Բերքլի (Կալիֆոռնիա)

Բնակավայր
Բերքլի
անգլ.՝ Berkeley
Berkeley-downtown-Bay-bridge-SF-in-back-from-Lab.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1866 թ.
Մակերես45,821691 կմ²
ԲԾՄ52±1 մետր
Բնակչություն112 580 մարդ (2010)[1]
Ժամային գոտիPacific Time Zone, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ510
Փոստային ինդեքսներ94704
Պաշտոնական կայքcityofberkeley.info և ci.berkeley.ca.us
CountryԿաղապար:Flagu
StateԿաղապար:Country data California
County Alameda
##Բերքլի (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

Բերքլի (/ˈbɜːrkliː/ burk-lee)- քաղաք Սան Ֆրանցիսկոյի արևելյան ափին, Ալամեդա վարչաշրջանի հյուսիսում, Կալիֆորնիա։ Այն անվանվել է ի պատիվ 18-րդ դարի անգլո-իռլանդական եպիսկոպոս և փիլիսոփա Ջորջ Բերկլիի։ Սահմանակից քաղաքներն են Օքլենդը եւ Էմերիվիլլը հարավից , Օլբանի շրջան (Նյու Յորք)-ը և Քենսինգտոնի չկազմավորված համայնքը հյուսիսից ։ Կոնտրա-Կոստա շրջանի հետ սահմանը ընդհանուր առմամբ հետևում է Բերքլիի բլուրներին։2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 112,580 մարդ։

Բերքլին համարվում է Կալիֆորնիայի համալսարանական համակարգի՝ Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլիի և Բերքլիում Լոուրենսի Ազգային Լաբորատորիայի ամենահին ճամբարը, որը կազմակերպվել և գործարկվել է համալսարանի կողմից։ Այն համարվում է նաև կրոնական թեմաներով դասավանդվող ամենամեծ համալսարանն աշխարհում։ Բերքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականապես ամենալիբերալ քաղաքն է։ 

Պատմություն

Վաղ պատմությունը

Բերքլի քաղաքի ներկայիս տարածքը եղել է Chochenyo/Huchiun-ի, Ohlone մարդկանց խմբերի տարածքը, երբ եվրոպացիները առաջին անգամ եկել են այստեղ։ Այդ տարածքում նրանց գոյություն մասին վկայում են ժայռերում արված փոսերը, որոնք նրանք օգտագործել են կաղին աղալու համար , եւ որոնք ներկայումս հարթվել և ծածկվել են Սան Ֆրանցիսկոյի նեղուցի երկայնքով, որը գտնվում է Strawberry Creek-ի «բերանին»։ Այլ գտածոներ հայտնաբերվել են 1950-ական թվականներին քաղաքի կոնտրոնում՝ առվի վերին հունի մոտակայքում՝ առևտրի շենքի վերակառւցման ժամանակ։

Այս փոսը Հնդկական Ժայռային Զբոսայգի-ի ժայռի մակերեսին տիպիկ օրինակ է, որն օգտագործվել է Ohlone հնդիկների կողմից՝ կաղին աղալու համար։

Եվրոպական ծագման առաջին մարդիկ (որոնց մեծ մասը ծնվել են Ամերիկայում, եւ որոնցից շատերը խառը ծագման էին) 1776 թվականին եկել են արշավախմբի Դե Անզայի հետ:[2] Այսօր այդ փաստը նշվում է ցուցանակների վրա միջնահանգային ավտոմայրուղու երկայնքով, որը ձգվում է Սան Ֆրանցիսկոյից մինչև Բերքլի: Դե Անզայի աշավը հանգեցրել է  իսպանական բերդի առաջացմանը Սան-Ֆրանցիսկոյում, Սան-Ֆրանցիսկոյի մուտքի մոտ ( "Ոսկե Դարպասներ"), որը գտնվում է Բերքլիի արևմտյան հատվածում: Լուիս Պերալտան այդ բերդի զինվորների թվում էր: Իսպանիայի թագավորին մատուցած ծառայությունների համար նա ստացել է մի հսկայական հողատարածք ագարակի համար, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի արևելյան ափին( հակա-Կոստա, "հակառակ ափը"),  ներառյալ այն մասը, որն այժմ մտնում է Բերքլիի կազմի մեջ:

Լուիս Պերալտան իր տարածքն անվանում է ՙՙՌանչո Սան Անտոնիո՚՚: Ագարակի հիմնական գործունեության տեսակը անասնապահությունն էր, սակայն որսորդությամբ և գյուղատնտեսությամբ նույնպես զբաղվում էին։ Ի վերջո, Պերալտան իր ագարակը տվել է իր չորս որդիներին: Բերքլիում է գտնվում հիմնական այն հատվածը, որն անցել է Պերալտայի որդիներից Դոմինգոյին, և այն փոքր հատվածը, որն անցել է մյուս որդուն՝ Վիսենտին: Նրանց անուններն են կրում Բերքլիի փողոցները՝ Վիսենտ, Դոմինգո և Պերալտա:

Պերալտայի ՙՙՌանչո Սան Անտոնյոն՚՚ շարունակեց պահպանել իր գոյությունը, երբ Կալիֆոռնիան անցավ Իսպանա-Մեքսիկական ինքնիշխանության՝ Մեքսիկական Անկախության Պատերազմից հետո: Այնուամենայնիվ, Ամերիկյան ինքնիշխանության հաստատումից հետո, որը տեղի է ունեցել Մեքսիկա-Ամերիկյան պատերազմից հետո, Պերալտայի հողերը բնակչության կողմից ոտնձգությունների ենթարկվեցին և կրճատվեցին կասկածելի դատական կարգով: Դոմինգո և Վիսենտ եղբայրների հողատարածքները արագորեն վերապահումներով կրճատվեցին:

Քաղաքականապես, տարածքը, որը դարձել է Բերկլի, ի սկզբանե եղել է  հսկայական Կոնտրա Կոստա երկրի մասը: 1853 թվականի մարտի 25-ին Ալամեդա երկիրը ստեղծվել է Կոնտրա Կոստայի սահմանների երկպառակտումից, ինչպես նաև Սանտա Կլառայի մի փոքր հատվածից:


Ինչպես երևում է հնդկական ժայռային զբոսայգուց, Հյուսիսում Բերքլին է
Other Languages
български: Бъркли
català: Berkeley
čeština: Berkeley
Cymraeg: Berkeley
dansk: Berkeley
Deutsch: Berkeley
eesti: Berkeley
Kreyòl ayisyen: Berkeley, Kalifòni
Bahasa Indonesia: Berkeley, California
italiano: Berkeley
қазақша: Беркли
latviešu: Bērkli
മലയാളം: ബർക്കിലി
मराठी: बर्क्ली
norsk: Berkeley
پنجابی: برکلے
саха тыла: Беркли
srpskohrvatski / српскохрватски: Berkeley, California
Simple English: Berkeley, California
українська: Берклі
oʻzbekcha/ўзбекча: Berkeley (California)
Tiếng Việt: Berkeley, California
粵語: 柏克萊