Բերնարդո Ուսայ

Picto Info sciences exactes.png
Բերնարդո Ուսայ
Bernado Houssay.JPG
Ծնվել էապրիլի 10, 1887()[2][3][4][5], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆիզիոլոգ, ով 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի կենդանիների մոտ արյան շաքարի (գլյուկոզա) քանակը կարգավորող հիպոֆիզար հորմոնների դերակատարությունը հայտնաբերելու համար: Գիտության բնագավառում առաջին լատինաամերիկացի նոբելյան մրցանակակիրն է: Մրցանակը կիսել է Կառլ Ֆերդինանտ Քորիի և Գերթի Քորիի հետ, ովքեր մրցանակի են արժանացել ածխաջրածնի նյութափոխանակության մեջ գլյուկոզայի դերի հայտնաբերման համար[10][11][12][13]:

Կենսագրություն

Բերնարդո Ալբերտո Ուսայը ծնվել է 1887 թվականին Բուենոս Այրեսում, Ֆրանսիայից արտագաղթած Ալբերտ և Կլարա Ուսայների ընտանիքում: 14 տարեկան հասակում ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի դեղագործական դպրոց, 1904-1910 թվականներին՝ նույն համալսարանի բժշկական դպրոց, երբ ընդամենը 17 տարեկան էր: Երրորդ կուրսում դարձել է հետազոտող և ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ: Ավարտելուց հետո անմիջապես մշակել և ներկայացրել է հիպոֆիզար էքստրակտների ֆիզիոլոգիական գործունեության վերաբերյալ բժշկական գիտությունների դոկտորի իր թեզը, որը տպագրվել է 1911 թվականին: Այս թեման նա զարգացրել և մշակել է իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում: 1908 թվականից եղել է նույն ամբիոնի ասիստենտ, դոկտորականը պաշտպանելուց հետո՝ Բուենոս Այրեսի համալսարանի Անասնաբուժական դպրոցի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ սկսել է իր անձնական պրակտիկան որպես Բուենոս Այրեսի քաղաքային հիվանդանոցի բժշկի օգնական: 1913 թվականին դարձել է Ալվեար հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1915 թվականից ղեկավարել է Բուենոս Այրեսի Ազգային հանրային առողջապահական լաբորատորիայի Փորձարարական պաթոլոգիայի բաժինը:

1919 թվականին Ուսայը նշանակվել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական դպրոցի նախագահ, և մինչև 1943 թվական դպրոցը փոխակերպել և ղեկավարել է՝ այն դարձնելով միջազգային դասի բժշկության և փորձարարական ֆիզիոլոգիայի բարձր գիտահետազոտական բաժին: Իր ազատական քաղաքական գաղափարների համար 1943 թվականին ռազմական դիկտատուրայի կողմից զրկվում է պաշտոնից, և Ուսայը ստիպված հաստատում է իր հետազոտական կապերն ու խումբը Բիոլոգիայի և բժշկության փորձարակական ինստիտուտում (Instituto de Biología y Medicina Experimental): Խուան Պերոնի հեռանալուց հետո Ուսայը վերականգնվել է Բուենոս Այրեսի համալսարանում, որտեղ աշխատել է մինչև մահ: 1957 թվականից նա ղեկավարել է Ազգային գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը:

Ուսայն աշխատել է ֆիզիոլոգիայի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նյարդային, մարսողական, շնչառական և արյան շրջանառության համակարգերի, սակայն նրա հիմնական ավանդը, որի համար 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, եղել է գլյուկոզի նյութափոխանակությունում առաջնային մասի հիպոֆիզի հորմոնների դերի բացահայտումը: 1930-ական թվականներին Ուսայը ցույց տվեց առաջնային մասի հիպոֆիզի շաքարային դիաբետի ազդեցությունը և առաջնային հիպոֆիզի հետ շաքարախտի խստության նվազումը:

Ուսայի աշակերտներից շատերը, որոնք ակտիվ գործունեության էին ծավալում, նույնպես հայտնի դարձան. նրանից են Էդուարդո Բրաուն-մենենդեսը, Միգել Ռոլանգո Կովիանը (ով դարձավ բրազիլական նեյրոֆիզիոլոգիայի «հայրը» և Սան Պաուլոյի համալսարանի Ռիբեյրաո Պրետոյի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը): Ուսայը նրանց հետ գրել է Լատինական Ամերիկայում մարդու ֆիզիոլոգիայի առավել ազդեցիկ դասագիրքը իսպաներեն և պորտուգալերեն: Ուսայը հրատարակել է ավելի քան 600 գիտական աշխատություններ և մի քանի մասնագիտական գրքեր:

Ուսայը նաև ակտիվ է եղել որպես գիտական հետազոտությունների և բժշկական կրթության գիտական ղեկավար ինչպես Արգենտինայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում: 1943 թվականին նա Արքայական ընկերության արտասահմանյան անդամ է[10]:

Other Languages
български: Бернардо Усай
čeština: Bernardo Houssay
français: Bernardo Houssay
Bahasa Indonesia: Bernardo Alberto Houssay
lietuvių: Bernardo Houssay
Nederlands: Bernardo Houssay
português: Bernardo Houssay
Runa Simi: Bernardo Houssay
Simple English: Bernardo Houssay
Kiswahili: Bernardo Houssay
oʻzbekcha/ўзбекча: Bernardo Houssay
Tiếng Việt: Bernardo Houssay