Գայլեր

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գայլ (այլ կիրառումներ)
Գայլեր
Գայլեր
Սովորական գայլ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԳիշատիչներ
ԸնտանիքՇնազգիներ
ՑեղԳայլեր
Լատիներեն անվանում
Canis Linnaeus, 1758
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

180595
9611

Գայլեր (լատ.՝ Canis), կաթնասունների դասի շնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։

Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում: ՀՀ-ում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

  • Տեսակներ

Տեսակներ

Տես նաև!!

Other Languages
አማርኛ: የውሻ ወገን
العربية: كلب (جنس)
asturianu: Canis
azərbaycanca: Canavar
تۆرکجه: جاناوار
беларуская (тарашкевіца)‎: Canis
български: Кучета
brezhoneg: Canis
català: Canis
Cebuano: Canis
čeština: Canis
dansk: Canis
Ελληνικά: Κύων (γένος)
English: Canis
Esperanto: Kaniso
español: Canis
euskara: Canis
فارسی: سگ (سرده)
suomi: Koirat
français: Canis
Nordfriisk: Wulwer
Frysk: Hûnen
galego: Canis
עברית: כלב (סוג)
hrvatski: Canis
magyar: Canis
interlingua: Canis (taxon)
Bahasa Indonesia: Canis
italiano: Canis
日本語: イヌ属
ქართული: ძაღლი
한국어: 개속
Кыргызча: Карышкырлар
Lëtzebuergesch: Canis
лезги: Жанавурар
Ligure: Canis
lumbaart: Canis
latgaļu: Canis
latviešu: Suņi
Bahasa Melayu: Canis
Nederlands: Canis
occitan: Canis
پنجابی: کینس
português: Canis
română: Canis
русский: Волки
sicilianu: Canis
Scots: Canis
srpskohrvatski / српскохрватски: Canis
Simple English: Canis
slovenščina: Pes
српски / srpski: Canis
svenska: Canis
Tagalog: Canis
Türkçe: Canis
українська: Пес
Tiếng Việt: Chi Chó
Winaray: Canis
მარგალური: ნგერი
中文: 犬属
Bân-lâm-gú: Káu-sio̍k