Գաբրիել Տարդ

Picto Info sciences exactes.png
Գաբրիել Տարդ
Gabriel Tarde
Tarde gabriel.gif
Ծնվել էմարտի 12, 1843(1843-03-12)[1][2][3][4][5][6][7][8][9]
Սարլա-լա-Կանեդա
Մահացել էմայիսի 13, 1904(1904-05-13)[1] (61 տարեկանում) կամ մայիսի 12, 1904(1904-05-12)[2][3] (61 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[10]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունպրոֆեսոր, սոցիալական հոգեբան, սոցիոլոգ, քրեագետ, հոգեբան և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[11]
Գործունեության ոլորտՀասարակագիտություն և քրեաբանություն
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹուլուզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Gabriel Tarde Վիքիպահեստում

Գաբրիել Տարդ (ֆր.՝ Jean-Gabriel Tarde, 1843-1904), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալական հոգեբանության հիմնադիրներից։

Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալական հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլիսոփայությանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալական իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարդը համընդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տարդը փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմության ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից և այլն։ Տարդը զգալիորեն ազդել է բուրժուական, հատկապես ամերիկական սոցիոլոգիայի զարգացման վրա։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  • Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  • Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 613 CC-BY-SA-icon-80x15.png


    Other Languages
    беларуская: Габрыэль Тард
    čeština: Gabriel Tarde
    Deutsch: Gabriel Tarde
    English: Gabriel Tarde
    español: Gabriel Tarde
    euskara: Gabriel Tarde
    français: Gabriel Tarde
    hrvatski: Gabrijel Tarde
    Bahasa Indonesia: Gabriel Tarde
    italiano: Gabriel Tarde
    Nederlands: Gabriel Tarde
    norsk nynorsk: Gabriel Tarde
    português: Gabriel de Tarde
    română: Gabriel Tarde
    slovenščina: Gabriel Tarde
    српски / srpski: Габријел Тард
    svenska: Gabriel Tarde
    Türkçe: Gabriel Tarde
    українська: Габріель Тард