Գահերի խաղ (վեպ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ
A Game of Thrones
AGameOfThrones.jpg
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակwritten work
ԺանրՖանտազիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1996
Նկարագրում է«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Էջեր835 կամ 864
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդՊատմվածքներ Դունկի և Էգգի մասին
ՀաջորդԱրքաների պատերազմը
ԵրկիրFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀրատարակիչԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Bantam Spectra,
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Voyager Books
Հրատարակման տարեթիվօգոստոսի 6, 1996
ԳՄՍՀ0-553-10354-7
OCLC276348431 և 33360758
Պարգև(ներ)«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար և Իգնոտուս մրցանակ

Գահերի խաղ (անգլ.՝ A Game of Thrones), ֆենտեզի վեպ, որի հեղինակն է գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» շարքի առաջին գիրքը։ Առաջին հրատարակությունը թողարկվել է 1996 թվականին՝ Bantam Spectra-ի կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան: Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։

Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ շարքը կլինի եռերգություն։ Ջորջ Մարտինը, որոշեց ստեղծել մասշտաբային էպիկական ֆենտեզի՝ «Օղակների տիրակալ» ոգով։ Գրքում յուրահատուկ տեղ է հատկացվել հերալդիկային, տոների և հագուստի նկարագրությանը։ Գիրքը ոգեշնչվել է իրական պատմական իրադարձություններով, իսկ շարքի հերոսներն ունեն միջնադարյան Եվրոպայի ազնվականության գծեր։ Գրքի ամենակարևոր մտքերից մեկը այն է, որ մահը ամբողջ կյանքի անխուսափելի ճշմարտությունն է։

Վեպը գնահատականի է արժանացել գրաքննադատների կողմից։ Այն արժանացել է «Լոկուս» մրցանակին՝ որպես ֆենտեզի ժանրում լավագույն վեպ, ինչպես նաև անվանակարգվել է Նեբուլայի և ֆենտեզիի համաշխարհային մրցանակի։ Բացի դրանից, գրքի պատմվածքներից «Վիշապի արյուն»-ը 1997 թվականին ստացել է «Հյուգո» մրցանակ։ Թողարկումից տասնհինգ տարի անց գիրքը զբաղեցրել է Նյու Յորք Թայմս ամսագրի ամենաշատ վաճառվող գրքերի գլխացանկը։ Տեսաբանները գրքում նկատեցին դասական ժանրերի խիզախ խախտում և գրականության կարծրատիպերի ավերում, լարված սյուժե։ Վեպն էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։

Other Languages
العربية: لعبة العروش
asturianu: Xuegu de tronos
български: Игра на тронове
català: Joc de trons
čeština: Hra o trůny
español: Juego de tronos
עברית: משחקי הכס
íslenska: Krúnuleikar
한국어: 왕좌의 게임
Кыргызча: Тактылар оюну
македонски: Игра на тронови
português: A Game of Thrones
Simple English: A Game of Thrones
slovenščina: Igra prestolov
Türkçe: Taht Oyunları
українська: Гра престолів
Bân-lâm-gú: A Game of Thrones