Գաղափարախոսական պլյուրալիզմ

Գաղափարախոսական պլյուրալիզմ , սկզբունք, ըստ որի զաղափարախոսական բոլոր ուսմունքները, հայեցակարգերը կարող են միաժամանակ գո­յություն ունենալ և մարղիկ ազատ են դավանելու ցանկացած գաղափարախո­սություն։

Սահմանադրական առումով գաղափարախոսական պլյուրալիզմ նշանակում է, որ բոլոր գաղափարախոսությունների ազատությունը և հավասարությանը երաշխավորվում է սահմանադրությամբ, դրանք բոլորը հավասար են օրենքի առջև և արգելվում է դրանցից որևէ մեկի նկատմամբ խտրա­կանության դրսևորում կամ որևէ մեկին արտոնության շնորհում։ ժողովրդավա­րական պետությունների սահմանադ­րություններում գաղափարախոսություն­ների համար սահմանվում են որոշակի սահմանափակումներ, եթե դրանք օգտա­գործվում են սահմանադրական կարգը բոնի տապալելու, ազգային, ռասայա­կան, կրոնական ատելություն բորբոքե­լու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով։ Ամբողջատիրական, բռնապետական պետություններում գաղափարախոսական պլյուրալիզմը մերժվում է և նախապատվությունը տրվում է կոնկրետ գաղափարախոսութ­յանը, որը որպես կանոն, ամրագրվում է սահմանադրությամբ։ Այդպիսի մոտե­ցում առկա էր, մասնավորապես ԽՍՀՄ-ում, որի Սահմանադրության վեցերորդ հոդվածը ամրագրում էր մարքս-լենին­յան գաղափարախոսության առաջա­տար դերը։ Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն ընդհանուր առմամբ բխում է խոսքի ազատության, տեղեկատ­վության ազատության, մտքի և խղճի ազատության, դավանանքի ազատութան, կարծիքը պնդելու և համոզմունք­ները արտահայտելու ազատության, գրական, գեղարվեստական, գիտական ստեղծագործության ազատության իրավունքներից, որոնք դասվում են մարդու իրավունքների շարքը և հիմնականում ամրագրված են ժողովրդավարական բոլոր պետությունների սահմանադրութ­յուններում։

Մի շարք պետությունների (Ռուսաստան, Բուլղարիա, Բելառուս, Ուզբեկստան, Ուկրաինա, Սլովակիա) սահմանադրություններում Գաղափարախոսական պլյուրալիզմի պաշտ­պանության նպատակով ամրագրված է, որ ոչ մի գաղափարախոսություն չի կարող լինել պետական կամ պարտադիր։ Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն անմիջականորեն աղերս­վում է քաղաքական պլյուրալիզմի սկզ­բունքին, քանզի գաղափարախոսութ­յունները ընկած են քաղաքական կուսակցություն­ների գործունեության հիմքում։

1rightarrow.png  Տե՛ս նաև Վլադիմիր Իլյիչ Լենին 
1rightarrow.png  Տե՛ս նաև Կառլ Մարքս 
  • Աղբյուրներ

Աղբյուրներ

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Other Languages