Բեոմոնտ պալատ

Բեոմոնտ պալատ, 1875 թվական

Բեոմոնտ պալատը գտնվում է Օքսֆորդի հյուսիսում։ Այն կառուցվել է Հենրի Առաջինի կողմից մոտ 1130 թվականին և ծառայում էր որպես թագավորական պալատ, քանի որ այն հարմար էր և մոտ արքայական որսորդական տանը` Վուդստոկին (այժմյան Բլենիմյան պալատի պուրակի մի մասը): Դրա մասին առաջին արձանագրությունը կարելի է տեսնել Օքսֆորդի Բեոմոնտ փողոցում: Այն տեղադրված էր փողոցի հյուսիսային մասում գտնվող սյան վրա՝ Ուոլտոն փողոցի մոտ, իսկ քարի վրա հետևյալ արձանագրությունը․ «Այս տարածքում է գտնվել թագավորական տունը, որը հետագայում հայտնի կդառնա որպես Բեոմոնյան պալատ: Այստեղ է ծնվել Ռիչարդ առաջին թագավորը 1157 թվականին և Ջոն թագավորը 1167 թվականին»: «Թագավորական տունը» նույն ինքը պալատն էր իր շրջակայքով։ 1133 թվականին Հենրի Առաջինը Նովա Աուլայում՝ Բեոմոնտի իր «նոր սրահում» մեծ շուքով նշեց Զատիկը և իր թոռան՝ Հենրի երկրորդի ծնունդը:

Պալատի ավերակները, 1800 թվական

Էդուարդ Առաջինը վերջին թագավորն էր, ով ապրել է Բեոմոնտ պալատում, իսկ 1275 թվականին նա տվեց այն իտալացի փաստաբան Ֆրանչեսկո Ասորսիին, ով այնտեղ դիվանագիտական առաքելություններ էր իրականացնում։[1] Երբ Էդուրադ Երկրորդը պարտություն կրեց Բանդոկբորնի ճակատամարտում, ասում են, որ կանչել է Մարիամ Աստվածածնին և խոստացել է վերակառուցել Կարմելիտների (Սպիտակ փեշեր) վանքը, եթե կարողանա ապահով փախչել: [2] Իր խոստումը կատարելով, 1318 թվականին նա վերականգնել է Բոմանոնյան պալատը՝ վերանվանելով Կարմելիտների անունով: 1318 թվականին Ջոն Դեյրասը կռիվ սկսեց պալատի համար, նա ինքնակոչ էր, ով պնդում էր, որ ինքը Անգլիայի օրինական թագավորն է և պալատը իր սեփականությունն է:[3] Ի վերջո Ջոն Դեյդրասը մահապատժի ենթարկվեց խռովություն բարձրացնելու համար: Երբ Սպիտակ Կուսակրոնները փախան Ռեֆորմացիայի ժամանակ, շինության մի մասը քանդվեց, իսկ քարերը վերօգտագործվեցին Քրիստոսի եկեղեցու և Սուրբ Ջոն վարժարանի շինարարության ժամանակ:[4] [5] «1878» փորագիր արձանագրությունը վկայում է Բեոմոնտ պալատի մնացորդների մասին, իսկ վերջինս ոչնչացվել է 1829 թվականին։[6]

Ծանոթագրություններ

  1. Oxford Streets: Inscriptions, Beaumont Palace Site: accessed 9 October 2013.
  2. Henry of Huntington (Thomas Arnold, ed.) Historia Anglorum 1879:259; H. Hughes, Gladstone, Christ Church, and Oxford, an historic local retrospect, 1898:5.
  3. Weir, Alison. (2006) Isabella: She-Wolf of France, Queen of England. London: Pimlico, p.117.
  4. "The ruins were rifled by St John's College in the sixteenth century to build its library" observes David Horan, Oxford: a cultural and literary companion :2000:186.
  5. Published by S. Hooper, engraved by Sparrow.
  6. Hughes 1898:18.
Other Languages
Afrikaans: Beaumont-paleis
italiano: Beaumont Palace
українська: Палац Бомонт
Yorùbá: Àfin Beaumont