Բյուզինգեն ամ Հոխրհայն

Բյուզինգեն-ամ-Հոխրհայն
Büsingen am Hochrhein
Զինանշան
Wappen Buesingen am Hochrhein.png

2010-05-21 16-29-47 Switzerland Schaffhausen Nohl.jpg
Երկիր Գերմանիա  Գերմանիա
Երկրամաս Բադեն Վյուրթեմբերգ
Քաղաքապետ Մարկուս Մյոլի
Մակերես 7.62 կմ²
ԲԾՄ 395 մ
Պաշտոնական լեզու գերմաներեն
Բնակչություն 1,358 մարդ (2015)
Խտություն 180 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1 [1] և UTC+2
Հեռախոսային կոդ 07734 և 052
Փոստային ինդեքս D-78266; CH-8238
Փոստային ինդեքսներ 78266 և 8238
Պաշտոնական կայք www.buesingen.de
www.buesingen.ch
##Բյուզինգեն ամ Հոխրհայն (Գերմանիա)
Red pog.png

Բյուզինգեն ամ Հոխրհայն ( գերմ.՝ Büsingen am Hochrhein՝ «Վերին Հռենոսի վրա տեղակայված Բյուզինգեն»), քաղաք Գերմանիայում, վարչականորեն պատկանում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին։

Ենթարկվում է Ֆրայբուրգ վարչական շրջանին։ Մտնում է Կոնստանց շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 1374 մարդ ( 2014) [2]։ Զբաղեցնում է 7.63 կմ2 տարածք։ Պաշտոնական կոդ՝ 08 3 35 015։

Պատմություն

Քաղաքը երկար ժամանակ գտնվել է Ավստրիայի տիրապետության տակ, քանի դեռ Պրեսբուրգի խաղաղության պայմանագրով չի դարձել գերմանական Վյուրթեմբերգ թագավորության մաս [3]։

1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, անցկացվել է հանրաքվե, որի ժամանակ բնակչության 96 %-ը կողմ է քվեարկել Շվեյցարիայի հետ միանալուն։ Այնուամենայնիվ, այդպես տեղի չունեցավ այն պատճառով, որ Շվեյցարիան փոխանակման համար համարժեք տարածքներ չկարողացավ ներկայացնել։ Այդ պատճառով Բյուզինգենը մինչև օրս մնում է որպես Գերմանիայի էքսկլավ։ Հետագա փորձերը միշտ մերժվել են Շվեյցարիայի կողմից։

Էքսկլավի կարգավիճակ Բյուզինգենը ձևականորեն ստացել է 1967 թվականին՝ Արևմտյան Գերմանիայի և Շվեյցարիայի միջև բանակցությունների արդյունքում։ Միևնույն ժամանակ արևմտագերմանական Ֆերենհոֆ էքսկլավը, որը բաղկացած էր երեք տնից և ուներ ոչ ավել, քան 12 բնակիչ, դարձել է Շվեյցարիայի մաս։

Other Languages
Cebuano: Büsingen
Ελληνικά: Μπύσινγκεν
עברית: ביזינגן
magyar: Büsingen
Bahasa Indonesia: Büsingen am Hochrhein
한국어: 뷔징겐
Bahasa Melayu: Büsingen am Hochrhein
Nederlands: Büsingen
srpskohrvatski / српскохрватски: Büsingen am Hochrhein
Simple English: Büsingen am Hochrhein
slovenčina: Büsingen
svenska: Büsingen
oʻzbekcha/ўзбекча: Büsingen am Hochrhein
Tiếng Việt: Büsingen am Hochrhein
中文: 布辛根
Bân-lâm-gú: Büsingen am Hochrhein