Գխտոց

Գխտոց
Տեսակ ախտանիշ
Ենթադաս natural sound
ՀՄԴ-9 787.3
ՀՄԴ-10 R14
MedlinePlus 003080
MeSHID D004884
Burping Վիքիպահեստում

Գխտոց, բերանի միջոցով ստամոքսից կամ կերակրափողից գազի (երբեմն՝ ստամոքսի պարունակությամբ) ակամա դուրս մղում։ Ստամոքսում գազ կարող է կուտակվել օդի ներթափանցումից, որն առողջ մարդը կուլ է տալիս արագ ուտելիս, հատկապես գազով հագեցած ըմպելիքների ( գարեջուր, գազով ջուր և այլն) հետ, չոր սննդանյութերով սնվելիս։ Ստամոքսի խոռոչում սնունդը մարսվելիս մշտապես քիչ քանակությամբ գազ է առաջանում, և սննդի շերտերի միջև անընդհատ որոշակի քանակությամբ գազ է լինում, որը մարսողության համար ունի կարևոր նշանակություն (ուժեղացնում է ստամոքսի շարժումը, նպաստում սննդի խառնվելուն և շերտավորմանը)։ Առողջ մարդկանց ստամոքսից օդի մի մասը բերանով դուրս է գալիս աննկատ, առանց գխտոցի, իսկ մյուս մասը սննդի հետ անցնում է աղիքներ։ Ստամոքսի խոռոչում ավելորդ օդն ուժեղացնում է ճնշումը, նպաստում պատերի կտրուկ կծկմանը, առաջացնում է գխտոց, որն անհոտ, անհամ է, հիվանդության ախտանշան չէ և անցնում է կանոնավոր սնվելիս։ Ստամոքս ներթափանցած ավելորդ օդի հետևանքով առաջացած գխտոցը հաճախ նկատվում է կրծքի երեխաների մոտ, որոնք ծծելիս շատ օդ են կուլ տալիս և այնուհետև քիչ քանակությամբ կաթի հետ փսխում են։ Հաճախակի գխտոց լինում է ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարման (ստամոքսաելքի նեղացման կամ կծկման) հետևանքով կամ սնունդը ստամոքսում երկարատև մնալուց, որի դեպքում գխտոցն ունենում է տհաճ հոտ և համ։

  • Տեսակներ

Տեսակներ

Գխտոցը լինում է դատարկ (օդով), սննդով, կծու, թթու, նեխած, ուժեղ կամ թույլ։ Թթու գխտոցը երբեմն ստամոքսահյութի բարձր թթվայնության հետևանք է։ Կծու գխտոցն առաջանում է լեղին 12-մատնյա աղիքից ստամոքս ներթափանցելիս։ Նեխած գխտոցը (նեխած ձվի հոտով) լինում է աղիքների խոր հատվածներից ստամոքս թափանցած կամ սննդազանգվածը ստամոքսում երկար մնալուց առաջացած ծծմբաջրածնի արտազատման հետևանքով։ Բարձրաձայն գխտոցը կարող է լինել նյարդային վիճակից, արագ ուտելուց, որի ժամանակ մեծ քանակությամբ օդ է կլանվում։ Այն կարող է լինել նաև ստամոքսի, լյարդի, լեղապարկի, աղիքների հիվանդությունների ախտանշան։ Հաճախ լինում է ստոծանու, երբեմն սիրտանոթային հիվանդությունների ( կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն) ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Winde opbreek
العربية: تجشؤ
беларуская: Адрыжка
català: Eructe
čeština: Říhání
dansk: Bøvs
Deutsch: Rülpsen
Ελληνικά: Ρέψιμο
emiliàn e rumagnòl: Rùdeg
English: Burping
Esperanto: Rukto
español: Eructo
eesti: Röhitised
فارسی: آروغ‌زدن
français: Éructation
Gàidhlig: Brùchd
עברית: גיהוק
Bahasa Indonesia: Sendawa
italiano: Eruttazione
日本語: げっぷ
한국어: 트림
lietuvių: Raugulys
latviešu: Atraugas
മലയാളം: ഏമ്പക്കം
Nedersaksies: Kölken
Nederlands: Boer (geluid)
polski: Odbijanie
português: Arroto
Runa Simi: Khasay
română: Eructație
русский: Отрыжка
srpskohrvatski / српскохрватски: Podrigivanje
Simple English: Belching
српски / srpski: Подригивање
svenska: Rapning
தமிழ்: ஏப்பம்
తెలుగు: తేనుపు
тоҷикӣ: Оруғ задан
Tagalog: Dighay
українська: Відрижка
oʻzbekcha/ўзбекча: Kekirik
中文: 嗝氣
Bân-lâm-gú: Phah-eh
粵語: 啹氣