Բեյբ Ռութ

Ջորջ Հերման Ռութ կրտսեր
George Herman Ruth, Jr.
Babe Ruth2.jpg
Ծնվել էփետրվարի 6, 1895(1895-02-06)[1][2]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էօգոստոսի 16, 1948(1948-08-16)[1][2] (53 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբեյսբոլիստ
ԱմուսինՀելեն Վուդվորդ (զուգակցուհի, 1914-25)
Քլեր Մորգան Հոդսոն (1929-48)
ԵրեխաներDorothy Ruth
Կայքbaberuth.com
Babe Ruth Վիքիպահեստում

Ջորջ Հերման Ռութ կրտսեր (անգլ.` George Herman Ruth, Jr., փետրվարի 6, 1895 - օգոստոսի 16, 1948), առավել հայտնի որպես Բեյբ Ռութ (Babe Ruth), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ-աութֆիլդեր, ով շուրջ 22 մրցաշրջան (1914–1935) անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Բոստոն Ռեդ Սոքս», «Նյու Յորք Յանկիս» և «Բոստոն Բրեյվզ» ակումբներում։ Հայտնի է եղել նաև «Մեծն Բամբինո» և «Հարվածի սուլթան» մականուններով։

1914-1919 թվականներին հանդես է եկել «Բոստոն Ռեդ Սոքս» ակումբում՝ դառնալով ակումբի առաջատար մարզիկը։ 1920 թվականին «Ռեդ Սոքսի» ղեկավարությունը որոշում է ընդունում վաճառել Ռութին, ով տեղ է գտնում «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ռութի տեղափոխումից հետո «Ռեդ Սոքսը» ունենում է անհաջողությունների տասնամյակ, որը բեյսբոլային պատմության մեջ մտնում է որպես Բամբինոյի անեծք (the curse of the Bambinо

Ռութը հեռանում է սպորտային կարիերայից 1935 թվականին։ Մեկ տարի անց դառնում է Բեյսբոլի ազգային փառքի սրահի անդամ։

Ըստ տարբեր վարկանիշային աղյուսակների և հարցումների՝ Ռութն համարվում է բոլոր ժամանակների լավագույն բեյսբոլիստներից մեկը. 1998 թվականին «Սպորտինգ նյուզ» հանդեսը «100 մեծագույն բեյսբոլիստների» աղյուսակում Ռութին շնորհեց առաջին հորիզոնականը[3], 1999 թվականին բեյսբոլի երկրպագուները Ռութին հատկացրեցին MLB-ի բոլոր ժամանակների թիմի անդամի տիտղոսը[4]: 1969 թվականին՝ պրոֆեսիոնալ բեյսբոլի 100-ամյակի կապակցությամբ նրան է շնորհվում երբևէ դաշտ դուրս եկած մեծագույն բեյսբոլիստի կոչումը։ 1993 թվականին «Ասոշիեդ պրեսը» հայտնում է, որ Մուհամեդ Ալին և Բեյբ Ռութը գտնվում են հավասար հորիզոնականների վրա՝ որպես ամենաճանաչված ամերիկյան մարզիկներ[5]: 1999 թվականին «ESPN»-ը Ռութին շնորհում է 20-րդ դարի երկրորդ լավագույն ամերիկացի մարզիկի կոչումը՝ զիջելով միայն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին[6]:

1920 թվականին Նյու Յորքի պոլոյի խաղադաշտում Բեյբ Ռութը իր 50-րդ հաղթանակած մականը պաշտոնապես նվիրում է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ, հայուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին, որից հետո այդ մականը հանվում է բարեգործական աճուրդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար[7]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC
  3. «Սպորտինգ նյուզի» բեյսբոլիստների վարկանիշային աղյուսակը
  4. ««All-Century Team»-ի վերջնական քվեարկությունը»։ «Ի Էս Փի Էն», «Ասոշիեդ պրես»։ Հոկտեմբերի 23, 1999։ Վերցված է Մայիսի 27, 2011 
  5. Ուիլշտայն Սթիվ (Մայիսի 17, 1993)։ «Ռեթոն, Հեմիլ` «Ամենահայտնի ամերիկացի մարզիկները»»։ «Ասոշիեդ պրես» 
  6. ««Դարի լավագույն ամերիկացի մարզիկները»»։ «Ի Էս Փի Էն»։ ESPN.com։ Սեպտեմբերի 14, 1999։ Վերցված է Փետրբարի 5, 2013 
  7. http://www.genocide-museum.am/arm/Babe-Ruth.php#sthash.Ke5y2P4h.dpuf
Other Languages
Afrikaans: Babe Ruth
العربية: بيب روث
asturianu: Babe Ruth
български: Бейб Рут
বাংলা: বেব রুথ
català: Babe Ruth
čeština: Babe Ruth
Cymraeg: Babe Ruth
dansk: Babe Ruth
Deutsch: Babe Ruth
Ελληνικά: Μπέιμπ Ρουθ
English: Babe Ruth
español: Babe Ruth
eesti: Babe Ruth
euskara: Babe Ruth
فارسی: بیب روث
suomi: Babe Ruth
français: Babe Ruth
Gaeilge: Babe Ruth
galego: Babe Ruth
עברית: בייב רות'
हिन्दी: बेब रुथ
magyar: Babe Ruth
Bahasa Indonesia: Babe Ruth
italiano: Babe Ruth
한국어: 베이브 루스
Latina: Babe Ruth
lietuvių: Babe Ruth
latviešu: Mazulis Rūts
Malagasy: Babe Ruth
Nederlands: Babe Ruth
norsk nynorsk: Babe Ruth
norsk: Babe Ruth
polski: Babe Ruth
português: Babe Ruth
română: Babe Ruth
русский: Рут, Бейб
Simple English: Babe Ruth
slovenščina: Babe Ruth
svenska: Babe Ruth
Tagalog: Babe Ruth
українська: Бейб Рут
Tiếng Việt: Babe Ruth
Winaray: Babe Ruth
Bân-lâm-gú: Babe Ruth