Գոլֆստրիմ

Գոլֆստրիմ ( անգլ.՝ Gulf Stream), ծովային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Լայն առումով Գոլֆստրիմը կոչվում է տաք հոսանքների այն հզոր համակարգը, որ ձգվում է 10 հզ կմ՝ Ֆլորիդա թերակղզու ափերից մինչն Շպիցբերգեն ու Նոր երկիր կղզիները։ Բուն Գոլֆստրիմը սկսվում է Ֆլորիդա թերակղզու հարավից (դուրս գալով Մեքսիկական ծոցից), խառնվում Անտիլյան հոսանքի ջրերին ն ընթանում մինչև Նյուֆաունդլենդյան ծանծաղուտը, շփվում Լաբրադորյան սառը հոսանքի հետ, շեղվում արևելք և այդտեղից կոչվում Հյուսիսատլանտյան հոսանք։ Գոլֆստրիմ առաջանում է պասատային քամիների կողմից Յուկատանի նեղուցով դեպի Մեքսիկական ծոցը ջրերի հսկայական զանգվածներ բերվելու և այնտեղ կուտակվող ջրերի ու Ատլանտյան օվկիանոսին կից մասերի մակարդակների միջև տարբերություն առաջանալու պատճառով։ Դեպի օվկիանոս ելքի մոտ հոսանքի հզորությունը 25 միլիոն3/վրկ է (20 անգամ գերազանցում է երկրագնդի բոլոր գետերի ծախսը), հյուսիսային լայնության 38°-ի տակ՝ 82 միլիոն մ3/վրկ։ Ֆլորիդայի նեղուցի շրջանում հոսանքի շերտի հաստությունը 700 - 800 մ է, լայնությունը՝ 75 կմ, արագությունը՝ 6 - 10 կմ/ժ։ Գոլֆստրիմ հոսանքի ջուրը տաք է և աղի։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 25 °C - 26 °C է, աղիությունը՝ 36,2 - 36,4 ‰։ Ջրի ջերմաստիճանի փոփոխությունը կախված է արևադարձային տաք ջրերը բերող պասատային քամիների ուժից։ Դեպի հյուսիս-արևելք Գոլֆստրիմը հոսանքը լայնանում է (Նյուֆաունդլենդյան ծանծաղուտի մոտ մինչն 200 կմ), արագությունը պակասում, ջերմաստիճանը իջնում։ Գոլֆստրիմը տաք հոսանքի համակարգը մեծ ազդեցություն ունի ինչպես Եվրոպայի կլիմայի, այնպես էլ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերի ջրաբանական ն կենսաբանական բնույթի վրա։ Գոլֆստրիմի շնորհիվ Մուրմանսկ նավահանգիստը տարին բոլոր բաց է նավարկության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 150 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
العربية: تيار الخليج
azərbaycanca: Qolfstrim cərəyanı
башҡортса: Гольфстрим
Boarisch: Goifstrom
беларуская: Гальфстрым
беларуская (тарашкевіца)‎: Гальфстрым
български: Гълфстрийм
bosanski: Golfska struja
čeština: Golfský proud
Чӑвашла: Гольфстрим
Deutsch: Golfstrom
English: Gulf Stream
Esperanto: Golfa Marfluo
suomi: Golfvirta
føroyskt: Golfstreymurin
français: Gulf Stream
Frysk: Golfstream
עברית: זרם הגולף
hrvatski: Golfska struja
Bahasa Indonesia: Gelombang Teluk
íslenska: Golfstraumurinn
ქართული: გოლფსტრიმი
қазақша: Гольфстрим
한국어: 멕시코 만류
Кыргызча: Гольфстрим
lietuvių: Golfo srovė
latviešu: Golfa straume
македонски: Голфска струја
नेपाल भाषा: गल्फ स्ट्रीम
Nederlands: Golfstroom
norsk nynorsk: Golfstraumen
português: Corrente do Golfo
русский: Гольфстрим
саха тыла: Гольфстрим
srpskohrvatski / српскохрватски: Golfska struja
slovenčina: Golfský prúd
slovenščina: Zalivski tok
српски / srpski: Голфска струја
svenska: Golfströmmen
Kiswahili: Mkondo wa Ghuba
Türkçe: Gulf Stream
українська: Гольфстрім
Tiếng Việt: Hải lưu Gulf Stream
West-Vlams: Golfstrôom