Բուքերյան մրցանակ

Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ[1]։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։

Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։

Other Languages
Afrikaans: Booker-prys
asturianu: Premiu Booker
azərbaycanca: Buker mükafatı
беларуская (тарашкевіца)‎: Букераўская прэмія
български: Букър
bosanski: Nagrada Booker
català: Premi Booker
Чӑвашла: Букер парни
English: Booker Prize
Esperanto: Premio Booker
español: Premio Booker
français: Prix Booker
hrvatski: Nagrada Booker
Bahasa Indonesia: Man Booker Prize
italiano: Booker Prize
日本語: ブッカー賞
한국어: 맨부커상
lietuvių: Bukerio premija
latviešu: Bukera balva
македонски: Букерова награда
Bahasa Melayu: Hadiah Booker
Nederlands: Booker Prize
norsk nynorsk: Bookerprisen
português: Prémio Man Booker
română: Premiul Booker
srpskohrvatski / српскохрватски: Nagrada Booker
Simple English: Booker Prize
slovenčina: Bookerova cena
српски / srpski: Nagrada Buker
svenska: Bookerpriset
Tiếng Việt: Giải Man Booker
მარგალური: ბუკერიშ პრემია
中文: 布克奖
Bân-lâm-gú: Man Booker Chióng