico de Granada), աստղադիտարան ու գիտական այգի (իսպ.՝ Parque de las Ciencias):

Հանցավորություն

Բասկյան ԷՏԱ կազմակերպությունը Գրանադայի տարածքում իրականացրել է ահաբեկչական մի շարք գործողություններ: 1997 թվականի փետրվարին իր մեքենայում պայթեցվել է Գրանադայի աշխատավորական շարժման առաջնորդ Դոմինգո Պուենտե Մարինը: 2000 թվականին սպանվել է Անդալուզիայի գերագույն դատարանի անդամ Լուիս Պորտերո Գարսիան:

Քույր-քաղաքներ

Նշանավոր բնակիչներ

  • Պեդրո դե Մենա (1628-1688) - 17-րդ դարի ականավոր ճարտարապետ:
  • Ալֆոնսո Սերոն (1535-1575) - իսպանացի հոգևորական, շախմատիստ, շածմատի տեսաբան, շխարհում շախմատի միջազգային առաջին մրցաշարի մասնակից:

Համայնապատկեր

PanoGranada1.jpg

Ծանոթագրություններ

  1. National Statistics Institute Municipal Register of Spain 2019
  2. Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М., 2007, с.225
  3. The Edict of Expulsion of the Jews
  4. Рафаэль Альтамира-и-Кревеа. История средневековой Испании. М.2003, с.491
  5. «Lei n° 2.492, de 22 de julho de 1975» (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին 
  6. «Sultan attends signing of Sharjah-Granada sister city agreement UAE - The Official Web Site - News»։ Uaeinteract.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-13  (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 201 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Granada
አማርኛ: ግራናዳ
aragonés: Granada
العربية: غرناطة
مصرى: جرانادا
asturianu: Granada
Aymar aru: Granada
azərbaycanca: Qranada
تۆرکجه: قرانادا
беларуская: Гранада
беларуская (тарашкевіца)‎: Гранада
български: Гранада
বাংলা: গ্রানাডা
brezhoneg: Granada (Spagn)
català: Granada
کوردی: گرانادا
čeština: Granada
Cymraeg: Granada
dansk: Granada
Deutsch: Granada
Zazaki: Granada
Ελληνικά: Γρανάδα
English: Granada
Esperanto: Granado
español: Granada
eesti: Granada
estremeñu: Graná
فارسی: گرانادا
suomi: Granada
Gaeilge: Granada
Gàidhlig: Granada
galego: Granada
Hausa: Granada
Hawaiʻi: Granada
hrvatski: Granada
Kreyòl ayisyen: Grenade (Grenad)
magyar: Granada
Bahasa Indonesia: Granada
Interlingue: Granada (Hispania)
íslenska: Granada
italiano: Granada
日本語: グラナダ
Jawa: Granada
ქართული: გრანადა
Qaraqalpaqsha: Granada
Taqbaylit: Granada
қазақша: Гранада
한국어: 그라나다
kernowek: Granada
Ladino: Granada
Lëtzebuergesch: Granada
lietuvių: Granada
latviešu: Granada
Malagasy: Granada
македонски: Гранада
मराठी: ग्रानादा
Bahasa Melayu: Granada
эрзянь: Гранада
Plattdüütsch: Granada
नेपाली: ग्रानाडा
Nederlands: Granada (stad)
norsk nynorsk: Granada
norsk: Granada
occitan: Granada
ਪੰਜਾਬੀ: ਗਰਾਨਾਦਾ
پنجابی: غرناطہ
português: Granada (Espanha)
Runa Simi: Granada
română: Granada
русский: Гранада
संस्कृतम्: ग्रानाडा
sicilianu: Granada
Scots: Granada
srpskohrvatski / српскохрватски: Granada
Simple English: Granada
slovenčina: Granada
slovenščina: Granada
shqip: Granada
српски / srpski: Гранада
Kiswahili: Granada
தமிழ்: கிரனாதா
Türkçe: Granada
татарча/tatarça: Гранада
Twi: Granada
українська: Гранада
اردو: غرناطہ
oʻzbekcha/ўзбекча: Granada
Tiếng Việt: Granada
Volapük: Granada
Winaray: Granada
吴语: 盖纳达
中文: 格拉纳达
粵語: 格蘭納達