Գեորգ Թրակլ

Picto infobox auteur.png
Գեորգ Թրակլ
գերմ.՝ Georg Trakl
Georg Trakl.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1887()[1][2][3][4], Կրակով, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի բանաստեղծ։

Կենսագրություն

  • 1887 - Ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Նա մետաղի վաճառական Թոբիս Թրակլի և Մարիա Թրակլի վեց երեխաներից չորրորդն էր։
  • 1892 - Օգոստոսի 8-ին ծնվում է Գեորգ Թրակլի սիրելի քույրը՝ Գրետան (Margareta Trakl)։ Սեպտեմբերից այցելում է կաթոլիկական վարժարան։
  • 1896 - Ողջ կյանքի ընթացքում ձգվող բարեկամության սկիզբը Էդհարդտ Բուշբեքի հետ։
  • 1897 - Սեպտեմբերին մտնում է զալցբուրգյան համալսարանի քաղաքային հումանիտար գիմնազիա։
  • 1900 - Կրկնում է չորրորդ դասարանը լատիներենի և մաթեմատիկայի անբավարար իմացության պատճառով։ Դաշնամուրի դասեր է առնում կոմպոզիտոր Ավգուստ Բրունետտի-Պիզանոյի մոտ։ Բուռն սեր երաժշտական ռոմանտիզմի հանդեպ. Շոպեն, Ֆերենց Լիստ, ռուս ռոմանտիկներ, հետագայում՝ Վագներ։
  • 1904 - Բանաստեղծական գործունեության սկիզբը։ Լենաուի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Գեորգեի, Հոֆմանսթալի ազդեցությամբ ծնվում են առաջին բանաստեղծությունները։ Համախոհերի հետ հիմնում է բանաստեղծական «Ապոլլոն» (հետագայում՝ «Միներվա») միությունը։ Սկսվում է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆեոդոր Դոստոևսկու պաշտամունքը։ Քլորոֆորմի առաջին ներարկումը։
  • 1909 - Մեծ մասամբ Վիեննայում է, երբեմն Զալցբուրգում։ Քննություններ է հանձնում։ Վերականգնում է բանաստեղծությամբ զբաղվելը, - Ես իմ ետևից օրհնյալ օրեր եմ թողել՝ այդ առթիվ գրում է Բուշբեքին։ Սեպտեմբերից Գրետե Թրակլը աշակերտուհի է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հոկտեմբերի 17-ին լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին շարքը մայրաքաղաքի օրաթերթերից մեկում՝ «Նոր վիեննական հանդես»-ում։
  • 1910 - Հունիսի 18-ին մահանում է հայրը։ Ավարտական քննություններ։ Թրակլը դեղագործության մագիստրոսի աստիճան է հայցում։ Գրետե Թրակլը տեղափոխվում է Բեռլին։ Բանաստեղծը խոստովանում է իր հստակ ռիթմերի և պատկերների դժոխային քաոսը հաղթահարելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Գեորգ Թրակլը զինվորական անձնակազմի միամյա կամավոր ծառայության է մտնում Վիեննայի 2-րդ առողջապահական վարչությունում։
  • 1911 - Ծառայության է անցնում Իննսբրուքում։ Սկսվում են ծանր ընկճվածության նոպաները։ Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր՝ զալցբուրգյան մի դեղատան աշխատակից։ Շփումներ տեղի գրական և արվեստագիտական խմբակների անդամների հետ։ Հարբեցողության նոպաներ։ Նյութական դժվարություններ։
  • 1912 - Ծառայողական անկայուն վիճակ։ Բարեկամներից Ռոբերտ Մյուլլերը նրան հանձնարարում է իննսբրուքյան կիսամյա «Բրեններ» հանդեսի հրատարակչին՝ Լուդվիգ ֆոն Ֆիքերին։ Հուլիսի 17-ին Գրետե Թրակլը ամուսնանում է բեռլինյան մի գրավաճառի հետ։ Ընկերները փորձում են բանաստեղծի հասուն ստեղծագործություններից մի ժողովածու հրատարակել։ Բանաստեղծական մեծ մտահղացումներ, Ֆրիդրիխ Հյոլդեռլինի հզոր ազդեցության սկիզբը։ Ծնվում է «Հելիան»-ը։ Վիեննայում հանդիպում է Կարլ Կրաուսին և Օսկար Կոկոշկային։ Ծառայողական խիստ կարճատև ժամանակահատվածներ։
