Բնության պահպանության միջազգային միություն

Բնության պահպանության միջազգային միություն
IUCN logo.svg
IUCN logo.svg

Շտաբը Գլանդե քաղաքում, Շվեյցարիա
Տեսակհասարակական կազմակերպություն
ՀապավումIUCN
Հիմնադրված1948 թ. հոկտեմբեր, Ֆոնտեբլո, Ֆրանսիա
Նպատակներբնության պահպանում
Գլխադասային գրասենյակGland
ՏեղագրությունRue Mauverney 28, 1196 Գլանդ, Շվեյցարիա
Տարածաշրջանաշխարհահռչակ
Գլխավոր տնոտենInger Andersen
ՆախագահZhang Xinsheng
Կարևոր անձինքMr Valli Moosa
Ms Julia Marton-Lefèvre
ԲյուջեCHF 114 միլիոն / US$ 116 միլիոն (2013 թ.)
Անձնակազմմոտ 1100 (ամբողջ աշխարհում)
Կամավորներ11 000
ՊարգևներԱստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ
Կայքiucn.org

Բնության պահպանման համաշխարհային միությունը (ֆր.՝ Union internationale pour la conservation de la nature, IUCN) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին աջակցություն և օգնությունը՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են բնապահպանական մոնիտորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվությունների տրամադրումը և այլն։ Գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կցնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունը ունի ՄԱԿ գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։ Միությունը հիմնադրված է 1948 թ., շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։ Միության մեջ մտնում են 82 պետություն, 111 հիմնարկ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Deutsch: IUCN
galego: IUCN
עברית: IUCN
hrvatski: IUCN
Plattdüütsch: IUCN
norsk nynorsk: Verdas naturvernunion
srpskohrvatski / српскохрватски: Međunarodna unija za zaštitu prirode i prirodnih resursa
Seeltersk: IUCN
Kiswahili: IUCN