Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)

Museum Silhouette.svg
Գերմանիայի տաղավար
The Barcelona Pavilion, Barcelona, 2010.jpg
Տեսակ շենք
Երկիր Flag of Spain (1785-1873 and 1875-1931).svg  Իսպանիա [1]
Տեղագրություն Բարսելոնա [1]
Վայր Sants-Montjuïc [1]
Հասցե Av. Francesc Ferrer i Guàrdia, 7
Ճարտարապետական ոճ Rationalism
Առաջին հիշատակում 1929
Հիմնադրված է 1929
Ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոե և Lilly Reich
Ժառանգության կարգավիճակ Cultural Asset of National Interest և Bien de Interés Cultural [1]
Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)ը գտնվում է Իսպանիաում
Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)

Գերմանիայի տաղավար, Վայմարյան հանրապետության տաղավարը համաշխարհային ցուցահանդեսում, որ անց է կացվել 1929 թվականի մայիսի 20-ից 1930 թվականի հունվարի 15-ը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում [2]: Կառուցվել է գերմանացի մոդեռն ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի նախագծով:

Նկարագրություն

Տաղավարը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտին` ցուցահանդեսի կենտրոնական առանցքում` մեծ շատրվանից ու տոնական աստիճաններից աջ, որոնք տանում են դեպի Իսպանիայի տաղավար: Ճարտարապետը տաղավարը կառուցել է տրավերտինից հիմքի վրա: Այն ունի երկու ավազան, որոնք սև ապակով են պատված: Տանիքը հենվում է օնիքսից, տրավերտինից, կանաչ մարմարից ոչ համաչափ պատերի և երկու շարք մետաղյա խաչաձև հատումով քրոմապատ սյուների վրա: Փայլող պատը ձևավորել են կերագծված ապակու երկու հարթությունները, որոնք լուսավորված են ու տեղադրված ներսում: Ոսկեգույն օնիքսը, սև գորգը և կարմիր վարագույրները խորհրդանշում են Գերմանիայի դրոշի գույները: Սև գորգի վրա տեղադրված է կահույքի կոմպոզիցիա, որ բաղկացած է սպիտակ կաշվե բազկաթոռներից, թախտից և թափանցիկ սեղանից: Կահույքը հատուկ ստեղծվել է տաղավարի համար և այնքան մեծ ընդունելության է արժանացել, որ 1944 թվականին ամերիկյան «Knoll» ընկերությունը սկսել է այն թողարկել «Բարսելոնա» անվանումով: Այն թողարկվում է մինչ օրս:

Տաղավարում չկան ո'չ փակ սրահներ, ո'չ դռներ: Ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնը Գեորգ Կոլբեի «Պարուհին» քանդակն է` կանաչ մարմարից [3]: Միս վան դեր Ռոեի պնդմամբ տաղավարում ոչ մի նմուշ չի ցուցադրվել. ցուցանմուշ եղել է հենց ինքը` տաղավարը:

Համաշխարհային ցուցահանդեսի փակումից հետո` 1930 թվականին, տաղավարը ապամոնտաժվել և ուղարկվել է Գերմանիա, ուր անհետ կորել է: 1980 թվականին Բարսելոնայի իշխանությունները որոշում են ընդունել իր նախնական տեսքով վերականգնել տաղավարը: Ըստ պահպանված լուսանկարների և Միս վան դեր Ռոեի գծագրերի` տաղավարի վերականգնման աշխատանքները շարունակվել են 1983-1986 թվականներին [4]: Ներկայումս տաղավարը թանգարան է:

Other Languages