  • 1913 - Զինվորական ծառայությունից հրաժարականի դիմում է գրում։ Վերադառնում է Իննսբրուք, Զալցբուրգ։ Հրատարակիչ Ալբերտ Լանգենը մերժում է նրա բանաստեղծությունները։ Այդ դժվար պահին նրան հովանավորում է Լ. ֆոն Ֆիքերը։ Ֆրանց Վերֆելի ընտրությամբ՝ բանաստեղծությունների սեղմ մի շարք Կուրտ Վոլֆի հրատարակչությունում։ Ուղևորվում է Վենետիկ։ «Բրեններ»-ում լույս են տեսնում մի քանի բանաստեղծություններ։ Ծանր հոգեկան ճգնաժամ. Իմ կյանքը մի քանի օր շարունակ փշրված է, և այժմ մնում է լոկ անասելի մի ցավ։ Իննսբրուքում կազմակերպվում է Թրակլի բանաստեղծությունների ընթերցման երեկո։
  • 1914 - Սկսում է աշխատել «Սեբաստիանը երազում» ժողովածուն կազմելու վրա։ Մարտին ուղևորվում է Բեռլին՝ հանդիպելու ծանր հիվանդացած քրոջը՝ Գրետեին։ Այնտեղ հանդիպում է Էլզե Լասկեր-Շյուլլերին։ Իննսբրուք է վերադառնում կատարյալ քայքայված վիճակում։ Նկարում է իր ինքնադիմանկարը։ Ապրիլի կեսերին Իննսբրուքում հանդիպում է Թեոդոր Դյուբլերին։ Հունիսի և հոկտեմբերի միջև գրվում են վերջին յոթ բանաստեղծությունները։ Լ. ֆոն Ֆիքերը անհայտ մի մեկենասի (հետագայում կպարզվի նրա անունը՝ Լուդվիգ Վիտգենշտայն) տրամադրած դրամական օգնությունից 20000 կրոն է բաժին հանում Թրակլին։ Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Թրակլը իբրև դեղագործ-ծառայող՝ իննսբրուքյան մի սանիտարական խմբի հետ մեկնում է ռազմադաշտ։ Գրոդեկի մոտ ընկերների ջանքերով կանխվում է նրա ինքնասպանության փորձը։ Հոկտեմբերի կեսերին բանաստեղծը իր հոգեկան վիճակի պատճառով գործուղվում է Կրակով։ Հոկտեմբերի 25-ին Ֆիքերը այցելում է Թրակլին կրակովյան կայազորի հոգեբուժական բաժանմունքում։ Ընկերոջն են հանձնվում երկու վերջին բանաստեղծությունները՝ «Ողբ»-ը և «Գրոդեկ»-ը։ Նոյեմբերի 3-ին երեկոյան մեռնում է կոկայինի մեծ չափաբաժնից։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունենում թաղումը Կրակովում, Ռակովիչյան գերեզմանատանը։
  • 1925 - Բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Տիրոլ։ Վերաթաղվում է Իննսբրուքի մերձ գերեզմանատանը։[7],
Other Languages
العربية: جورج تراكل
تۆرکجه: قئورق تراکل
беларуская: Георг Тракль
беларуская (тарашкевіца)‎: Георг Тракль
български: Георг Тракъл
català: Georg Trakl
čeština: Georg Trakl
Deutsch: Georg Trakl
Ελληνικά: Γκέοργκ Τρακλ
English: Georg Trakl
Esperanto: Georg Trakl
español: Georg Trakl
euskara: Georg Trakl
français: Georg Trakl
hrvatski: Georg Trakl
magyar: Georg Trakl
italiano: Georg Trakl
ქართული: გეორგ თრაქლი
Lëtzebuergesch: Georg Trakl
latviešu: Georgs Trākls
Nederlands: Georg Trakl
norsk nynorsk: Georg Trakl
polski: Georg Trakl
português: Georg Trakl
română: Georg Trakl
русский: Тракль, Георг
srpskohrvatski / српскохрватски: Georg Trakl
slovenčina: Georg Trakl
slovenščina: Georg Trakl
svenska: Georg Trakl
Türkçe: Georg Trakl
українська: Георг Тракль