Բեռնհարդ Բյուլով

Բեռնհարդ Բյուլով
գերմ.՝ Bernhard von Bülow
Bundesarchiv Bild 146-2004-0098A, Bernhard von Bülow (cropped).jpg
Ծնվել էմայիսի 3, 1849()[1][2][3], Հռոմ, Իտալիա[1]), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 19001909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 19141915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages